ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱԿ նախկին ակտիվիստն ահազանգում է ՔԿ-ում Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգման ենթարկվելու մասին. ՔԿ-ն հայտարարությունն անհիմն է գնահատում 06/23/2023 16:13 | ԼՐԱՀՈՍ
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ահազանգում է՝ ՀՀ քննչական կոմիտեում իրեն խոշտանգելու մասին, որին, ըստ Առաքելյանի, ներկա է եղել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրապարակված տեսանյութով Տիգրան Առաքելյանը պատմում է, որ իր բնակարանում խուզարկություն է իրականացվել, խուզարկությունը դեռ չավարտված իրեն տարել են ՔԿ Երևանի քննչական վարչություն , որտեղ իր նկատմամբ շատ վատ վերաբերմունք է եղել։
«Ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետեւում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ եւ երեխայիդ դու այլեւս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել է ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանգվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս եւ էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել: Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել»,- պատմում է Առաքելյանը՝ ցույց տալով ձեռքերի կապտուկները։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով խոշտանգման մասին հայտարարություններին, դրանք գնահատեց որպես անհիմն և օդից կախված։ Աբրահամյանի խոսքով՝ դրա համար կա իրավական ընթացակարգ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ, և, եթե անձի նկատմամբ կատարվել է խոշտանգում, նրան ոչինչ չի կաշկանդում այդ ընթացակարգից օգտվել։ Ինչ վերաբերում է Առաքելյանի նկատմամբ հետապնդմանը, ապա ՔԿ-ից հայտնեցին, որ Տիգրան Առաքելյանը հունիսի 17-ին ձերբակալվել էր դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ