ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ռուս խաղաղապահներին ԵՄ առաքելությամբ փոխարինումը կարող է նոր ողբերգության սկիզբ դառնալ. քաղաքագետ 06/23/2023 20:30 | Քաղաքական
Միջազգային որևէ բանաձև պետք է պարունակի նաև սահմանված պատժամիջոցներ՝ բանաձևով ամրագրված պահանջները չկատարելու դեպքում, ինչը ԵԽԽՎ ընդունած հայանպաստ բանաձևում առկա չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կայացված որևէ որոշում չի կարող ապահովել ցանկալի արդյունք։ Այդպիսի բանաձևերն, ըստ քաղաքագետի, առաջին անգամ չէ, որ ընդունվում է ու մնում թղթի վրա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ այն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին։ Բանաձևում ընդգծվում է Բերձորի միջանցք և Արցախ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը՝ Արցախ։
«Դրանցից ամենակարևորը, թերևս, Հաագայի միջազգային դատարանի որոշումն էր, որը ևս մինչև օրս ոչ միայն բավարարված չէ, այլև (ադրբեջանական կողմից- խմբ.) նախկինում կատարված ոչ օրինաչափ գործողություններն ավելի են խորացել։ Այս պայմաններում, շրջափակումը լիակատար է դարձել»,- ասաց փորձագետը։
Արա Պողոսյանը համոզմունք է հայտնում, այսպիսի բանաձևերի ընդունմամբ լուրջ ռազմավարական ու մարտավարական հաջողություններից հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ դրանցում նախատեսվեն պատժամիջոցներ։ Ըստ նրա, հաջողության հնարավոր է հասնել նաև հայկական կողմից ռազմավարական նպատակներ ու հայեցակարգ ունենալու դեպքում։
«Ես հիմա կօգտագործեմ այն բառը, որից այնքան սարսափում են հատկապես ադրբեջանցիները՝ Հայաստանի կողմից ռևանշիստական կամ արդար հատուցման հայացքներ ունենալու դեպքում, այո՛, այս բանաձևերը կունենան նշանակություն։ Բայց ո՛չ այն իմաստով, որ որևէ եվրոպական պետություն, որևէ միջազգային դերակատար կծափահարի մեզ, կասի, այ ես հիմա զորքերս կբերեմ ու կիրագործեմ այդ բանաձևերը, այլ, որ մենք առնվազն կարդարացնենք մեր գործողությունները՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը բանակցությունների ամենատարբեր փուլերում մշտապես հիշեցնում էր թե՛ իսլամական երկրների լիգայի հայտարարությունները՝ Արցախի հարցի հետ կապված, թե՛ ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք նախկինում ընդունվել էին, իսկ Ադրբեջանը դրանց ուրույն մեկնաբանություն էին տալիս»,- ասաց նա։
Քաղաքագետը գրեթե անհնար է համարում կարճաժամկետ տարբերակով որևէ հաջողության հնարավորությունը, քանի դեռ Եվրոպան չի սպառել իր ակնկալիքներն ու օգուտն Ադրբեջանից։ Այս պարագայում, ըստ նրա, որոշիչ դեր ունի նաև ուժի գործոնը։ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահներին ԵՄ փաստահավաք առաքելությամբ փոխարինելու գաղափարին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այն պարագայում, երբ ՀՀ-ն ի վիճակի չէ ֆորսմաժորային իրավիճակում ցուցաբերելու ռազմական միջամտություն, Արցախից ռազմական ուժի դուրսհանումը կարող է նոր ողբերգության սկիզբը դառնալ։
«Այս առումով կարելի է բավականին երկար խոսել նաև ռուս խաղաղապահ ուժերի կողմից թույլ տրվող բազմաթիվ բացերից ու թերություններից։ Բայց այն, որ այդ ուժերը կան և հատկապես Արցախի ժողովուրդը տարբեր իրավիճակներում հույսը կապում է հենց այս ուժերի հետ, ապա կարծում եմ, որ առնվազն կարճաժամկետ ժամանակահատվածում, որը, ցավոք, մինչև 2025 թվականն է, պետք է դա չքննարկել։
Մենք պետք է ունենանք մտավախություն, որ Ադրբեջանի իշխանություններն ինչ-որ պահից դեմ են լինելու այդ ուժերի այնտեղ գտնվելուն։ Դրա հետևանքով առաջացած մարտահրավերներն արդեն ՀՀ կողմից կառավարելի չեն լինելու»,- ասաց նա։
Արա Պողոսյանն անդրադարձավ նաև ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետության խնդրին։ Նա կոչ արեց շրջել նրանց առաքելության տարածք հանդիսացող Հայաստանի սահմանամերձ բնակավայրերով ու այդ մասին հարցնել հենց այնտեղի բնակիչներից։ Այս առումով, քաղաքագետը համոզված է, որ առաքելության տեղակամամբ Արցախն էլ Հայաստանի պես կանգնելու է նոր ու ավելի մեծ մարտահրավերի առաջ։ Ըստ քաղաքագետի, ԵՄ առաքելության տեղակայմամբ ոչ միայն հնարավոր չի լինի անվտանգային երաշխիք ունենալ, չի լուծվի անվտանգային որևէ խնդիր՝ նույնիսկ տեղային մակարդակում։ Այս առումով, «Փաստինֆո»-ի զրուցակիցը հիշեց վերջին մարտերի ընթացքում առաքելության հայտարարությունները, թե իրենց խնդիրը ոչ թե մարտերի ժամանակ այդ տարածքներ այցելելն է, այլ արձանագրելը։ Ավելին, ըստ նրա, վերջին ամիսներին առաքելության գործունեության ընթացքում ոչ միայն որևէ խնդիր չի լուծվել, այլև բազմաթիվ հարցեր են առաջացել ընդհուպ մինչև ազգային անվտանգության հետ կապված։ Խոսքն այս դեպքում առաքելության կողմից Ադրբեջանին փոխանցվող զեկույցների մասին է։
«Նախ, մենք չգիտենք, թե դրանք ինչ զեկույցներ են։ Մենք արդեն տվյալներ ունենք, որ նրանք տվյալներ են հավաքագրում տեղի բնակիչներից, թե օրինակ՝ Սովետական միության գոյության շրջանում ազերիները որ բնակավայրերում են եղել, ինչ թվով ու որ տներում են բնակվել։ Սրանք ևս պետք է մտահոգիչ լինեն մեզ համար։ Պետք է հասկանալ, թե ինչ նպատակ են այսպիսով հետապնդում և ովքեր են հասանելիություն ունենում այդ տեղեկություններին»,- ասաց նա։
Այս պարագայում, ըստ փորձագետի, Հայաստանյան իշխանություններն արդեն իսկ պետք է գործողություններ իրականացրած լինեին՝ հնարավոր մարտահրավերները ժամանակին բացառելու ուղղությամբ։ Նա տեսակետ հայտնեց, որ հայկական կողմի արձագանքն, այս դեպքում պետք է լինի, ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ։ Այս անգամ ևս փորձագետը կրկին հիշեցրեց, որ ուժը միջազգային հարաբերությունների հիմնասյուներից է, որից հայկական կողմն այս պահին օգտտվել չի կարող։
«Մենք ի՞նչ ենք արել, որ այդ ուժը գոնե վերականգնենք։ Նկատի ունեմ ԶՈւ-երը, երկրի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմինները։ Ի՞նչ ենք արել, որպեսզի բարձրանա նրանց մարտունակությունն ու պաշտպանունակությունը, որպեսզի նրանք լինեն իսկապես ժամանակակից և օպերատիվ արձագանքողներ։ Ի՞նչ ենք արել, որ հասարակությունը պատրաստ լինի, ի՞նչ ենք արել, որպեսզի պետության դիմադրունակությունը բարձր լինի։ Ըստ էության, եթե մենք նայենք 2020 թվականից մինչև օրս, կհասկանանք, որ այդ ուղղությամբ որևէ բան չենք արել»,- ասաց նա։
Որպես դրա ապացույց, քաղաքագետը խոսեց ադրբեջանական սպառնալից հայտարարությունների և ուժի միջոցով իր համար ցանկալի արդյունքի հասնելու ահագնացող քաղաքականության մասին։ Հավելեց, դա կդադարի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ԶՈւ-երը ունենան որոշակի պաշտպանունակություն՝ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ