ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանի մասնակցությունը վարույթի քննությանն անօրինական է, սպասվող ակտի օրինականությունը` կասկածի տակ. բացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացվեց 06/23/2023 13:10 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչները Կարեն Անդրեասյանին բացարկի երկրորդ միջնորդությունն են ներկայացրել՝ հիմքում դնելով առաջին պահից տեղի ունեցող խախտումները, պնդում են՝ Անդրեասյանը կանխակալ վերաբերմունք ունի դատավորի նկատմամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։ ԲԴԽ-ն առավոտյան հրապարակել է Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժելով այն։ Դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Դատավորի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ բացարկի երկրորդ միջնորդություն է ներկայացվել՝ կապված այն բոլոր մասսայական խախտումների հետ, որոնք առաջին պահից տեղի են ունեցել:
«Քանի որ ԲԴԽ որոշումը բողոքարկման ենթակա չեն, հետևաբար պետք է այստեղ առավել զգուշություն ցուցաբերել, բոլոր կարգերն այնքան խստորեն պետք է պահպանվեն, որ այդ որոշումը կասկածի տեղիք չտա: Սակայն մենք տեսնում ենք, որ առաջին իսկ պահից Անդրեասյանը բոլոր եղանակներով կարգերը, իրավունքները խախտում է և սահմանափակում: Երբ Հարությունյանն ուզում է որևէ միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտել, ասում է՝ թույլ չեմ տալիս: Այսինքն՝ միջնորդությունը քննարկվում է անհավասարության պայմաններում, սա լսված լինելու իրավունքի կոպտագույն խախտում է»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերից է Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքը Դավիթ Հարությունյանի նկատմամբ. «Պարոն Հարությունյանն իր խոսքում ասաց՝ եթե հիմա ես քննադատեմ ԲԴԽ կոնկրետ որոշումը, պետք է ասեք, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորե՞լ, պարոն Անդրեասյանն արձագանքեց՝ դուք արդեն բազմաթիվ անգամներ անհարգալից վերաբերմունք դրսևորել եք: Այսօր քննարկվում է՝ արդյո՞ք պարոն Հարությունյանը քննադատելով ԲԴԽ-ին, անհարգալից վերաբերումք է դրսևորե՞լ, թե՞ ոչ, պարոն Անդրեասյանն արդեն կանխակալ վերաբերմունք է արտահայտում»: Փաստաբանի խոսքով՝ Անդրեասյանի կանխակալությունը դրսևորվում է ԱՆ նախարար եղած կարգավիճակից, ներքին մղումներից։ Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ներկայացված միջնորդությունը ներկայացնելու համար ևս ժամանակը սահմանափակվել է, միջնորդության փաստերն ամբողջությամբ չներկայացնելու պարագայում ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Փաստաբանը նաև արձանագրեց, որ Անդրեասյանի մասնակցությունը գործով անօրինական է, հետևաբար, ԲԴԽ-ի կողմից կայացվելիք որոշման օրինականությունը ևս կասկածի տակ է։ Դատավորի ներկայացուցիչներից Լուսինե Մկրտչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փորձ է արվում գործն արագ քննելու, նրա փոխանցմամբ՝ ԲԴԽ-ում որևէ գործով այս հաճախականությամբ նիստեր չեն կայացել։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը