Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների որևէ սպառնալիք․կոնգրեսականներ 06/23/2023   11:38  |  ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ Կոնգրեսում`Թոմ Լանթոսի անվան մարդու իրավուքների հարցերով հանձնաժողովն օրերս քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ քննադատելով Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
 
Միացյալ Նահանգները պարզապես չի կարող հանդուրժել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների որևէ սպառնալիք՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Թոմ Լանթոսի անվան մարդու իրավուքների հարցերով հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը՝ իր գլխավորած հանձնաժողովում «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» խորագրով լսումների ժամանակ:
 
Անդրադառնալով հակամարտության պատմությանը՝ կոնգրեսականը նշել է, որ երկու անգամ անձամբ է իր մտահոգությունները փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքու կատարած այցերի ընթացքում: Սմիթի խոսքով, առաջիկայում այս թեմայով կկազմակերպվեն նոր լսումներ, որին կհրավիրվեն նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչիները:
 
«Այսօր Լեռնային Ղարաբաղում փոքրաթիվ ու խոցելի բնակչություն է՝ շրջապատված Ադրբեջանի հզոր բանակով, որին աջակցում է Թուրքիան: 2020 թվականից Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանական ուժերը բռնազավթել են [Լեռնային Ղարաբաղի] տարածքի զգալի մասը, անգամ՝ բուն Հայաստանի տարածքը»,- ասել է Սմիթը:
 
Հանձնաժողովի դեմոկրատ համանախագահ, կոնգրեսական Ջեյմս ՄըքԳովերնը ևս անդրադարձել է հակամարտության պատմությանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրեն զգում է խոցելի և սպառնալիքի առջև․ «Ի՞նչ ենք մենք անում այս առումով: Ո՞րն է այստեղ մարդկային անհրաժեշտ արձագանքը: Դա քաղաքացիական իրավունքների պաշտպանության ապահովումն է, ինչը նշանակում է ձեռնարկել ցանկացած գործողություն, որի շնորհիվ կարող ենք կանխել լարվածության հետագա աճը, որը կարող է հանգեցնել նոր պատերազմի կամ ավելի շատ վայրագությունների»:
 
Լսումներին իր գրավոր խոսքով հանդես եկած կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված էր, որ Լեռնային Ղարաբաղը «սակարկության առարկա է դարձել խաղաղ բանակցություններում՝ առանց որևէ ներկայության, և սա հակասում է ԱՄՆ արժեքներին ու միջազգային իրավունքին»։
 
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանը Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման համար, այդ թվում՝ պատժամիջոցների և Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցման միջոցով, և [Միացյալ Նահանգները պետք է ] ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը»,- գրել է կոնգրեսականը:
 
Հայկական հանձնախմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենք Փալլոնը լսումների ժամանակ քննադատել է Բաքվի քաղաքականությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, իսկ հայկական հանձնախմբի հանապետական համանախագահ, կոնգրեսական Գաս Բիլիրաքիսն էլ կարևորել է 907-րդ բանաձևի կիրառումը․դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը:
 
«Նա [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը] ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում՝ բնիկ հայ բնակչությանը Արցախից վտարելու և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ [կյանքով] ապրելու հնարավորությունից: Այն էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չպետք է անտեսենք»,- ասել է Փալլոնը։
 
«Արադարացված չէ [907-րդ բանաձևի կիրառումից] շարունակաբար հրաժարվելը, քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է այդ տեխնիկան Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու, անմեղ հայերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու և ներկայում [Լաչինի միջանցքը] արգելափակելու համար»,- հայտարարել է Բիլիրաքիսը:
 
Լսումներին հրավիրված բանախոսները ևս կոչ են արել ԱՄՆ իշխանություններին կիրառել վերոհիշյալ բանաձևն ու դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին:
 
ԱՄՆ նախկին սենատոր և կրոնի ազատության հարցերով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը լսումների ժամանակ առաջարկել է կազմել «Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների ակտ»: Այս օրենքը, ըստ Բրաունբեքի, պետք է հստակ սահմանի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանող նվազագույն չափանիշները։ Նա նաև առաջարկել է Լեռնային Ղարաբաղ ուղարկել կոնգրեսական պատվիրակություն՝ հայտարարելով, որ վերջերս արգելվել է իր և իր պատվիրակության մուտքը Լեռնային Ղարաբաղ։
 
«Ունեք 120 հազար քրիստոնյա, որոնք շրջափակված են Ադրբեջանի կողմից: Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի բացահայտումներին, ու չնայած դրան՝ [շրջափակումը] շարունակվում է»,- ընդգծել է նա:
 
Լսումներին քննադատություն է հնչել նաև Թուրքիայի հասցեին: Ըստ վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսի, Թուրքիան գործում է ընդդեմ ԱՄՆ շահերի, զինել է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, իսկ Էրդողանի ռեժիմը իր մասնակցությունն ունի հակահայկական նախաձեռնություններում։
 
Լսումներին ներկա կոնգրեսականներն ու բանախոսները դեմ են արտահայտվել Թուրքիային «F-16» կործանիչների տրամադրմանը:
 
Մայքլ Ռուբինի խոսքով, Թուրքիան այսօր չի գործում ի շահ ՆԱՏՕ-ի: Խոսելով Ադրբեջանում առկա ավտորիտար համակարգի մասին՝ նա ընդգծել է, որ Բաքվի գորոծողությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության դեմ նման են Ռուսաստանի այսօրվա գործելաոճին, որը ձգտում է ապացուցել, որ ժողովրդավարական ուղին ընտրած երկրները պետք է կրեն տարածքային կորուստներ:
 
«Չպետք է օգնենք Ռուսաստանին՝ տարածաշրջանին նման ուղերձներ հղելու։ Հետևաբար, կարևոր է սկսել առաջնահերթություն տալ ժողովրդավարությանը և այն երկրներին, որոնք ձեռնարկում են ճիշտ քայլեր [այս հարցում], այլ ոչ թե բռնապետություններին, որոնք, ըստ «Freedom House»-ի, սակավ ազատ են, քան նույնիսկ այսօրվա Ռուսաստանը»,- հայտարարել է տեսակապի միջոցով լսումներին մասնակցող Ռուբինը:
 
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կոչ է արել ամերիկացի դիվանագետներին «արգելափակել թուրքական և իսրայելական սպառազինության վաճառքը Բաքվին»:
 
«Մինսկի խմբի բոլոր անդամները, իսկ Թուրքիան տեխնիկապես այդ խմբի անդամ է, հիմնականում համաձայնել էին պահպանել ռազմական հավասարակշռությունը Կովկասում։ Ռուսաստանը, իհարկե, ամենամեծ դերը խաղաց երկու կողմերին զենք մատակարարելու հարցում, բայց երբ տեղ հասան իսրայելական ու թուրքական բարձր տեխնոլոգիական անօդաչուները և այլ սարքավորումներ, էլ չեմ խոսում «F-16»-ների մասին, այն իսկապես փոխեց իրավիճակը, և հասանք այնտեղ, ուր գտնվում ենք»,- ասել է Էվանսը:
 
Ըստ նախկին դեսպանի՝ այսօր հիմնական խնդիրն է գտնել լուծումներ Լեռնային Ղարաբաղում հայությանը պահելու համար՝ «հավանական ցեղասպանության պայմաններում»։ Նա առաջարկում է ամերիկյան կողմին ամենաբարձր մակարդակներում ուղիղ երկխոսել Բաքվի հետ ու հստակ պարզաբանել՝ Ղարաբաղում հայերի էթնիկ զտումը միանշանակ անընդունելի է Միացյալ Նահանգների համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:14 23/06/2023  |  ՄամուլՌուս խաղաղապահների վառելիքն ու սնունդն էլ է սպառվում․«Հրապարակ»
23:52 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
21:17 22/06/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԻմ խնդրանքն է Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ վերցրե՛ք հեռախոսներն ու զանգեք Արցախում ապրող ձեր բարեկամներին, ծանոթներին․․․ Մարդիկ ուշադրության կարիք ունեն․ Արցախի թեմի առաջնորդ
21:10 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍՄի օր...դուք հաստատ չեք լինելու, բայց ԱՐՑԱԽՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ մնալու են․ Մետաքսե Հակոբյան
18:13 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում սոցիալական բունտ է հասունանում. Այն անխուսափելի է լինելու.Արցախի պահեստազորի սպա
17:26 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը
16:32 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական
16:01 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրդեն 8 օր է ԿԽՄԿ-ի գործունեությունը կասեցված է. Կարմիր Խաչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պայմանավորված անվտանգային իրավիճակով
14:57 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին նախաձեռնել է կոնգրեսական գրություն ուղղված նախագահ Բայդենի վարչակազմին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը
13:43 22/06/2023  |  ԼՐԱՀՈՍՏեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ

Արխիվ

[]