ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում այլևս այլ ելք չի մնացել՝ կամ մարդիկ դատապարտվելու են սովամահության կամ մասսայաբար հեռանալու են Արցախից, իրավիճակի ստեղծողն ու պատասխանատուն մեկ մարդ է ՝ Նիկոլ Փաշինյանը. Բոզոյան 06/23/2023 21:33 | Քաղաքական
«Եթե Ալիևը վստահ չլիներ, որ Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ է գտնվում, ադրբեջանական կողմն այնտեղ անցակետ չէր տեղադրի, իսկ այդ միջանցքն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել դեռևս 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական և Արևմտյան շրջանակների գլոբալ համաձայնության պայամններում։ Հետևաբար, Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկացած հայտարարություն, հնչի դա լկտի, թե ցինիկ, ունի իր հավաստի հիմքերը։ Իսկ, եթե Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ Լաչինի միջանցքը Արբեջանին հանձնողը Նիկոլ Փաշինյանն է, ապա այդ մարդիկ կամ հասարակությունը օբեկտիվերեն արժանի են ապագա չունենալու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեկնաբանելով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հերթական հայտարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Լաչինում՝ Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղակայելու որոշումը բնորոշել է որպես իրենց «ուժեղ քաղաքական կամքի ցուցիչ». «Մենք պահանջում ենք, որ ոչ ոք չխառնվի մեր ներքին գործերին։ Մենք պահանջում ենք, որ բոլոր երկրները հարգեն մեր տարածքային ամբողջականությունը ոչ թե խոսքով, այլ գործով, այնուհետև մենք կհարգենք նաև նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատում է՝ բոլոր այն կողմերը, որոնք հիմա դատապարտում են Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելու ադրբեջանական կողմի վարքագիծը, կլինի՝ Արևմտյան ամենաբարձր ատյանները՝ ԵԽԽՎ, ՄԱԿ և այլն, թե անձամբ ինքը՝ Փաշինյանը, այս ամենն էժանագին թատերական ներկայացումներ են. «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը ճանաչում է Լաչինի միջանցքն, իբրև Ադրբեջանի մաս, սա ավտոմատ կերպով նշանակում է, որ Արցախը, ևս, դառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված նման կետ չի եղել, այդ փաստաթղթով հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի ճակատագիրը հստակեցնելու է հետագայում։ Հիմա, երբ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տվել է իր համաձայնությունն առ այն, որ Արցախը դառնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, մնացյալ բոլոր տեսակի խոսակցությունները ցինիզմի արդյունք են»,- ասում է քաղաքագետը։
Հարցին՝ ուրեմն, ստեղծված իրավիճակում, ինչո՞ւ է ՀՀ վարչապետ աշխատող անձը նախօրեին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարում, թե Արցախում իրավիճակը հումանիտար աղետի է վերածվում, Երվանդ Բոզոյանը պատասխանում է՝ սա նույնպես վատ բեմադրված թատերական ներկայացման մաս է, ինչպես նաև՝ ալիբի, որպեսզի հետագայում սովի մատնված Արցախում ստեղծված իրավիճակի մեղավորներ հռչակի, կամ, այսպես կոչված միջազգային հանրությանը, կամ՝ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորմանը, մի խոսքով, բոլորին, բացի իրենից։
Անդրադառնալով Արցախում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստեղծված հումանիտար աղետին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ցավով նկատում է՝ Արցախում այլևս այլ ելք չի մնացել՝ կամ այդ մարդիկ դատապարտվելու են սովամահության կամ մասսայաբար հեռանալու են Արցախից և այս իրավիճակի ստեղծողն ու պատասխանատուն մեկ մարդ է ՝ Նիկոլ Փաշինյանը, ով 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում վերախմբագրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից