Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Պատերազմին բազմաթիվ անձանց մասնակից լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելով առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակվել. 6 անձի մեղադրանք է ներկայացվել, նախաքննությունն ավարտվել է 06/23/2023   12:45  |  Քրեական խրոնիկոն

 

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համապատասխան ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաև պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու և դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը, շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաև նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախի Հանրապետություն մեկնած անձանց տվյալները:

Այնուհետև Կ. Գիլոյանը «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահին է ներկայացրել ինչպես հիշյալ անձանց կողմից նշված, այնպես էլ պատերազմական գործողություններին մասնակցած և չմասնակցած այլ անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնք, ի թիվս այլ անձանց, ներառվել են ԱՀ նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Դրա հիման վրա ԱՀ Ազգային ժողովի նախագահը ԱՀ զինվորական կոմիսարին հանձնարարել է հիշյալ ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքներ:  Գրությունն ուղարկվել է ՊԲ համապատասխան զորամասեր, այդ թվում՝ թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ նոր ժամանակավոր տեղակայման վայրեր:

Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսը անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության և դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս նաև Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վ.Սարգսյանն ինչպես առանձին, այնպես էլ Ա. Ավանեսյանի հետ միասին 2021թ. հունվար-մարտ ամիսներին այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ ժամանակավոր տեղակայման նոր վայրեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ նշված զորամասերում բացակայում են զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ նրանք, ներկայանալով որպես վերոնշյալ ՀԿ-ի անդամներ և, օգտագործելով կեղծ տվյալներ պարունակող վերոնշյալ գրությունը, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել այդ հանգամանքը հաստատող հրամանների հիման վրա տրված տեղեկանքներ, ինչը կատարվել է:

Արդյունքում, ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ.Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար․ ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ:

2021թ. փետրվարին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանը և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանը, Վ.Սարգսյանից տեղեկանալով վերոնշյալ հանցավոր մեխանիզմի կիրառման մտադրության մասին, համաձայնվել են, որ հավելագրված գումարներ փոխանցվելու դեպքում, պատերազմին մասնակցած իրենց ջոկատների ընդհանուր 53 անձանցից 37-ը դրանք կկանխիկացնեն և գումարի հավելագրված մասը կփոխանցեն նրանց, ինչն իրականացվել է, և հավելագրված ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումարը, Վ. Սաղաթելյանի և Գ. Մարգարյանի կողմից փոխանցվել է Վ. Սարգսյանին ու վերջինիս հանցակիցներին:

Վերոգրյալ հանցավոր արարքները չբացահայտվելու և հափշտակված գումարների հիմքերն օրինականացնելու նպատակով Կ. Գիլոյանը 2021թ. մարտի 15-ին իր ղեկավարած ՀԿ-ի անունից նախկին կեղծ գրությանը գրեթե նույնաբովանդակ 2 գրություններ է հասցեագրել ՊԲ հրամանատարին, ինչպես նաև Վ. Սարգսյանի հետ համատեղ արդեն իսկ կեղծված փաստաթղթերն իրացրել են մի շարք անձանց, ովքեր դրանք ներկայացրել են ԶՀԾ ստորաբաժանումներ:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում գործով անցնող Վ. Սարգսյանին պատկանող՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում իրականացվող խուզարկության ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանը, նշված քննչական գործողությունը կատարող քննիչի կողմից ներգրավվել է որպես ընթերակա։ Վերջինիս պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր  պարտականությունների, որպես ընթերակա՝ այդ պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։ Սակայն վերջինս գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով, չի հայտնել իր և Վ.Սարգսյանի միջև առկա մտերիմ կապի և պետությունից խարդախությամբ գումարներ հափշտակելուն վերջինիս իր կողմից օժանդակելու մասին։ Ավելին, Ա. Ներսիսյանը, առանց նշված քննչական գործողությունը կատարող քննիչի թույլտվության, խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ. Գիլոյանին,  Վ. Սարգսյանին  և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գ. Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Սաղաթելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա. Ներսիսյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:17 23/06/2023  |  Մեկնաբանություն«Լիսկայի» որդին կկալանավորվի
15:07 20/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻրա հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, լրիվ մանուկ եմ. պատերազմում զոհված Գարիկի ծնողները, փոքրիկի լույս աշխարհ գալով, փոխվել են
10:48 20/06/2023  |  ՔաղաքականՓաշինյանը բացառիկ մանրամասներ է հայտնում բանակցային գործընթացներից. հաստատեց՝ հրադադարի մասին առաջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 7-ին (տեսանյութ)
17:01 16/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ
08:42 14/06/2023  |  ՄամուլՆոյեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքերի մասով որոշումներ կլինեն. «Ժողովուրդ»
21:27 13/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին․ ՔԿ-ի պարզաբանումը
11:18 13/06/2023  |  Քրեական խրոնիկոն«Covid 19»-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17:56 09/06/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ պարզաբանումը՝ «Կասկածելի տենդերի» վերաբերյալ
20:51 03/06/2023  |  Քրեական խրոնիկոնԱրտաշատում ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է՝ հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
19:05 02/06/2023  |  ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանը ներողություն խնդրեց ոստիկանի կողմից 16-ամյա պատանուն ծեծելու միջադեպի համար

Արխիվ

[]