ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
IPO-ի շրջանակում Ամերիաբանկն ընդհանուր առմամբ 8 մլրդ. 240 մլն. դրամ արժողությամբ բաժնետոմսերի տեղաբաշխում կիրականացնի (տեսանյութ) 06/22/2023 19:41 | Տնտեսություն
Ամերիաբանկը հերթական անգամ հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ։ Team Telecom Armenia-ի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ բանկն ազդարարում է հեռահաղորդակցության ոլորտում բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման մեկնարկը։ Գործընկերները վստահեցնում են, ծրագրի իրականացումը վկայում է թափանցիկ գործելաոճի մասին։ Արդյունքում ստացված ներդրումները կուղղվեն ենթակառուցվածքների զարգացման գործին։
«Ամբողջ գործընթացը կազմակերպված է լինելու My Invest հարթակի միջոցով։ Այն իրականացվելու է օնլայն և ավտոմատացված համակարգի միջոցով։ Բաժանորդները My Invest համակարգի միջոցով հնարավորություն են ունենալու օնլայն ձեռք բերելու բաժնետոմսերն ու հետագայում կառավարելու դրանք, ցանկության դեպքում նաև վաճառելու դրանք»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Նախատեսվում է, որ Ամերիաբանկն իրականացնելու է ընդհանուր առմամբ 8 մլրդ. 240 մլն. դրամ արժողությամբ բաժնետոմսերի տեղաբաշխումը, կազմակերպելու՝ արժեթղթերի գնանշումը։ Գործընկերները համոզմունք են հայտնում, որ ծրագիրն աննախադեպ ու պատմական ազդակ է դառնալու Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար։ Այդ գործում, ըստ նրանց, իր ներդրումը կունենա նաև հասարակությունը։
«Բավականին մեծ է հետաքրքրությունը։ Մենք արդեն իսկ բավականին մեծ ակտիվություն ենք նկատում՝ հատկապես մեր հավելվածի միջոցով։ Սա ենթադրում է, որ մենք բավականին երկար և դիվերսիֆիկացված ներդրողների ցանկ ենք ունենալու։ Իսկ դա շատ կարևոր է՝ հրապարակային ընկերության համար։ Որովհետև երկրորդային շուկայում շուկայի խորությունը, գործարքների ակտիվությունը կախված է ներդրողների քանակից»,- ասաց Ամերիաբանկի կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը։
Կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթ ռազմավարական ուղղություն է համարում նաև Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ Համոզմունք է հայտնում՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ Ամերիաբանկի աջակցությամբ իրականացվող IPO-ն կարող է փոխել մեր երկրի բնակիչների հնարավորություններն ու նպաստել տնտեսության զարգացմանը։
«Կապիտալի շուկայի զարգացման, և ընդհանրապես, Հայաստանում բիզնեսի զարգացման համար, մեր կարծիքով, ամենակարևոր խնդիրներից մեկը որակյալ կորպորատիվ կառավարումն է։ Իսկ դա, հիմնականում գալիս է, երբ մենք շատ ունենք փոքր ներդրողներ, որոնք կարողանում են ռեալ մասնակցել ընկերությունների կառավարմանը, ինչը խիստ կարևոր է։ Հույս ունենք, որ սա նաև վարակիչ կլինի մեր այլ ընկերությունների համար»,- ասաց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Ծրագրի շրջանակում բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսված է իրականացնել մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը։ Ամերիաբանկի գլխավոր տնօրենը, կեսկատակ տեսակետ է հայտնում՝ ծրագրի նկատմամբ այսպիսի հետաքրքրության շարունակության դեպքում այդ ժամկետը կարող է անգամ կրճատվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ