ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլ ելք չի մնացել՝ մենք պետք է ցույց տանք մեր ատամը. Թևան Պողոսյան 06/21/2023 18:53 | ԼՐԱՀՈՍ
Ցանկացած պարագայում, մեր թշնամին հիմա իր առջև երկու նպատակ է դրել՝ ամեն գնով խափանել հայ ազգի և Հայաստանի յուրաքանչյուր տեսակի զարգացում, իսկ երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, պետք է հասկանալ նաև՝ Արցախի Հանրապետությունը։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Երասխում միջազգային ներդրումներով կառուցվող գործարանի հարևանությամբ ԱՄՆ դրոշը բարձրացնելուց հետո շարունակվող ադրբեջանական կրակահերթերը։
Թ. Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե որևէ միջազգային ներդրող այստեղ որևէ ներդրում է կատարում, ապա թուրքերը նրանց հասկացնում են, որ արդեն իրենց հետ է պետք համաձայնեցնել ցանկացած քայլ, որպեսզի ստանան իրենց համաձայնությունը, եւ հետո միայն Հայաստանում որևէ տեսակի գործունեություն ծավալեն։ «Այնպես, որ պետք չէ զարմանալ, որ ադրբեջանական կողմը կրակ է բացում անգամ ԱՄՆ դրոշի ուղղությամբ, որը տեղադրված է ՀՀ տարածքում»,- նշում է գործիչը։
Թևան Պողոսյանի արձանագրմամբ՝ եթե Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված, կադաստրի թուղթը, ըստ օրվա իշխանութունների պատկերացման, թուրքն է տալու, ապա ինչո՞ւ պետք է նույն այդ թշնամին, ասենք, կրակահերթի տակ չառնի ՀՀ-ում միջազգային ներդրումներով գործող գործարանը. «Ադրբեջանական կողմը կրակում է հենց միջազգային գործարանի ուղղությամբ և վիրավորում այնտեղ աշխատող ոչ հայաստանցի քաղաքացիներին՝ ցույց տալու, որ տարածաշրջանում հարցեր լուծողն ու որոշողն, այլևս ինքն է, հետևաբար, մինչև չլինի իր բարյացակամ ցանկությունն, այստեղ ամեն բան լինելու է մահացու վտանգի տակ։ Բացարձակապես, նույն պատկերը Սոթքի ոսկու հանքի պարագայում եղավ՝ ոչ մի տարբերություն։ Ընդ որում, Ադրբեջանի համար ոչ մի տարբերություն չկա՝ ռուսակա՞ն ներդրմամբ աշխատող գործարանի վրա է ինքը կրակում, ամերիկյա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական։ Միևնույն է, նա կրակելու է այնքան, մինչև իրավիճակն այստեղ՝ մեր երկրում, արմատական փոփոխության չենթարկվի, որովհետև թուրքը հաստատուն քայլերով գնում է իր երազանքի հետևից»։
Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ թույլ չտալու թուրքական այս ամենաթողությունը, քաղաքագետը պատասխանում է՝ այստեղ, այլևս, այլ ելք չի մնացել՝ մենք պետք է ցույց տանք մեր ատամը. «Որքան ուսումնասիրում եմ մեր պատմությունը, մշտապես հանդիպում եմ միևնույն տեսարանին՝ այն, թե ինչ արեցին մեր պապերը թուրքին։ Եթե շատ հեռու էլ չգնանք, նայենք, թե ի՞նչ կատարվեց 1991- 94 թթ.։ Մեզ պետք է, ի վերջո, համախմբվել ազգային միասնական գաղափարի շուրջ, որպեսզի կարողանանք մեր ատամը ցույց տանք թուրքին։ Իսկ թե՝ ի՞նչ է պետք համախմբման համար, սա, արդեն, հարցի մյուս կողմն է։ Լավագույն դեպքում, դա կարող է լինել ինքնակամ գիտակցված ճանապարհով, որպեսզի օրվա խայտառակ պարտություն կրած իշխանությանը հեռացնենք՝ մեր գլխին ավելի վատթար պարտություններ չբերելու համար և կարողանանք նոր՝ ազգային իշխանություն ձևավորել։ Ասում են՝ պատմությունը սիրում է կրկնվել, բայց ինչո՞ւ պարտությունը կրկնենք, եթե կարելի է նոր հաղթանակներ կերտել։ Չէ՞ որ նույն 90 – ականների առաջին կեսին, մեզ հաջողվեց այնպիսի ատամ ցույց տալ, որ թուրքը եկավ ու ինքը մեզնից զինադադար խնդրեց։ Այ սա է պետք կրկնել»,- ասում է Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով երեկ՝ Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի ելույթին, քաղաքագետը նկատում է՝ մենք գործ ունենք ոչ թե քննիչ հանձնաժողովի, այլ, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովի հետ։ Պարզապես, տեղն ընտրվել էր ԱԺ-ն, անունն էլ դրվել էր՝ քննիչ հանձնաժողով.«Նախ, նման հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ, այլ ոչ թե՝ դռնբաց, իսկ թե ինչո՞ւ, հենց, երեկ տեղի ունեցած նիստը որոշվեց անցկացնել դռնբաց ձևաչափով, կարծում եմ, պարզից էլ պարզ է՝ վարչապետ աշխատող անձը ցանկացել էր իր հերթական ելույթով շեղել ազգային օրակարգն ու հասարակության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած դժվարհաղթահարելի մարտահրավերներից։ Եվ, որպեսզի մենք էլ մասնակից չդառնանք Փաշինյանի առաջ քաշած անիմաստ ու սին օրակարգին, որովհետև նա ունի իր նպատակներն ու գնում է դրանց հետևից, այն է՝ օրակարգից հեռացնել Արցախի վաճառքի հարցը, հետևաբար, մեզ պետք է քննարկել ոչ թե նրա հնչեցրած հերթական հակահայկական, մտացածին թեզերը, այլ գնալ մեր ճանապարհով։
Մենք պետք է չմոռանանք, թե ինչպե՞ս համախմբենք մեր ազգային ներուժը, որպեսզի ապահովենք Արցախում տոտալ շրջափակման մեջ հայտնված 120.000 քաղաքացիների անվտանգությանն ու նրանց ապրելու իրավունքը։ Կամ՝ ավելի ճիշտ չէ՞ մտածել, թե ի՞նչ անենք, որպեսզի զարկ տանք Հայաքվեի այն նախաձեռնությանը, որով քրեականացման է դրվում ցանկացած քաղաքական ուժի կամ անհատի կողմից՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դավաճանական քաղաքականությունը։ Մի խոսքով, այս պահի դրությամբ մեր առջև ծառացած գոյաբանական խնդիրներն ավելի կարևոր են, քան քննարկել, թե ի՞նչ սուտ խոսեց այս անգամ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն հարթակից, մանավանդ, որ հույս ունեմ՝ նրանք, ում անդրադարձավ երեկ այդ մարդն իր խոսքում, հրապարակային անդրադարձով կարձագանքնեն իրենց հասցեին հնչեցված ստերին»,-ասում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից