ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը պահանջում է վերացնել Սամվել Ալեքսանյանին տարածք տրամադրելու որոշումը, որի վրա կառուցվել է Էրեբունի Մոլը. Հարցականի տակ է նաեւ նրա առանձնատան ապագան 06/21/2023 13:04 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015 թվականի որոշումը։ Այդ որոշմամբ, գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը հանրության մեջ հայտնի է որպես «Լֆիկ Սամո», կադաստրային գներով գնել ու Էրեբունու շուկային ավելացրել է մոտ 600 քմ հողատարածք։ Դատախազությունից հայտնում եմ, որ 2022-ից ընկերության միակ բաժնետերն Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը, իսկ այդ ամբողջ տարածքում այժմ հսկայական առևտրի կենտրոն է գործում՝ Էրեբունի մոլը։
Ալեքսանյանի կողմից ապօրինի ձևով տարածքներ զավթելու օրինակներն այնքանով չեն ավարտվում։
Դեռևս 2020 թվականին վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ Երևանի քաղաքապետարանի դեմ։ Նա պահանջել էր օրինական ճանաչել նաև պետական սեփականություն համարվող հողատարածքներում իր կողմից կառուցած շինությունները։ Ալեքսանյանն այդ շինարարությունն իրականացվել էր դեռևս 2005 թվականին։ Այն ընդգրկում է Ալեքսանյանի առանձնատան տարածքը։
Բանն այն է, որ դեռևս 2020 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր կայացրել՝ «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու և ինքնակամ կառույցները քանդելու մասին»։ Դրանից հետո Ալեքսանյանին գրավոր ձևով առաջարկվել է ինքնակամ քանդել այդ շինությունները, ինչին վերջինս չէր համաձայնել՝ հորդորելով օրինականացնել դրանք։
Ի պատասխան գործարարի հորդորներին՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ տարածքը օրինականացման ենթակա չէ, քանի որ ընդգրկված է անտառային նշանակության հողերում։ Ավելի ուշ խնդրին անդրադարձել էր նաև Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ- Մելքոմյանը։ Նա լուսանկար էր հրապարակել՝ հայտարարելով, որ նկարում երևացող շինությունների կառուցմամբ ապօրինաբար զավթվել է Դալմայի այգիների 9 հա տարածքը։
Քաղաքապետարանի որոշումից երկու օր անց արդեն՝ սեպտեմբերի 18-ին Ալեքսանյանը հայց էր ներկայացրել կառույցի դեմ։ Այն մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Արդեն 2021 թվականի ապրիլի 30-ին դատարանը բավարարել էր Սամվել Ալեքսանյանի հայցը։ Դրանից հետո քաղաքապետարանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ հայտարարելով, որ ամբողջությամբ առարկում է հայցի դեմ։
Արդեն 2022 թվականի մարտի 21-ին խնդրի մասին խոսել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա, անդրադառնալով ինքնակամ կառույցների մասին ահազանգերի խնդրին՝ հրապարակավ հայտարարել էր, որ դրանք որևէ դեպքում չեն օրինականացվելու։
«Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում ինչ-որ բան են խոսք տալիս այդ մարդկանց։ Ես ձեզ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, ինքնակամ կառույցները չենք օրինականացնելու, պրծավ»,- հայտարարել էր նա։
Ավելի ուշ, սակայն, քաղաքապետի այս հայտարարությունից մոտ երկու ամիս անց, անդրադառնալով Ալեքսանյանի կողմից աօպրինաբար կառուցված շինությունների խնդրին՝ Սարգսյանը հայտարարել էր, որ դրանց ապամոնտաժման որոշումը ցանկության հիմքով չէ, այլ կառավարության որոշմամբ։
«Կա կառավարության որոշում, օրենսդրություն, և ես առաջնորդվում եմ օրենսդրությամբ, կառավարության որոշումներով և, եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք, եթե չի համապատասխանում՝ ապա չենք օրինականացնում»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:
Լրագրողների հետ այս նույն զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ Ալեքսանյանի կողմից շինարարությունը կատարվել էր համայնքային հողատարածքում։ Իր խոսքով՝ իրենք անցել են բոլոր ատյաններով, սակայն, պարտվել են։ Դատարանի որոշմամբ, ստիպված են եղել օրինականացնել Ալեքսանյանի կառուցած շինությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ