ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած զենքով խուլիգանության, ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության գործադրման դեպքի վարույթով 6 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 06/21/2023 15:17 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 6 անձի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 2000-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքի բակում, նույն քաղաքի 21-ամյա 2 բնակիչներ մի խումբ անձանց հետ, անձնական հարցերի շուրջ մի խումբ այլ անձանց հետ խոսակցության ընթացքում, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում հիշյալ երիտասարդներից մեկն իր մոտ գտնվող ազդանշանային զենքից կրակոց է արձակել օդ:
Վերջինիս պատկանող «Mazda 6, 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ հետագայում հայտնաբերվել է երիտասարդի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված՝ ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտ:
Ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել են Երևան քաղաքի մի քանի բնակիչներ: Վերջիններս, տեսնելով ոստիկաններին, փորձել են ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից: Ավտոմեքենան կանգնեցնելու և այնտեղից դուրս գալու ոստիկանների օրինական պահանջն անտեսելով՝ մեքենայում գտնվող 31-ամյա տղամարդը դուռը փակել է ոստիկաններից մեկի մատների վրա, և այդպես մեքենան մի քանի մետր առաջ է ընթացել:
Սակայն չունենալով տարածքից հեռանալու հնարավորություն՝ մեքենան կանգ է առել, որից հետո ոստիկանության աշխատակիցը կրկին ավտոմեքենայից դուրս գալու օրինական պահանջ է ներկայացրել և բացելով ավտոմեքենայի դուռը՝ փորձել է դուրս բերել այնտեղ գտնվող 22-ամյա երիտասարդին: Վերջինս, չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և խոչընդոտելով վերջինիս ծառայողական գործունեությունը, գլխով և ձեռքով հարվածել է նրան և կծել աջ դաստակը:
Բացի այդ, նշված դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունքի մի քանի աշխատակիցներ այցելել են Երվանդ Քոչար փողոցում գտնվող կարի արհեստանոց՝ առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն ուսումնասիրելու, դրանք ձեռք բերելու նպատակով: Կարի արհեստանոցի աշխատակիցը՝ 55-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տրամադրել է իր բջջային հեռախոսը, որի միջոցով նրանք սկսել են ուսումնասիրել տեսագրությունները: Մի քանի րոպե անց 55-ամյա տղամարդը դուրս է եկել արհեստանոցից, մոտեցել է բակում գտնվող 51-ամյա մի տղամարդու: Վերջինս ապացույց հանդիսացող տեսագրությունները ոչնչացնելու նպատակով, սպառնալու, պահանջելու և հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, դրդել է 55-ամյա տղամարդուն ոստիկանության աշխատակիցներին չտրամադրել հիշյալ կրպակի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում, տղամարդը, վերադառնալով արհեստանոց, անսպասելի վերցրել է իր բջջային հեռախոսը, այն հարվածել է գետնին՝ ոչնչացնելով տեսագրությունները:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երևանի 22 և 31-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 55-ամյա տղամարդուն՝ 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 51-ամյա տղամարդուն՝ 46-479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 21-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:
21-ամյա երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ