ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ստում է, հնարավորություն եղել է Շուշիի պահպանմամբ հրադադար կնքելու. Մամիջանյան 06/21/2023 13:43 | Քաղաքական
Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորներրի կյանքերը փրկելու մասին, և արդեն որերերդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրողՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ Շուշիի անկումից հետո ստիպված էր ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը, քանի որ, այնուհետև հարվածի տակ էր հայտնվելու նաև Ստեփանակերտը և շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ լինելու վտանգի տակ։
«Մի անգամ ինքն ասել է 20 հազ. զինվոր՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 16-ին 30 հազ. զինվոր էր փրկում։ Հիմա, պարզվեց, 25 հազ զինվոր է փրկել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի։ Դա երևում է նաև նրա գործողությունների հետագծից»,- ասաց նա։
Մամիջանյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին։ Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ից այդ հանդիպմանը մասնակցել է նաև Էդուարդ Շարմազանովը եւ այդ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան Երկրորդ պատերազմն արդեն իսկ տանուլ է տրված։ Նա նաև հայտնել է, որ ինքն է խնդրել ՌԴ-ին՝ Սյունիքում տեղակայել Ռուսաստանի Դաշնության դրոշներ։
«Ինքը նշեց՝ իբր իր համար «կարմիր գիծ» էր Շուշին, և Սյունիքով ճանապարհի, կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում, «միջանցքի» տրամադրումը։ Շուշիի մասին խոսելիս՝ Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ, իբր, 90 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված Շուշին փաստացի չէր լինի Արցախի Հանրապետության տիրապետության տակ»,- ասաց նա։
Ըստ Մամիջանյանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստով նախատեսված է փախստականների վերադարձ։ Նա հրապարակային հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ամբողջ ընթացքում որևէ ադրբեջանցի եկել է Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածք։
«Հետևաբար, ներկայացնել, թե, իբր, նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ՝ մանիպուլյացիա է»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանը ստում է, քանի որ այդ օրը հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հրադադար կնքելու։ Ըստ Մամիջանյանի, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նույնկերպ, այժմ էլ նախատեսվում է Փաշինյանի համար «կարմիր գիծ» համարվող Սյունիքի ճանապարհի ապահովումը՝ ռուսական անվտանգության սահմանապահ ծառայության միջնորդությամբ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից