ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին իշխանության են բերել, ընդամենը, երեք խնդիր լուծելու համար, որոնք նա, մինչ այս պահը, հաջողությամբ իրականացնում է. քաղտեխնոլոգ 06/20/2023 21:43 | Քաղաքական
«Սա, ընդամենը, վարչապետի PR կոմպանիայի հերթական նիստն էր, ուրիշ ոչինչ։ Նույն բաները Փաշինյանն ասում է Կառավարության նիստերին, ԱԺ-ում՝ հարց ու պատասխանների ժամանակ, ասուլիսների ընթացքում և այլն։ Այսօր էլ, նա օգտագործեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որպեսզի բոլորին հայտնի իր դիրքորոշումները հերթական անգամ հանրայնացնի, այդ թվում՝ ոչ միայն ներքին, այլ նաև, որոշ դեպքերում, նաև արտաքին լսարանի համար»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի հրավիրած հերթական նիստին մասնակցում էր ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը, որը բացառիկության կարգով հրապարակային էր կազմակերպվել։ Փաշինյանի մասնակցությամբ նիստն առաջինն ու միակն էր, որ տեղի ունեցավ դռնբաց ձևաչափով։ Մնացյալ բոլոր դեպքերում նիստերն անցկացվել են, բացառապես, փակ դռների հետևում։ Ասել է թե՝ Փաշինյանը նիստին ներկայացել էր ոչ թե իր ենթակա՝ քպականների հարցերին պատասխանելու, այլ հանրության լայն շրջանակներին կրկին իր մտքերը հասու դարձնելու համար։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է՝ իհարկե, թուրք – ադրբեջանկան տանդեմին հաղորդվելիք կարևորագույն տեղեկությունները Փաշինյանն իրականացնում է համապատասխան ղեկավարների հետ տետ ա տետ հանդիպումների ժամանակ և անձամբ, իսկ ներքին լսարանի PR կոմպանիան կազմակերպվում է այս ձևաչափով, որպեսզի, ըստ բանախոսի, իր լսարանը լսի և տեսնի, որ իրենց վարչապետը գործ է անում։
Անդրադառանալով այսօրվա նիստի ընթացքում Փաշինյանի բարձրաձայնած թեզերին և դրանց արժանահավատությանը՝ Արմեն Բադալյանն ասում է՝ առաջին անգամը չէ, որ առիթ է ընձեռնվում ծանոթանալ վարչապետի առաջ քաշած թեզերին։ Այսօր՝ հերթը 44 օրյա պատերազմին վերաբերող թեմաներինն էր. «Արդեն 5 տարի է՝ Փաշինյանն ինչ – որ թեզեր է առաջ քաշում, այսօր շահարկեց պատերազմի դադարեցման վերաբերյալ իր պատկերացումների թեման, ընթացքում անդրադարձ կատարվեց, այսպես կոչված, Մեղրու միջանցքի հարցին, դրանից առաջ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի, դրանից առաջ՝ Կապան – Գորիս ճանապարհահատվածի, դրանից առաջ՝ Արցախի կարգավիճակի իջեցման հարցերն էին, «քաղաքացին տուգանվելու մատերիալ չի» հայտնի թեզը, դրանից առաջ էլ՝ «կորոնավիրուսը տնական արաղով դեզինֆեկցիա անելու» հարցը։ Ծանոթ ենք նաև կարմիր գծերի վերացման մասին իր թեզին, արագաչափերի վերացմանը և այլն։ Մի խոսքով, ցանկը շատ երկար է։ Վտանգավորը, սակայն, այն է, որ այդ մարդն ինչի մասին խոսում է, ինչ թեզ, որ առաջ է քաշում՝ ճիշտ դրա հակառակ գործողությունն է կյանքի կոչում։ Այսքանով, այսօրվա նիստի ընթացքում հնչեցված մտքերն, այո, կարող են իրենց մեջ որոշ ի չափով վտանգ պարունակել»,- ասում է քաղտեխնոլոգը։
Հարցին՝ առաջնորդվելով այս տրամաբանությամբ, կարո՞ղ ենք ենթադրել, որ, այսպես կոչված, Մեղրու միջանցքի թեման այսօրվա վարչապետի հանրայնացրած ամենավտանգավոր թեզերից մեկն էր, քաղտեխնոլոգը չի հերքում.«Բնականաբար։ Քանի դեռ այս մարդը կա, իրեն ինչ հրահանգեն, այդպես էլ արվելու է։ Նա ոչինչ չի որոշում, նա որոշող չէ, սակայն, ավելի ցավալին այն է, որ որոշողը հայտնի՝ թուրք – ադրբեջանական տանդեմն է։ Նրան իշխանության են բերել, ընդամենը, երեք խնդիր լուծելու համար՝ Արցախի ամբողջական և առանց երաշխիքների հանձնումն Ադրբեջանին, ինչն էլ նա հաջողությամբ անում է, Հայաստանում ռուսական ազդեցության թուլացումն ու ռուսական ռազմաբազայի՝ այստեղից հեռացումը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս բերումը։ Նկատենք նաև, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններն, արդեն իսկ, սառեցված են, իսկ ռազմաբազայի վերաբերյալ նրա կողմից, պարբերաբար, վտանգավոր մտքեր են դաշտ նետվում, օրինակ, որ ռազմաբազան իրենց վտանգ է ներկայացնում ՀՀ-ի անվտանգային համակարգի համար և այլն։ Փաշինյանի երրորդ վտանագավոր առաքելությունն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հանձնումն է, որը Հայաստանի տարբեր հատվածներով է անցնելու՝ և՛ Սիսիանով, և՛ Մեղրիով և՛ այն հատվածներով, որտեղով Ադրբեջանի նախագահը կցանկանա։ Այնպես – որ, այսօրվա նիստի ընթացքում իր կողմից Մեղրու միջանցքի հիշատակումն, այո, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում»։
Քաղտեխնոլոգի արձանագրմամբ՝ Հայաստանի վայրընթաց անկումը չի դադարելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության ղեկին են.«30 տարիների ընթացքում այս հասարակությանն այն վիճակին են հասցրել, որ հասարակությունն, այլևս, չի կարող արդյունավետ պայքար մղել՝ սրանց հեռացնելու դեմ, պարզապես, դիմադրելու համար բավարար չափով ուժ չունի։ Հասարակության մի հատվածը հասկանալով, որ այս ամենն, ինչ կատարվում է, խիստ վտանգավոր է, դժգոհության իր ձայնն է բարձրացնում, բայց չի կարողանում արդյունավետ գործողություն իրականացնել։ Երկրում իշխող ուժին տապալելու համար, այլևս, միայն երկու գործիք է անհրաժեշտ՝ արտաքին աշխարհաքաղաքական խաղացողներից որևէ մեկի դաբրոն, որից հետո, արդեն, այստեղ իրականացվելիք համապատասխան գործողութոյւններ կլինեն, որոնք, այլևս, չեն կարող միտինգների կամ քայլերթների տեսքով լինել, խոսքն այլևս, բոլորովին այլ բնույթի և բովանդակության գործողությունների մասին է։ Երբ այդ դաբրոն կլինի՝ կլինեն նաև համապատասխան գործողությունները, իսկ մինչ այդ՝ մենք, ցավոք, ստիպված ենք լինելու հետևել, թե ինչ է անում այս իշխանությունը, որ, նորից եմ կրկնում՝ ոչինչ չի անում ինքնուրույն կամ սեփական նախաձեռնությամբ, այլ, բացառապես և միայն համապատասխան հրահանգների տիրույթում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից