ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանի ասածը նույնական էր Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ. Անդրանիկ Քոչարյան 06/20/2023 15:04 | ԼՐԱՀՈՍ
Շուշիի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորություն էր։ Պարոն Փաշինյանը մանրամասն ներկայացրեց Շուշիի հետ կապված խնդիրն ինչի հետ է կապված եղել։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Արցախյան Երկրորդ պատերազմի օրերին Շուշին ամրացնելու իր հրահանգից կարճ ժամանակ անց Արցախի նախագահն իրեն տեղեկացրել են, որ թշնամու մի խումբ ճեղքել է պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Իր խոսքով, սակայն, այդ տեղեկությունը չէր հաստատել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն։ Փաշինյանը հայտարարել է, որ տասնյակի են հասել դեպքերը, երբ ԳՇ հերքել է Արցախի նախագահի հայտնած ճշգրիտ տեղեկությունը։ Ըստ նրա՝ Շուշիի անկումը սկսվել է հենց այդտեղից։ Փաշինյանը նաև հայտնել էր, որ Շուշիի անկման մասին ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է նոյեմբերի 7-ի կեսօրին միայն, ինչից հետո ինքը հրահանգել է վերադարձնել Շուշին։ Նոյեմբերի 9-ին, իր խոսքով, իրեն վստահեցրել են, որ Շուշին վերադարձնելու գործողությունները հաջող են ընթանում։ Նոյեմբերի 10-ին, սակայն, պարզվել է, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։
Ավելի վաղ քննիչ հանձնաժողովը հանդիպել էր նաև Օնիկ Գասպարյանի հետ՝ փակ ձևաչափով։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ
«Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին պարոն Փաշինյանի այսօր ներկայացրած փաստարկների հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո իր հայտարարությանը, որ Օնիկ Գասպարյանը պարտությունից հետո անելիք ուներ՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր տեսակետն այս ամենից հետո որևէ փոփոխության չի ենթարկվել։
«Օնիկ Գասպարյանի հետ կապված ՔԿ-ում բազմաթիվ գործերով քննություն է գնում, նաև Շուշիի հետ կապված։ Մենք հանձնաժողովում իր հետ այդ (իսկանդերի հետ կապված - խմբ.) հարցը քննել ենք»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ իրենք ՀՀ ԳՇ նախկին պետից ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը չբացառեց Գասպարյանին կրկին հանձնաժողով կանչելու հավանականությունը։ Հայտարարեց, որ ամեն հրավիրյալից հետո կարող են հավելյալ հարցեր առաջանալ, ինչպես եղավ Արշակ Կարապետյանի պարագայում։
Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Փաշինյանի հայտարարությունները նորություն էին ու հետո էլ ավելացնում, թե նույնական էին Օնիկ Գասպարյանի ներկայացրածի հետ։ Վերջինս քննիչ հանձնաժողով այցելել է ավելի վաղ, եւ եթե հայտնած տվյալները նույնական էին, ապա Փաշինյանի ասածների նորությունը ո՞րն էր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ