ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների հետ, որոնք օրերս բողոքի ակցիա էին արել 06/20/2023 17:30 | ԼՐԱՀՈՍ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներին՝ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը:
Քննարկման առանցքում Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծն էր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը կրթության ոլորտում պետական բարեփոխումների համատեքստում և անդրադարձել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն իրագործելու համար ուսումնասիրվել են թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները:
«Նախկինում, երբ ավագ դպրոցները նոր էին կազմավորվում, դրանց համար հատկացվել են համեմատաբար ավելի մեծ և ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցներ: Սրանով պայմանավորված՝ այսօր հիմնական դպրոցներում խնդիր ունենք: Այդ դպրոցները, որտեղ սովորում են ավելի մեծ թվով աշակերտներ (1-ից 9-րդ դասարան), զգալիորեն ծանրաբեռնված են, իսկ ավագ դպրոցները, որոնք և՛ ավելի տարողունակ են, և՛ ավելի քիչ թվով աշակերտների են սպասարկում (10-12-րդ դասարան), թերբեռնված են: Ստացվում է, օրինակ, Արմավիրում ունենք 2 ավագ դպրոց, որոնք չեն օգտագործվում ամբողջությամբ: Մեր խնդիրն է այդ 2 դպրոցների ռեսուրսների կիրառմամբ ունենալ 1 ուժեղ ավագ դպրոց»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նաև ավելացրել է, որ այս համատեքստում դիտարկվում է նաև վերամիավորման արդյունքում ազատվող դպրոցի տարածքը կրթական այլ նպատակով օգտագործելու հարցը: Արմավիրում գործող Բժշկական քոլեջը չունի սեփական շենք. այն վարձակալած է, որի համար պետությունը հավելյալ գումար է վճարում: Գործընթացի ավարտից հետո ավագ դպրոցի շենքը դարձյալ ծառայելու է կրթական նպատակի, այս անգամ՝ քոլեջի ուսանողների համար:
«Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք մեկ քայլ առաջ մտածելու՝ համակարգային ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասել է նախարարը:
Նա անդրադարձել է նաև դպրոցի ուսուցչական և ուսումնաօժանդակ անձնակազմի՝ հետագա գործունեության խնդրին:
Նախարարի ընդգծմամբ՝ այն աշխատակիցներին, որոնք հնարավորություն չեն ունենա աշխատելու կազմավորված նոր դպրոցում, Արմավիր քաղաքի տարածքում կառաջարկվի աշխատանք իրենց մասնագիտությամբ:
«Դպրոցներում մշտապես առկա է մասնագետների կարիք, և մենք յուրաքանչյուր աշխատակցի համար փորձելու ենք առաջարկել համապատասխան աշխատանք՝ անկախ հանգամանքներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժները ներկայացրել են իրենց մտահոգությունները, այս համատեքստում անդրադառնալով նաև դպրոցի տեղակայման հարցին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրային քննարկման դրված նախագիծը մինչ վերջնական հաստատման ներկայացնելը` կարող է որոշակի լրամշակումների ենթարկվել` հաշվի առնելով ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Ըստ նախարարի` կարվեն հնարավոր բոլոր քայլերը, որ առաջարկվող իրավական գործընթացներում մանկավարժների հետագա գործունեության ապահովումը երաշխավորված լինի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ