ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ նախագահը հայտնեց, որ թշնամին ճեղքել է, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակել, ԳՇ-ն՝ հերքեց. Փաշինյանը պատմեց Շուշիի անկումից 06/20/2023 11:23 | Քաղաքական
Ինձ մեղադրում են նրա մեջ, որ չհամաձայնվեցի այն տարբերակին, որ Շուշին մնա հայկական վերահսկողության տակ, բայց ադրբեջանցիները վերադառնան Շուշի։ Առաջարկի համաձայն՝ ես պետք է համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան ոչ միայն Շուշի, այլև Արցախի այլ բնակավայրեր։ ՌԴ նախագահ առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ, այսիքն ՝ նախկին ԼՂԻՄ ադրբեջանցիների վերադարձի պայմանով հստակեցվեր նաև ԼՂ կարգավիճակը։ Ես այդ առաջարկին համաձայն էի, բայց Ադրբեջանը մերժեց։ Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հոկտեմբերի 19-ի խոսակցության ժամանակ նաև պարզվեց, որ Շուշին Ադրբեջանին կապող ճանապարհ պետք է կառուցվեր, որը պետք է շրջանցեր Լաչինի միջանցքը։ Սա նշանակում էր, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, ինչն էլ չէր բացառում, որ ցանկացած պահի ադրբեջանցիները Լաչինի միջանցքը կարող էին փակել։
Բացի այդ, խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն ԼՂ-ում և Լաչինի կիաջցքի երկանքով, ու ԼՂ-ում, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Ես չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի ներկայացմամբ՝ 2020թ․ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ Արցախի յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին, ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգում, իսկ նախկին ԼՂԻՄ այն տարածքները, որոնք այդ պահին ադրբեջանական ստորաբաժանումների վերահսկողության տակ էին անցել, մնալու էին Ադրբեջանին։ Բացի այդ, ըստ նրա, Շուշին ևս անցնելու էր Ադրբեջանի եվրահսկողության տակ՝ վերը նկարագրված սցենարով, իսկ Մեղրիով միջանցք էր ստանալու Ադրբեջանը։
Վարչապետի խոսքով, հրադադարի հաստատման այդ փորձի ձախողումից հետո նման նախաձեռնությամբ հանդես է եկել արդեն ամերիկյան կողմը։ Ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնարարները պետք է հանդիպեին և վերահաստատեին պայմանավորվածությունները կյանքի կոչելու և հումանիտար հրադադար հաստատելու մասին պատրաստակամությունը։ Հրադադարը հոկտեմբերի 26-ին չհաջողվեց հաստատել դարձյալ ադրբեջանական կողմի պատճառով։
Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ առաջագծի 90 տոկոսում մեր ուժերը կարողանում էին դիմակայել ադրբեջանական գրոհներին, խնդիր կար 9-րդ պաշտպանական շրջանում, որտեղ հակառակորդին հաջողվել էր ճեղքում ապահովել հոկտեմբերի 4-ին։
Ակնհայտ էր, որ հրադադար հնարավոր կլինի հաստատել միայն այն ժամանակ, երբ հաջողվի կանգնեցնել Ադրբեջանի առաջխաղացումը։ Իսկ ինձ համար կարմիր գիծ էր Մեղիի միջանցքն ու Շուշին»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանի պնդմամբ՝ Շուշին ամրացնելու հրահանգ տրվել է հայկական ուժերին, բայց դրանից կարճ ժամանակ անց իրեն տեղեկացրել են, թե թշնամու մի խումբ ճեղքել է պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
«Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ ԳՇ-ն չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Նման մեկ տասնյակի հասնող դեպքեր են եղել, որ ԼՂ նախագահը հաղորդում էր, ԳՇ հերքում էր։ Հետո պարզվում էր, որ Արցախի նախագահը ճիշտ էր։ Շուշիի սողացող անկումը սկսվեց հենց այստեղից»,-ասաց Փաշիյանը։
Ըստ վարչապետի, Շուշիի անկման մասին ԳԾ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է նոյեմբերի 7-ի կեսօրին, որից հետո ինքը հրահանգել է գործողություններ ձեռնարկել և վերադարձնել Շուշին։
Փաշինյանի ներկայացմամբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ իրեն վստահեցրել են, թե Շուշին հետ բերելու համար օպերացիան հաջող է ընթանում և քաղաքի մի մասը հայկական ստորաբաժանումների հսկողության տակ է, բայց արդեն նոյեմբերի 10-ին պարզվել է, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը