Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ճանապարհը փակվելուց հետո արցախցիները նաև Եռաբլուրում հանգչող հարազատների շիրիմներին են կարոտ մնացել․ ամուսնու ծննդյան օրն անգամ գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չունի կինը 06/20/2023   19:22  |  Կյանքն՝ Արցախում

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Սերժիկ Հովսեփյանը կդառնար 38 տարեկան։ Սերժիկը Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից էր, կոչումով՝ լեյտենանտ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուրում։ Ինչպես արցախցի հարյուրավոր ընտանիքներ, այնպես էլ Սերժիկի ընտանիքի անդամները, ավելի քան վեց ամիս է, որ Եռաբլուր՝ իրենց հարազատների շիրիմներին այցելել չեն կարողանում։

«Վերջին անգամ 2022թ․ հոկտեմբերի 12-ին եմ եղել Եռաբլուրում․ Սերժիկի մահվան տարելիցն էր։ Հետ գնացի Ստեփանակերտ՝ այն հույսով, որ Նոր տարուն նորից կգամ, բայց ճանապարհը փակվեց, չկարողացա գալ․․․ Օրեր առաջ դիմում եմ ներկայացրել Կարմիր Խաչ՝ խնդրանքով, որ ինձ էլ ներառեն ցուցակում, կարողանամ Երևան գալ, որպեսզի այսօր՝ Սերժիկի ծննդյան օրը, Եռաբլուր գնայի․․․ Դա էլ չստացվեց․․․ Փակ ճանապարհը նորից փակեցին․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում, արցունքները կոկորդում խեղդելով, ասում է Սերժիկի կինը՝ Արգինեն։

Արգինեն՝ երեք անչափահաս երեխաների հետ Արցախ վերադառնալու որոշում է կայացրել անցած տարի։ Հայաստանում տուն ձեռք բերելու առաջարկը մերժել է՝ հստակ գիտակցելով՝ Արցախը հնարավոր է ապրեցնել միայն այնտեղ ապրելով։

«Ինձ որ առաջարկեցին սերտիֆիկատ ստանալ ու տուն առնել Երևանում, հրաժարվեցի։ Նախ, եթե համաձայնեի այդ տարբերակին, կնշանակեր զրոյացնել տղաների՝ այդ թվում ամուսնուս զոհաբերությունը․․․ 5000 հազար հոգի է զոհվել, որ մենք, մեր երեխաներն այստեղ՝ Արցախում ապրենք ու ազատ ապրենք․․․ Բացի այդ, որքան էլ Երևանում լավ պայմաններ լինեն, Արցախում ուրիշ է, այն մի տեսակ քաշում է․․․»,-պատմում է Արգինեն, ով երեխաների հետ Արցախ է վերադարձել 2022թ․ ապրիլին՝ Ստեփանակերտում տուն ստանալուց հետո։

Արցախ վերադառնալը չէր խանգարում, որ ուզած ժամանակ Սերժիկի հարազատները Եռաբլուր այցելեն։ Ամեն ինչ փոխվեց 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Արգինեն պատմում է՝ Երևանում գտնվելու ընթացքում համարյա ամեն օր Եռաբլուր էր գնում, տանում էր նաև երեխաներին։ Հիմա ամենաշատը նեղվում է նրանից, որ մեր հողի վրա անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունենք։

«Այն, որ բռնազավթված մեր բնակավայրերում գտնվող գերեզմանները չենք կարողանում գնալ, ինչ որ տեղ հասկանում ես, բայց որ Եռաբլուր գալն էլ է անհնար դարձել, դա արդեն մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում․․․ Մենք մեր հողի վրա ազատ քայլել չենք կարողանում։ Տղաս բակում խաղալու ժամանակ մի ձայն, որ լսում է՝ վազելով ներս է մտնում ու վախեցած հարցնում՝ մամ, էլի կրակո՞ւմ են․․․ Ինչպե՞ս կարելի է հաշտվել նման իրականության հետ։ Այսքան զոհաբերություններից հետո ինչո՞ւ պետք է այսպես վախի մեջ ապրեն մեր երեխաները։ Մենք ութ տարի ապրել ենք Ջրականում, որը սահման էր համարվում, բայց ես երբեք չեմ վախեցել, երբևէ չեմ ունեցել այն ապրումները, ինչ հիմա այստեղ՝ Ստեփանակերտի կենտրոնում ունեմ․․․»,-ասում է զոհված զինծառայողի կինը։

Սերժիկը սկզբում Ջրականում էր ծառայում, հետո որոշում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմել․ ավարտելուց հետո տեղափոխվում է Հադրութի զորամաս, նշանակվում դասակի հրամանատար։ Պատերազմի հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից, Սերժիկենց վաշտը Վարանդայում էր։ Մինչև զոհվելու օրը՝ հոկտեմբերի 12-ը, Սերժիկը մարտնչել է Վարանդայում․

«Վերջին անգամ խոսել ենք այդ օրը՝ երեկոյան ժամը 5-ի կողմերը։ Ընդամենն ասաց՝ հեսա կզանգեմ ու էլ չզանգեց․․․ Դրանից հետո ինչքան զանգում էի, անհասանելի էր։ Ինքը երբեք երկար չէր խոսում։ Ես էլ վախենում էի իր համար ու չէի ուզում շատ հարցեր տալ։ Ընդամենը ձայնը լսում էի, հանգստանում․ ասում էի՝ կարևորը ձայնը լսեմ։ Բոլոր հարազատներիս՝ եղբորս, փեսաներիս առումով, որոնք ևս կռվի դաշտում էին, անհանգստություն կար, բայց Սերժիկի համար հանգիստ էի։ Սիրտս մի տեսակ հանգիստ էր, մտածում էի, թե իրեն բան չի լինելու, ինքն ուրիշ տեսակ էր, գուցե դրա համար էի վստահ, որ իր հետ բան չի պատահի․․․ Այդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, որ ասաց կզանգեմ ու չզանգեց, արդեն սկսեցի անհանգստանալ։ Ինչքան համարներ գիտեի ընկերներից, ծանոթներից, որոնք ևս իր հետ առաջնագծում էին, զանգում էի։ Ամսի 12-ին ընկերներից մեկի հետ վերջապես ստացվեց կապ հաստատել ու իմացա, որ զոհվել է․․․ Այդ պահից սկսվեց քաոսը․․․ Հետո չեմ հիշում՝ ինչ է եղել․․․»։

Ամուսնուն կորցնելուց հետո Արգինեն, ամեն դեպքում, ուժ է գտել իր մեջ․ հստակ գիտակցում էր՝ երեք երեխաների համար և՛ հայր պետք է լինի, և՛ մայր, ու ամեն ինչ անի, որ նրանք չընկճվեն։

Սերժիկի կրտսեր որդին երեք տարեկան էր, որ հայրը զոհվել է։ Հորը հիշում է մոր, տատիկի պատմածներով ու նկարներով։ Ավագ որդին ու միջնեկը՝ աղջիկը, շատ հիշողություններ ունեն հոր հետ կապված, բայց ինքնամփոփ են։

«Փոքրս ամեն երեկո հարցնում է՝ մամա, ե՞րբ է գալու պապան։ Ասում է՝ որ գա, կարող է ինձ չճանաչի, քանի որ վաղուց չի տեսել։ Հարցնում եմ՝ դու հիշո՞ւմ ես հայրիկին, ասում ա՝ հա, բա ինչ եմ անում, նկարներն ամեն օր տեսնում եմ․․․ Իրականում փոքրիս էլ եմ ասել ճշմարտությունը․ գիտի, որ հայրը զոհվել է, չի կարող գալ․․․ Շատ անգամ եմ տարել Եռաբլուր, բայց չի ընկալում, չի համակերպվում այն մտքի հետ, որ հայրիկը հրեշտակ է դարձել։ Մի անգամ էլ ծաղիկներ դրեց շիրիմին, եկանք տուն, վազեց նկարի մոտ ու ասաց՝ տեսնեմ պապան ուրախացե՞լ է, ժպտո՞ւմ է, որ իր համար ծաղիկներ են տարել»,-հուզմունքը զսպել փորձելով՝ ասում է Արգինեն։

Սերժիկի մահվան լուրը ստանալուց հետո անգամ հարազատները չէին հավատում, որ նա էլ չկա։ Որոնումները հիվանդանոցներում, գերիների ցուցակներում Արգինեն շարունակել է մինչև 2021թ․ մարտի 31-ը, երբ ԴՆԹ-ով նույնականցվել է մարմինը․․․

«Հիվանդանոց չէր մնացել, որ չզանգեի, ասում էի՝ գուցե վիրավորների հետ ինչ-որ հիվանդանոց են տարել ու անգիտակից վիճակում է․ գերիների մեջ էի փնտրում․․․ այդպես մինչև մարտի 31-ը, երբ հաստատվեց, որ զոհվել է․․․ Հիմա էլ լինում են պահեր, որ մտածում եմ՝ գուցե անալիզը սխալ է եղել․․․ Քանի որ իմ աչքով չեմ տեսել մարմինը, պահ առ պահ նման մտքեր են գալիս։ Երանի չէր այդպես լիներ, բայց դե իրականությունը դառն է ու շատ ծանր․․․»,-ասում է Արգինեն ու ավելացնում՝ հիմա էլ անգամ շիրիմին այցելելու հնարավորություն չունենք․․․

Սփոփանքի միակ վայրը Սերժիկի հարազատների համար Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակն է դարձել։ Երեխաների հետ Արգինեն ամեն օր պուրակ է գնում, ամուսնու նկարի հետ լուռ խոսում, երկնքից ուժ ստանում, որ կարողանա դիմակայել օրեցօր ահագնացող մարտահրավերներին․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:22 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել Սպարապետի մասին Փաշինյանի կեղտոտ հրապարակումները. Մամիջանյան (տեսանյութ)
19:57 14/06/2023  |  ՔաղաքականՆկատի ունենալով նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին մեզ կրկին լայնածավալ ռազմական բախումներ են սպասվում. Նահապետյան
22:58 30/05/2023  |  Միջազգային լրահոսԶորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ՆԳՆ զինծառայող է մահացել
19:42 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱմեն անգամ երբ հիշում ես՝ ժպիտը դեմքիս, քեզ գրկած հիշիր․ զոհված զինծառայողի վերջին երկտողը մորը (տեսանյութ)
19:46 25/05/2023  |  Դատական ռեպորտաժներԳարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ նահանջող զինծառայողներին թիկունքից կրակելու. Տուժողը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
20:33 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵրեկ Սոթքում զոհված Էդգարը Սիսիանից էր, դեկտեմբերին պետք է զորացրվեր․ դասղեկն այնքան հուզված էր, որ չկարողացավ խոսել․․․․
20:31 17/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Սոթքում զոհված զինծառայողը Էդգար Սուլեյմանյանն է
19:31 17/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է. ՊՆ
20:17 16/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվել է
21:52 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն հաղորդում է մեկ զոհի մասին

Արխիվ

[]