ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն փակ դռների հետևում համատարած խախտումներով է քննում դատավոր Դավիթ Հարությունյանի գործը 06/20/2023 15:29 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը ԲԴԽ-ում անցնում է համատարած խախտումներով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում որպես դատավորի ներկայացուցիչ ներգրավվել են փաստաբաններ Երեմ Սարգսյանը, Հովհաննես Խուդոյանը, Լուսինե Մկրտչյանը։ Այսօրվա նիստը ևս, ինչպես և երեկ, անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նախ՝ նոր ներգրավված փաստաբաններին նախազգուշացրել են՝ չբացահայտելու դռփակ ռեժիմով քննվող գործի հանգամանքները, իսկ, թե ինչ գաղտնի տվյալներ են առկա՝ որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի ներկայացվել։ Եւ սա այն դեպքում, երբ արդարադատության նախարարը երեկ Հանրային ՀԸ եթերում հարցազրույց է տվել՝ մանրամասներ հայտնելով դատավորի գործից, իսկ երեկ ԲԴԽ նախագահը, մինչ դռնփակ ռեժիմի անցնելը՝ նիստում հանրայնացրել էր դատավորին վերագրվող ենթադրյալ խախտումները։ Փաստացի սահմանափակումները տարածվում են միայն դատավորի և նրա ներկայացուցիչների նկատմամբ։ Այսօր էլ ԲԴԽ-ն մերժել է գործը դռնփակ ռեժիմով քննելու որոշումը վերացնելու մասին դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչների միջնորդությունը։ Նիստի ընթացքում Խորհուրդը սանկցիա է կիրառել փաստաբաններից մեկի նկատմամբ, որը փորձել է պարզաբանում ստանալ։ Նիստն ընդմիջվել էր մեկ ժամով՝ նոր ներգրավված փաստաբաններին նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու համար։
Ընդմիջման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը թիկնապահների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցադրումներին։ Մասնավորապես, լրագրողներն արձանագրել են, որ Անդրեասյանն իրեն ուղղված մեկ-երկու հարցը որակել էր լրագրողների կողմից ճնշում՝ իր նկատմամբ, արդյո՞ք դատավորների նկատմամբ այս վարույթների շարքն ինքնին ճնշում չէ։ Բացի այդ՝ փորձել են մեկնաբանություն ստանալ նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ հանդիպման և «ստվերային» նախագահ ընտրելու, դրա վերաբերյալ ԱԱԾ-ում վարույթ նախաձեռնելու տեղեկությունների շուրջ, սակայն Անդրեասյանը որևէ հարցի պատասխան չտալով հեռացավ թիկնապահների հետ։
Փակ դռների ետևում կայացած նիստի համատարած խախտումների մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Գիտեք ինչն է ցավալի։ Այսօր ԲԴԽ-ն փորձում է ինչ-որ նիստ անցկացնել, փորձում է գնահատել դատավորի վարքագիծ, բայց եթե հրապարակային լիներ, ինչի միջնորդությունը ներկայացրեցինք, կտեսնեիք, թե ինչ պրիմիտիվ խախտումներ են լինում։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ սա դիտավորյալ է տեղի ունենում, քան՝ չիմանալու պատճառով, բայց դատական նիստի կարգի խախտումները շատ բացահայտ և ակնհայտ են։ Ցավոք՝ ԲԴԽ մյուս անդամներն այդքան էլ չեն միջամտում այս խախտումներին։ Եզակի դեպքերում, երբ մենք շատ ենք բարձրաձայնում, փորձում են ձայն հանել և շտկել իրավիճակը, որովհետև, ըստ էության, ԲԴԽ նախագահն է այդ նիստը վարում։ Սկզբնական փուլում ընդհանրապես փորձ էր արվում զրկելու մեզ որևէ տեսակի հնարավորությունից արտահայտվելու, բայց երբ փորձեցինք ցույց տալ խախտումները, որոշակի առումով փոխվեց իրավիճակը և ԲԴԽ- ն սկսեց թույլ տալ արտահայտվել, միջնորդություններ ներկայացնել, սակայն այս առումով, երբ ներկայացնում ենք միջնորդությունները, նույնսիկ չի հետաքրքրում, թե հակառակ կողմն ինչ է ասում խորությամբ, որովհետև, երբ հակառակ կողմը փորձում է դիրքորոշում արտահայտել., հորդորում են կարճ ասել։ Այսինքն՝ բովանդակությունը կարևոր չէ, իսկ բովանդակությունը կարևոր չի լինում, երբ ի սկզբանե գիտեն, թե ինչ որոշում են կայացելու»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ԲԴԽ-ն դռնփակ է անցկացնում նիստը՝ իբրև արդարադատության շահից ելնելով, մինչդեռ, որևէ պարզաբանում չեն ներկայացնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։
«Այդ պարզաբանումը չտրվեց, որովհետև իրենք էլ չգիտեն ինչի մասին է խոսքը, իրենց համար գերխնդիր է դռնփակ անցկացնել, հնարավորինս շուտ քննել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ԲԴԽ-ն փորձում է հանրությունից թաքցնել դատավոր Դավիթ Հարությունյանի շեշտադրումները, հատկապես, բացարկների հարցի քննարկման ժամանակ։ Բացի այդ, ԲԴԽ-ն նոր ներգրավված փաստաբաններին նյութերին ծանոթանալու համար ընդամենը մեկ ժամ ժամանակ է տրվել՝ սահմանափակելով իրավունքները և, ԲԴԽ որոշումները բողոքարկման ենթակա չլինելն ազատություն է տվել ԲԴԽ-ին՝ համատարած խախտումներ թույլ տալու համար։
Փաստաբաններին թույլ չեն տվել նաև ձայնագրել նիստը՝ հղում կատարելով ԲԴԽ աշխատակարգին, մինչդեռ, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված է, որ իրավունք ունեն սղագրում և ձայնագրում իրականացնել։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ