ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը բացառիկ մանրամասներ է հայտնում բանակցային գործընթացներից. հաստատեց՝ հրադադարի մասին առաջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 7-ին (տեսանյութ) 06/20/2023 10:48 | Քաղաքական
«2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին՝ «ինչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի։ ԱԺ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ նույն հարցադրման շուրջ ինքը Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է ունեցել նաև հոկտեմբերի 16-ին, որի ընթացքում Պուտինն առաջարկել է 5 շրջանների վերադարձի տարբերակը՝ առանց Արցախի կարգավիճակի որևէ հստակեցման, ինչի ուղղությամբ աշխատելու հանձնարարություն է տրվել։
«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից»,- ասաց նա։
Փաշինյանն ընդունել է առաջարկն ու մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել՝ կեսգիշերից սկսած մարդասիրական հրադադար հայտարարելու մասին։ Փաշինյանի խոսքով՝ մինչև հայտարարության հրապարակումը՝ հայկական կողմն այս հարցը քննարկել է նաև ռուսական կողմի հետ ու ստացել համապատասխան աջակցություն։ Հրադադրաը, սակայն, չպահպանվեց ադրբեջանական գործողույթունների արդյունքում։ Դրանից հետո Պուտինն առաջարկել է, այսպես կոչված 5+2 ձևաչափի տարբերակը։
«Պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5 +2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ – Հայաստան կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուսա խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային»,- ասաց նա։
Հայաստանում արդեն տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում որոշել է տեղեկացնել որոշման մասին։ Փաշինյանի խոսքով՝ առաջարկն ընդունելու մասին տեղեկացնելու պահին արդեն իսկ խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝Վարանդայի և Մեխակավանի շրջանները ամբողջությամբ կամ մեծամասամբ գտնվել են ադրբեջանական կողմի ձեռքում։ Ավելի ուշ, Ալիևը հայտարարել էր, որ հրադդարը հնարավոր է միայն բոլոր 7 շրջանների վերադարձի դեպքում։
«Այս օրն էր, որ ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված ու քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ Փաշինյանի, ՌԴ նախագահն իրեն հայտնել է ադրբեջանական կողմի ևս մեկ պայմանի մասին՝ երաշխիքներ, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի և Արցախի մյուս բնակավայրեր, ինչն, ըստ Պուտինի, ներառված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման պլանում։
«Ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնային Շուշի, ապա այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Ռուսատանի նախագահն իրեն առաջարկել է այդ հարցը դիտարկել Արցախի կարգավիճակի համատեքստում, առաջարկը, սակայն, կրկին մերժվել էր ադրբեջանական կողմից։ Փաշինյանը հայտնեց, որ պետք է կառուցվեր Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Բերձորի միջանցքից կամ այլ որևէ ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենային։
«Այդ ճանապարհը կարող էր լինել, օրինակ՝ Կուբաթլիով։ Այսինքն ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն՝ առանց հետագա սահմանափակման, Իսկ մյուս ճանապարհի կառուցումը նշանակում էր, որ այնտեղ կարող էին լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի, սա, առանց չափազանցության, նշանակում էր Շուշին հանձնել Ադրբեջանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ