Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ՔՊ-ականները պատասխան պահանջելո՞ւ են գործադիրի ղեկավարից, թե պետությունն ինչու ռազմական ռելսերի վրա չի դրել, ո՞նց է մոբիլիզացիա արվել. Վստահեցնում եմ՝ չեն հնչելու նման հարցեր. Սեյրան Օհանյան 06/20/2023   21:56  |  Քաղաքական

Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այսինքն՝ այն կառույցները, որոնք պետք է գնահատեն ռազմաքաղաքական իրավիճակը, գտնվում են կառավարության ղեկավարի ենթակայության տակ։ Ըստ այդմ՝ վարչապետը պարտավոր էր բոլոր միջոցները ձեռնարկել ոչ միայն իրավիճակին տիրապետելու, ճիշտ տեղեկություններ ստանալու համար, այլև՝ կանգնելու բանակի թիկունքին, կարգ ու կանոն հաստատելու և պետությունը տեղափոխելու ռազմական ռելսերի վրա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հնչեցրած այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում կատարվողի մասին իրեն հակասական տեղեկություններ են հաղորդել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե ԳՇ-ն իրեն ճիշտ չի ներկայացրել իրավիճակը՝ ի տարբերություն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի։

«Ես իրեն չեմ լսել (նկատի ունի Փաշինյանին,-խմբ), բայց համոզված եմ, որ Տիգրան Մեծից սկսած՝ բոլորին մեղադրած կլինի, բացի իրենից։ Ասելով, որ իրավիճակին չի տիրապետել, դարձյալ փորձ է անում մեղքն ուրիշների վրա բարդել։ Մարտական գործողությունների ժամանակ, իհարկե, լինում են դեպքեր, որ ինֆորմացիայի խնդիր է առաջանում՝ կապված ռազմական գործողությունների առանձնահատկությունների հետ, բայց յուրաքանչյուր ղեկավար, անկախ ամեն ինչից, պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ճիշտ ինֆորմացիա ստանալու համար, որպեսզի կարողանա կայացնել համարժեք որոշումներ»,-նշեց Օհանյանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ էլ վարչապետը հայտարարել էր, թե բանակին չպետք է վստահել՝ մինչդեռ բանակին վստահել պետք էր, ավելին՝ անհրաժեշտ էր նաև աջակցել։

Նկատենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր հրապարակային էր, որի ընթացքում հեռարձակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որպիսի նախադեպ չէր եղել. Այսինքն նախկինում որեւէ հրավիրյալի վկայություն չի հանրայնացվել՝ դա պատճառաբանելով գաղտնի տեղեկատվությամբ, ոչ բարեկամ երկրներին հավելյալ տեղեկատվություն չտրամադրելու մտահոգությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում կարեւորը նրա խոսքի հանրայնացումն էր, ինչից հետո նիտսը հետաձգվեց մեկ շաբաթով։

Խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր նիստը բոյկոտելու մասին՝ Սեյրան Օհանյանը մի քանի պատճառ նշեց․

«Նախ՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, որի հիմնական կազմն իշխող ուժի նեկայացուցիչներն են, չի կարող պատերազմի հանգամանքները մանրամասն ուսումնասիրել ու անաչառ քննություն իրականացնել։ Երկրորդ՝ գիտեինք, որ այն չի տարբերվելու իր (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) տված ասուլիսներից, հարցազրույցներից և կրկին անգամ այդ հարթակն օգտագործվելու է հանրությանը մանիպուլացնելու, սլաքները կարևոր, պատասխանատու գերատեսչություններից մարտավարական օղակի վրա ուղղելու համար։ Քանի որ չկար իշխանության և ընդդիմության համաչափ ներկայություն, հասկանալի էր, որ իրենց թույլ տված սխալներից խոսելու փոխարեն հին երգն են երգելու»։

Օհանյանի ներկայացմամբ՝ իրենց խմբակցությունն առաջարկել էր քննիչ հանձնաժողով ստեղծել նախ՝ ԱԺ-ից դուրս։ Անաչառ քննություն ապահովելու նպատակով, ըստ նրա, առաջարկվել է հանձնաժողովի կազմում համաչափորեն ընդգրկել ներկայացուցիչներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևից, ինչպես նաև՝ Արցախից ու փորձագիտական շրջանակներից։ Առաջարկվել է նաև հանձնաժողովի կազմում չընդգրկել ոչ մի նախկին պաշտոնյայի։ Այլընտրանքային հանձնաժողովի այդ առաջարկը, սակայն, իշխող ուժը մերժել է։

Օհանյանը շեշտում է՝ քննիչ հանձնաժողովը թե՛ գաղափարապես, թե՛ տրամաբանորեն պետք է գործիքակազմ լինի ընդդիմության համար, քանի որ և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական օղակներն, այսպես թե այնպես, իշխանության վերահսկողության տակ են գտնվում և ցանկացած հարց քննելու հնարավորություն այն ունի։

«Անցել է 2,5 տարի, բայց առայսօր ոչինչ չի արվել։ Այս քննիչ հանձնաժողովը ոչ թե բանակին, այլ պետությանը պետք է գնահատական տար։ Արդյո՞ք գնահատական տրվելու է օրենսդիր, գործադիր մարմինների աշխատանքին, Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալո՞ւ է նախկին գումարման ԱԺ-ում իր գործունեությանը՝ մասնավորապես պատերազմի ընթացքում արած քայլերին։ ՔՊ-ականները գնահատական տալո՞ւ են գործադիրի ղեկավարի գործունեությանը, պատասխան պահանջելո՞ւ են, թե պետությունն ինչու ռազմական ռելսերի վրա չի դրել, մոբիլիզացիա ոնց է արվել, հարցնելո՞ւ են զորքի համալրում արել է, թե ոչ, ինժեներական կառույցեր սարքել է տվել, թե ոչ, հաջողվե՞լ է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը կռահել և ի՞նչ է արվել ճեղքման գոտին փակելու համար․․․Եվ, ի վերջո, գնահատելո՞ւ են ընդունված որոշումները»,- հռետորական հարցադրումներ է անում Օհանյանն ու շարունակելով վստահեցնում՝ չեն հնչելու ո՛չ այդ հարցերը, ո՛չ էլ առավելևս՝ ճիշտ պատասխանները։

Պաշտպանության նախկին նախարարը, ուշադրություն հրավիրելով քննիչ հանձնաժողովի՝ նիստերը դռնփակ անցկացնելու կարգի վրա, շեշտում է՝ ինչո՞ւ է Փաշինյանին իրավունք վերապահվել բաց ելույթ ունենալ, եթե մնացած հրավիրվածների հարցուպատասխանը եղել է դռնփակ։
«Քանի որ Փաշինյանի ելույթը եղել է դռնբաց, ուրեմն հանձնաժողովը պարտավոր է բացել նաև մյուսների պատասխանները։ Իսկ իրականում պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում պատերազմի հանգամանքների քննություն, ու թե ինչքան գաղտնի տեղեկություններ կարող են դրանք պարունակել․․․»,-ընդգծում է Օհանյանն ու հավելում, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Փաշինյանն օգտագործում է նաև այդ հարթակը՝ հասարակությանը մանիպուլացնելու և սեփական սխալները քողարկելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:10 20/06/2023  |  Արտակարգ պատահարներՔՊ-ական պատգամավորը Գյումրիի կենտրոնում վթարի է ենթարկվել
08:09 20/06/2023  |  ՄամուլՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու․ «Հրապարակ»
08:02 20/06/2023  |  ՄամուլՔՊ ժողովին մասնակցել են նաև ոչ կուսակցականներ. մանրամասներ. «Ժողովուրդ»
07:51 20/06/2023  |  ՄամուլԻշխանությունները պատրաստվում են վերցնել Գյումրին. թեկնածու գտել են. «Ժողովուրդ»
13:43 18/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանյան հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով. Ովքե՞ր են մասնակիցները
18:58 17/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանում ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը
15:14 17/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանում ընթանում է ՔՊ-ի 2-րդ քաղաքական ժողովը
08:20 17/06/2023  |  ՄամուլՔՊ-ն Դիլիջանում է՝ հաճելին օգտակարի հետ․ «Հրապարակ»
07:37 17/06/2023  |  ՄամուլՔՊ-ականները մեկ օր հանգստացել են. այսօր հատուկ ծրագիր կմշակեն. «Ժողովուրդ»
07:34 17/06/2023  |  ՄամուլԵվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար. «Փաստ»

Արխիվ

[]