ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում՝ դատավարական գործունեություն իրականացնելով. դատավորը՝ Անդրեասյանին 06/19/2023 17:24 | Դատական ռեպորտաժներ
Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում՝ դատավարական գործունեություն իրականացնելով։ Դատավորը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը՝ ներկայացնելով Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու հաջորդ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ դատավորների ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։ Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։
Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն մերժել է Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի առաջին միջնորդությունը։ Հաջորդիվ դատավորը ներկայացրեց ևս երկու միջնորդություն՝ ինքնաբացարկի վերաբերյալ։ Միջնորդություններից մեկը պայմանավորված էր Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնում եղած ժամանակ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը, որը, թեև բավարարվել է, դատավոր Պետրոսյանի և կազմի ևս 4 դատախորի կողմից հատուկ կարծիք է գրվել, որով դատավորները գտել են, որ ԱՆ ներկայացրած բողոքն առհասարակ չպետք է վարույթ ընդունվեր, ըստ այդմ, դատավորը գտնում է, որ Անդրեասյանը կանխակալ վերաբերմունք ունի։ Մյուս միջնորդությունը վերաբերում է Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե.«Այ մենք խոսում ենք 2007 թվականի կամ ոչ այդքան հեռու 2000-ականների մասին, մինչև 2013 թիվը ես կնշեմ: Մինչև 2013 թիվը կար այսպիսի պրակտիկա, որ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ, խոսքը պարոն Անտոնյանի մասին չէ ամենևին, «Ինչ ուզում ենք, անում ենք» սկզբունքով էին առաջնորդվում վարույթները ընդունել-մերժելու սկզբունքների ժամանակ՝ աշխատանքի ժամանակ: Եվ, օրինակ՝ կարող էր վարույթ չընդունվել, հետո ինչ-որ Բաղրամյան 26-ից զանգի հետևանքով վարույթ ընդունվել, կարող էր մի գործով՝ նմանատիպ գործով ընդունվել, իսկ մյուս նմանատիպ գործով չընդունվել, և կարող էր նույնիսկ, էլի էս դեպքին չի վերաբերում, դատավորը սկզբում չունենար շահագրգռվածություն մի որոշում կայացներ, հետո ունենար տնտեսական շահեր և այլ որոշում կայացներ»։ Փաստացի Անդրեասյանը հրապարակային մեղադրանքներ հնչեցրել 2007-2013թթ առանձին դատավորներին Բաղրամյան 26-ի զանգերի հիման վրա որոշումները փոխելու կամ կայացնելու մեջ՝ չդրսևորելով քաղաքական զսպվածություն, իր հայտարարությամբ վարկաբեկել է դատական իշխանությունը։ Դատավոր Տիգրան Պետրոսյանն Անդրեասյանի վերոնշյալ հայտարարությունից հետո դիմել է ԲԴԽ-ին՝ Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով, ինչի վերաբերյալ առ այս պահը պատասխան չի ստացել։ Դատավորի գնահատմամբ՝ Անդրեասյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ դատավարական գործունեություն իրականացնելիս, ինչի իրավունքը չունի։ ԲԴԽ-ն մերժեց ինքնաբացարկի մոջնորդությունները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից