ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարգապահական վարույթը հարուցվել է խտրական մոտեցմամբ, փորձում են ազատվել «40 ավազակներից». Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց 06/19/2023 16:22 | ԼՐԱՀՈՍ
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը պահանջում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից՝ ինքնաբացարկ հայտնել՝ պայմանավորված իր նկատմամբ խտրական վերաբերմունքով։
Հիշեցնենք, որՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։
Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։
Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատավոր Արտակ Բարսեղյանի կողմից դիմում է ներկայացվել, որով խնդրել է հետաձգել նիստը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ նիստին։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում մասամբ բավարարեց միջնորդությունը, սակայն մինչ նիստը կհետաձգվեր դատավոր Տիգրան Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում դատավորը բարձրացրեց վարույթի հարուցման օրինականության հարցը՝ հիմքում, ի թիվս այլնի, դնելով Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի հարաբերությունները, մասնավորապես, նրանք ընկերներ են, ունեն տնտեսական շահ։ Դատավորը հիշեցրեց Կարեն Անդրեասյանի «40 դատավորների» վերաբերյալ հայտարարությունը, իր նկատմամբ հետապնդումը պայմանավորում է խտրական և կամայական մոտեցմամբ և, այսպես ասած, «40 ավազակներից» ազատվելու համատեքստում։ Բացի այդ, դատավորը, արձանագրելով, որ ավելի վաղ կայացված ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթներ չեն նախաձեռնվել, նկատեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթ հարուցելու օրենքը կիրառվում է անցանկալի դատավորներից ազատվելու համար։ Ընդ որում, եղել են դատավորներ, որոնք առաջխաղացում են ունեցել։ Թե ինչու Անդրեասյանը բացասական վերաբերմունք ունի դատավորի նկատմամբ՝ դատավորը չի պարզաբանում՝ առաջարկելով Ամդրեասյանին փակագծեր բացել։ Ի դեպ, դատավոր Տիգրան Պետրոսյանի հայրը եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտեսի դեկան, որի պաշտոնավարման ժամանակ Անդրեասյանը հեռացվել էր համալսարանից, նրա վերաբերյալ բնութագիրը, մեղմ ասած, լավը չի եղել։ Թե ինչ այլ հանգամանքներ կան՝ պաշտոնապես չի բարձրաձայնվում։
Դատավոր Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միացավ միջնորդությանը՝ արձանագրելով նախարարի և ԲԴԽ նախագահի միջև փոխհամաձայնեցված գործելակերպը՝ համատեղ քաղաքական, տնտեսական շահեր։ Փաստաբանը նաև անդրադարձավ դատավոր Սամվել Թադևոսյանի հրաժարականի հանգամանքներին՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է կարգապահական սպառնալիքի տակ դատավորը դիմումի համաձայն ազատվում պաշտոնից, բացի այդ, նշված վարույթը հարուցվել է այն բանից հետո, երբ «Շոլց ԱԳ»ի հայցադիմումը տարիներ առաջ Վճռաբեկ դատարանում քննող դատարանի կազմի դատավորներից մեկը թոշակի է գնացել։ ԱՆ ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ։ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց նաև Դավիթ Հարությունյանի գործով իրեն ԱՆ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի հետ ունեցած մոտ ընկերական հարաբերությունների հիման վրա, որը բավարարվել է։ Խորհուրդը որոշեց մերժել բացարկի միջնորդությունը, պատճառաբանությունը, սակայն չներկայացվեց։ Հիմքերը կներկայացվի վերջնական դատական ակտում, ինչի դեմ դատավոր Պետրոսյանն առարկեց, ապա բարձրաձայնեց ինքնաբացարկի մեկ այլ միջնորդություն ներկայացնելու հարցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից