ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ավինյանն իր հորից ավտոմեքենա և 11 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. «Հետք» 06/18/2023 17:19 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը 2022 թվականի ընթացքում իր հորից՝ Արմեն Ավինյանից, որպես նվիրատվություն ստացել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա և 11 միլիոն դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։
Բնամթերք-ավտոմեքենան
Տիգրան Ավինյանի հայտարարագրի տրանսպորտային միջոցների բաժնում նշված է, որ նա 2022 թվականի ընթացքում վաճառել է իրեն պատկանող Honda մակնիշի ավտոմեքենան (2014թ․ արտադրության)։ 2022թ․ մայիսին Տիգրան Ավինյանը իր հորից՝ Արմեն Ավինյանից, նվիրատվություն է ստացել 2021թ․ արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա։ Ավինյանի եկամուտներում նաև մեկ այլ նվիրատվություն է նշված՝ կրկին իր հորից, 11 միլիոն դրամի չափով։
Այստեղ հետաքրքրականն այն է, որ նույն եկամուտների բաժնում Ավինյանը հայտարարագրել է 19 մլն դրամ նվիրատվություն իր հորից՝ որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։ Թե ինչ բնամթերքի մասին է խոսքը, պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Տիգրան Ավինյանին։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ 19 միլիոն դրամը նույն Volkswagen-ի գինն է, որը նվեր է ստացել հորից, և որն ըստ Ավինյանի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցներով եկամուտների բաժնում նշվում է որպես բնամթերային եկամուտ։ Ավինյանը նշեց, որ մեքենան Volkswagen iD.4 է, որը ձեռք են բերել ավտոսրահից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը «Հետքին» պարզաբանեց, որ եթե պաշտոնատար անձը տարվա ընթացքում ոչ դրամական նվիրատվություն է ստանում, ապա դա եկամուտների մեջ նշվում է որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։
Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հոր մյուս նվիրատվությանը՝ 11 միլիոն դրամին՝ ասելով, թե դա պաշտպանված ինֆորմացիա է, և չի ցանկանում մեկնաբանել ընտանեկան հարցերը։
Աշխատավարձերն ու կրիպտոբիզնեսը
Եկամուտների բաժնում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից՝ 3 մլն 704 հազար դրամի չափով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ 5 մլն 212 հազար դրամի չափով, ինչպես նաև 13 մլն 195 հազար դրամ՝ «Հայբիզնեսբանկից»։
««Հայբիզնեսբանկի» և Զանգեզուրի կոմբինատի դեպքում դրանք եղել են իմ աշխատավարձերը՝ որպես այդ կազմակերպությունների խորհրդի անդամ»,- նշեց Ավինյանը։
Ծախսերի հատվածում Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 11 մլն 995 հազար դրամ։ Հարցին, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը, Ավինյանը նշեց, որ դա ավելի շատ ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում, և ինքն այդ գումարով գնել է բիթքոյնի կրիպտոմայներներ։ Միևնույն ժամանակ Ավինյանն իր եկամուտներում հայտարարագրել է 5 մլն 412 հազար դրամ, որի եկամուտ վճարող կազմակերության դաշտում նշված է Poolin: Սա կրիպտոմայնիգնի ամենամեծ հարթակներից է։ Ավինյանն իր այս եկամուտը բացատրեց որպես իր գնած մայներներից ստացված եկամուտ։
Տարեսկզբին Տիգրան Ավինյանը իր բանկային հաշվիների վրա ունեցել է 387 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 890 հազար դրամ։ Կանխիկ դրամով Ավինյանը հայտարարագրել է 3000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 12,5 մլն դրամ, որը տարեսկզբին եղել է 26,3 մլն։ Երևանի փոխքաղաքապետը դրամական միջոցների բաժնում նշել է նաև կրիպտո, սակայն թե ինչ արժույթ, նշված չէ։
Որպես անշարժ գույք Տիգրան Ավինյանը հայտարարագրել է Երևանում գտնվող ավտոտնակը՝ ձեռք բերված 2014 թվականին։
Տիգրան Ավինյանի կնոջ հայտարարագիրը
Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, իր եկամուտներում հայտարարագրել է 11,3 մլն դրամ նվիրատվություն Տիգրան Ավինյանից և 19 մլն 640 հազար դրամ նվիրատվություն՝ իր ամուսնու հորից՝ Արմեն Ավինյանից։ Դրամական միջոցներում Մարիամ Պահլավունին տարեսկզբի համար հայտարարագրել է 237 հազար դրամ բանկային հաշիվներին, իսկ տարեվերջին անկանխիկ գումար չի նշել։ Կանխիկ գումարով Պահլավունին հայտարարագրել է 1,3 մլն դրամ՝ տարեվերջին, իսկ տարեսկզբին՝ 0 դրամ։
Մարիամ Պահլավունին անշարժ գույք չի հայտարարագրել։ Իսկ որպես տրանսպորտային միջոց նշել է 2017թ․ արտադրության Range Rover-ը՝ գնված 2020 թվականին։
Մարիամ Պահլավունին բաժնային մասնակցություն ունի նաև երկու առևտրային կազմակերպություններում, որոնց մասին նա իր հայտարարագրում չի հիշատակել։ Փոխարենն այդ մասին նշված է Տիգրան Ավինյանի շահերի հայտարարագրում։ Ըստ այդ տվյալների՝ փոխքաղաքապետի կինը 34 % բաժնեմաս ունի «Լավ Փրոդաքթս» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2021թ․ սեպտեմբերի 22-ին և ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ 2023թ․ մարտի 22-ին էլ Մարիամ Պահլավունին հիմնադրել է (100 %) «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է խաղերի և խաղալիքների մեծածախ առևտրով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ