ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ զարմանա, եթե Փաշինյանն առաջարկի ՀՀ զինանշանի վրա ոչխար պատկերել, պայմանավորելով՝ ՀՀ -ում ոչխարի գրանցած կենդանական ամենամեծ պոպուլյացիայի տեմպերով.հոգեբան 06/16/2023 21:50 | ԼՐԱՀՈՍ
«Իրականում, զինանշանները սիմվոլիկ բնույթ են կրում և, ոչ մի դեպքում, իրենց բովանդակության մեջ իրական պատկերներ չեն ներառում։ Այսինքն՝ այն, ինչ ասվել է Փաշինյանի կողմից՝ ՀՀ զինանշանի վերաբերյալ, առաջին հայացքից կատեգորիկ անգրագիտության դրսևորում կարելի էր համարել, եթե մենք չիմանայինք, թե ո՞վ է Փաշինյանը և ի՞նչ նպատակով է նա այս կամ այն վիճահարույց հայտարարություններն անում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն անդրադարձել էր պետական սիմվոլ հանդիսոացող զինանշանի թեմային՝ հայտարարելով, թե ի՞նչ կապ ունի ՀՀ զինանշանը մեր պետության հետ։ Վարչապետ աշխատող անձը, մասնավորապես, քննարկման թեմա էր դարձրել զինանշանի վրա առկա՝ առյուծի, ինչպես նաև՝ Արարատ լեռան և Նոյյան տապանի պատկերները։
Հոգեբանը նկատում է՝ կասկածելի մոտիվացիաներն այս վարչապետի մոտ նոր սովորություն չեն.«Այն, որ Փաշինյանը, դեռևս 2018-ին իշխանության ղեկը զավթել էր բացառապես հայ ազգային ինքնության և անկախ պետականության բոլոր հիմքերն ու հետքերը ջնջելու և վերացնելու հստակ նպատակադրվածությամբ, ես, դեռևս, պարզել էի կարդալով իր հեղինակած այն բանը, որի անունն ինքը գիրք է դրել։ Ինձ համար, արդեն, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր՝ և՛ Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման, և՛ դասագրքերից հայրենասիրություն ու Հայրենիք տերմինների հեռացման, և՛ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դպրոցներից հեռացման բոլոր շարժառիթները։ Եվ, բնական է, որ այս ամենի հետևանքը ընդհուպ մինչև ազգային գերագույն արժեքներ համարվող պետական սիմվոլների պղծմամբ և մերժմամբ պետք է ավարտվեր ու սա, գոնե, ինձ համար, իսկզբանե պարզ էր»։
Միհրդատ Մադաթյանը հիշում է՝ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Արարատ լեռը պատկերված է եղել հայկական պետական սիմվոլների վրա և դա Խորհրդային Միության ղեկավարների մոտ խնդիրներ չի առաջացրել.«Իհարկե, նույնիսկ, այն տարիներին Արարատի պատկերը մեր զինանաշանի վրա անհանգստացրել է ժամանակի թուրքական իշխանություններին, սակայն, որևէ տեսակի քննարկման արդյունքում այն չի վերանայվել, էլ չեմ խոսում՝ գերբի վրայից հանվելու մասին։ Դե, ուրեմն, եկեք փորձենք պատկերացնել, թե ո՞վ է այսօր ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը, որ քննարկման թեմա կամ խնդիր է դարձնում անկախ Հայաստանի զինանշանի վրա առկա Արարատ լեռան սիմվոլը։ Առիթ եմ ունեցել մի քանի անգամ ասելու, հիմա էլ կկրկնեմ՝ եթե ես լիենի Թուրքիայի ղեկավարը, Հայաստանի հետ կանեի ճիշտ նույն բաները, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում։ Իսկ ի՞նչ է անում նա՝ հրաժարվում է Արցախից, պատրաստվում է տրամադրել Սյունիքի միջանցքը, չի վարանում խոսել այն մասին, որ ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, խոսում է զինանշանը փոխելու և այնտեղից Արարատը հանելու մասին ակնարկներ է անում (ի դեպ, այս թեմայով օվերտոնի պատուհանը նա բացեց ամիսներ առաջ, երբ խոսեց Արագած լեռան մասին), իր վարչախմբի բերանով հրաժարվում է Ցեղասպանության ճանաչման գործընթացից, չի բացառվում, որ սրան կարող է հետևել, նաև Ցեղասպանության հուշահամալիրի ապամոնտաժման թեմայով նոր օվերտոնի պատուհանի բացումը։ Նա վերախմբագրել է տալիս դպրոցական դասագրքերը, ինչպես նաև, արդեն իսկ, դպրոցներում մտցվել է հարևան որևէ երկրի լեզուն սովորելու պարտադիր պայմանը և ՀՀ որոշ դպրոցներում դասավանդվում է ադրբեջաներեն։ Գիտե՞ք, ես դեմ չեմ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն, բայց դա չի կարող լինել անարժանապատիվ ստրուկի կեցվածքով, այսինքն, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք օրվա այս իշխանությունների օրինակով»,- ասում է հոգեբանը։
Վերջինս նկատում է՝ չի զարմանա, եթե վարչապետն առաջարկի ՀՀ զինանշանի վրա ոչխար պատկերել՝ պայմանավորելով ոչխարի այսօր ՀՀ-ում գրանցած կենդանական ամենամեծ պոպուլացիայի տեմպերով. «Միամիտ մարդիկ մտածում են, որ օրինակ, ՀՀ գերբն ու դրոշը, Արարատ լեռը, Ցեղասպնության թեման կամ հուշահամալիրն այն գերարժեքներն են, որոնց Փաշինյան Նիկոլը երբեք չի կպնի, բայց նրանք սխալվում են։ Ամենավտանգավոր օվերտոնի պատուհանները, որ պատրաստվում է բացել այս վարչապետն իր թիմով, դեռևս առջևում են։ Ես համոզված եմ, որ, եթե, հանկարծ, վաղը ՀՀ նոր զինանշանի համար մրցույթ հայտարարվի, լիքը արվեստագետներ, մի քանի կոպեկ փողի համար, հերթ կկանգնեն՝ ներկայացնելով Փաշինյանի պատկերացրած թշվառ Հայաստանի նոր գերբի ոչխարազարդ տարբերակները»։
Նիկոլ Փաշինյանն, ըստ հոգեբանի մասնագիտական վերլուծության, ամեն քայլ նախանձելի հետևողականությամբ է իրականացնում։ Ավելին՝ մասնագետը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հոգեկան խանգարում վերագրողները, նրան անմիջապես սրբացնողներն են.«Պարզապես, մենք ազգովի սխալվեցինք այնտեղ, որտեղ Փաշինյանի մեջ հայ տեսանք, իսկ արարքների մեջ՝ սխալմունք և դավաճանություն փնտրեցինք։ Փաշինյանը սխալմունք կամ դավաճանություն թույլ չի տվել։ Նա, հետևողական կերպով պրոադրբեջանաթուքական քաղաքականություն վարող է։ Նա չի վարանում, անգամ, լկտիաբար դա արտահայտել ՀՀ պետական, ինչպես նաև՝ միջազգային ամենաբարձր հարթակներում։ Իրականում, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով իրեն ավելի թուրք կամ ադրբեջանցի է զգում, քան հայ և, նույնիսկ դա չի թաքցնում, երբ ասում է, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։ Երբ դեռևս պատերազմից առաջ Իտալիայում նա հայտարարեց, թե Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար, արդյո՞ք սա վտանգավոր կարմիր լույս չէր, որ վառվեց մեզ համար։ Կամ հիմա, երբ միջազգային ամենատարբեր հարթակներից մեզ ասում են, թե Ալիև- Էրդողան- Փաշինյան հանդիպումները սիրուհիների խաղ են հիշեցնում, արդյո՞ք սա, նույնպես, կարմիր լույս չէ։ Օրինակները շատ են, հետևանքը մեկը՝ այն փաստացի իրավիճակը, որ ունենք մենք այսօր Հայաստանում և Արցախում»,- ամփոփելով զրույցն ասում է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ