ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրեն դատական համակարգի սեփականատեր համարող անձը չի հասցնի 2013թ. սցենարով կոռուպցիայի մասին սենսացիոն հայտարարութուն անելով փախչել. Սուրեն Անտոնյան 06/16/2023 16:28
Ստեղծման օրվանից երբևէ ԲԴԽ-ն չի ծառայել իր սահմանադրական առաքելության` դատավորների անկախության «չարաբաստիկ» սկզբունքի ապահովմանը: Իսկ ինչու չարաբաստիկ, որովհետև սովորական պայմաններում դատարանները հետևում են օրինականության սկզբունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը։
«ԲԴԽ-ի բոլոր նախագահներն էլ փորձել են լծակներ ձեռք բերել դատավորներին ճնշելու, ցանկալի դատական ակտեր ստանալու համար: Այդ նպատակով ուսումնասիրության անվան տակ ստուգումներ են իրականացրել տարբեր թեմաներով ու պատրվակներով, խոսել են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունից ու օրինականությունից:
Սակայն երբեք որևէ մեկի մտքով չէր անցել, որ դատարանների և դատավորների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու նպատակը կդառնա մոլուցք և արդարատության նախարար ու ԲԴԽ նախագահ կնշանակվեն արդարադատության բնագավառում համատեղ տնտեսական շահ ունեցող գործընկերներ, որոնք իրենց ճաշակով ու միայն իրենց հայտնի «տրամաբանությամբ» կիրականացնեն դատական համակարգի դիզայնը:
Սակայն երկարամյա աշխատանքի փորձս հուշում է, որ արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ-ի վճիռների ուսումնասիրությունը որոնց հիման կարգապահական վարույթներ են հարուցվում, կարծես թե զերծ չէ կոռուպցիոն դրսևորումներից:
ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու քրեական վարույթների` արդարադատության նախարարության այն պաշտոնատար անձանց մասով, որոնք զեկուցագրեր են ներկայացրել բացառապես այն վճիռներով և այն հերթականությամբ, որ այդ գործերով մասնակցած դատավորների կազմում հանկարծ չլինեն այն դատավորները, որոնք կոնսեսուսային տրամաբանության մեջ են ԲԴԽ-ի ևտվյալ դատարանի նախագահի հետ:
Այս պահին քրեական արդարադատության ոլորտում առկա ՄԻԵԴ-ի վճիռներով դեռևս հայտարարված վարույթներ չկան և պարզ չէ ուսումնասիրություններ չեն իրականացվել, թե ԲԴԽ նախագահը համապատասխան պատվեր չի իջեցրել նախարարությանը, քանի որ խայտառակ պատկեր կստացվի և շատ դատավորներ ստիպված կլինել ձեռնպահ մնալ խայտառակ կոնսեսուսից: Ի դեպ այս սցենարի դեպքում կասկածի տակ է հայտնվելու նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող կազմի գոյությունը:
Բացելով «պանդորայի» սև արկղը արդարադատության փաստացի նախարար /իրական շահառու/ և ԲԴԽ սեփականատեր Կարեն Անդրեասյանը պետք է հասկանա, որ Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի վճիռների ցանկը բաց տեղեկատվություն է և հաղորդումներ ներկացվելու են նաև հնազանդ ու իրեն հավատարմության երդում տված դատավորներ մասով, որոնց տեր կանգնելու դեպքում արդեն ինքն ու իր բիզնես գործընկերը պետք է պատրաստ լինեն որոշակի դատավարական կարգավիճակների….
Այդուհանդերձ հավատում եմ, որ իրենց առաքելությանը նվիրված դատավորները կգերակշռեն և թույլ չեն տա համակարգում կոռուպցիոն բուրգ ստեղծել:
Վստահ եմ նաև, որ իրեն դատական համակարգի սեփականատեր համարող անձը չի հասցնի 2013թ. սցենարով կոռուպցիայի մասին սենսացիոն հայտարարութուն անելով փախչել…
Հ.Գ.
1. Մտածելու բան ունեն նաև ԲԴԽ անդամ և դատավոր և այսպես կոչված գիտնական անդամները` առնվազն իմանալ չհայտնելու մասով:
2. Ցուցմունք տվողների պակաս մեր երկրում երբեք չի զգացվել:
3. Գիտնականները քրեական պատասխանատվությունից չեն ազատվում` այդ թվում միջազգային իրավունքի մասնագետները և կասկածելի բուհի դիպլոմ ստացածները»,- գրել է Անտոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ