ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամենասկզբունքային» գործիչ Մանե Թանդիլյանը Արցախում իր ծառայությունն ավարտե՞ց, համարում է, որ հիմա Էլ Երևանի՞ն պետք է ծառայի 06/16/2023 17:54 | Վերլուծություններ
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին առաջադրեց քաղաքապետի թեկնածու։ «Ապրելու երկիր»-ից խոստանում են առաջիկա ընտրությունները դարձնել իշխանության անվստահության հանրաքվեի։ Այդպիսի հայտարարություն անելուց առաջ «Ապրելու երկիր»-ը գուցե պարզե՞ր՝ որքանով է հանրությունը վստահում Նիկոլ Փաշինյանի հետ գործակցած Մանե Թանդիլյանին, որը կարող է հավակնել Հայաստանի «ամենասկզբունքային» քաղաքական գործիչ տիտղոսին։
Հանրությանը մեծ հաշվով հայտնի դառնալով որպես «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստ, 2018 թվականին ստանձնելով Փաշինյանի կառավարության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ Մանե Թանդիլյանը պաշտոնավարաման առաջին օրը խոսելով պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին՝ ասել էր, թե պետք է այնպես անենք, որ պետությունը վնաս չկրի. Մանե Թանդիլյանը փաստորեն հակասեց ակտիվիստ Թանդիլյանին կամ անձի երկվություն ունի։
Սկզբունքային քաղաքական գործիչ Մանե Թանդիլյանը 2020 թվականի օգոստոսին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Թանդիլյանն իր այս որոշումը պայմանավորեց առողջական խնդիրներով, որոնք իր ասելով համատեղելի չէին ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Այս հայտարարությունից հետո ընդամենը երկու ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին՝ պատերազմից օրեր առաջ Մանե Թանդիլյանը մասնակցում է իշխանության կազմակերպած՝ «Մեր ժամանակի հերոսը» միջոցառմանը։ Իսկ հետո իմանում ենք, որ ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարված Մանե Թանդիլյանը Արցախը Նիկոլ Փաշինյանի հետ պարտության մատնած Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, Արցախում նշանակվում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։
Քաղաքական ակտիվ գործունեությունից հրաժարված Մանե Թանդիլյանը Փաշինյանի կառավարության հետ համագործակցած, կապիտուլյացիայի ստորագրումից հետո Փաշինյանի կառավարությունում Սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանի հետ 2021 թվականին մայիսին հիմնում է նոր քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Ապա Արցախում թողնելով նախարարի պաշտոնը՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում։ Ի դեպ, «Ապրելու Արցախ»-ի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որ Ռուբեն Վարդանյանի հասարակական հիմուքններով խորհրդականն է, պարզվեց՝ այնքան էլ հասարակական հիմունքներով չի ապրել Արցախում. ինչպես Hraparak.am-ի աղբյուրներն էին տեղեկացրել՝ Առաքելյանն Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից հիմնադրված կազմակերպության հոգաբարձուների խորհրդում ամսական ստացել է 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ։
Վերադառնալով Մանե Թանդիլյանի՝ Երևանի քաղաքապետ դառնալու ցանկությանը՝ «Ապրելու երկիր»-ից գուցե պարզաբանեն՝ ինչպես է, որ շրջափակված Արցախից «Մենք անելու ենք առավելագույնը՝ Արցախը հայերի համար դարձնելու ապրելու և արարելու երկիր» հայտարարած, «Ապրելու Արցախ» հիմնադրամը ստեղծած Մանե Թանդիլյանը հանկարծ հայտնվեց Երևանում, առաջադրվեց քաղաքապետի թեկնածու։ Գուցե համարում է, որ Արցախում իր ծառայությունն ավարտվա՞ծ է, կամ գուցե համարում է, որ Արցա՞խն է «ավարտված» և որ Արցախն էլ ապրելու տեղ չէ՞, կամ գուցե համարում է, որ Արցախը փրկելու համար պետք է Երևա՞նը «վերցնել», այդ դեպքում ինչպե՞ս է, որ պատերազմից հետո՝ 2021 թվականին Մանե Թանդիլյանը խնդիր չէր տեսնում Փաշինյանի իշխանության հետ համագործակցության. «Դեմ չենք Փաշինյանի հետ համագործակցությանը՝ իշխանություն դառնալու համար»։
Ոչ սկզբունքային գործիչները պետականության համար վտանգավոր ժամանակներում չպետք է հանրության քվեն փոշիացնեն, որովհետև ոչ սկզբունքային գործիչները չեն կարող հեռացնել կարմիր գծեր չունեցող՝ սկզբունքային քաղաքական թուրք Նիկոլ Փաշինյանին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել