ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արսեն Երևանսկուն» մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող արտահանձնել. Փաստաբան 06/16/2023 20:25 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ-ի կողմից հետախուզվող «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին՝ «Արսեն Երևանսկուն», ՀՀ-ի կողմից հետախուզվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ փոխանակելու մասին լուրերն անհեթեթություն են։ Շատ մեծ ցանկության դեպքում էլ Արսեն Մկրտչյանին չեն կարող արտահանձնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ՀՀ իրավապահները հետախուզում են հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի նկատմամբ։ «Կոկաինի» աղմուկից հետո ՀՀ-ում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը՝ ՌԴ-ին արտահանձնելու նպատակով։ Նա դեռևս չի արտահանձնվել, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ և ՌԴ իրավապահները համաձայնության են եկել։ Մասնավորապես, ՌԴ-ն համաձայնել է ՀՀ-ին արտահանձնել Միհրան Պողոսյանին, սակայն «օրենքով գողի» փոխարեն։
Նշված լուրերը, սակայն, փաստաբան Վարդուհի Էլբակյանը անհեթեթություն է համարում եւ ընդգծում՝ Մկրտչյանին չեն կարող կարող արտահանձնել, քանի որ Մկրտչյանը ՀՀ քաղաքացի է և ունի պատիժն անազատության տեսքով կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ, որի վերաբերյալ կա եզրակացություն, նրան չեն կարող ազատությունից զրկել։
«Նման պայմաններում, թե ինչ տրամաբանությամբ կարող են նման դիրք ունենալ, նման լուր սպրդվի կամ նման բան անցկացնեն մտքների ծայրով՝ չեմ էլ կարող պատկերացնել։ Նման ապօրինությունների շրջանակներում, որ հիմա է կատարվում, ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Մկրտչյանը ձերբակալվել է ՌԴ արտահանձնելու նպատակով հենց այս փուլում՝ «կոկաինի» հայտնի սկանդալից հետո, եթե ավելի վաղ էր նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ ըստ տրամադրված նյութերի՝ Մկրտչյանի նկատմամբ հետախուզում հայտարարված է եղել 2022թ ապրիլին, սակայն դրանից հետո ՀՀ-ում նրա նկատմամբ մեկ այլ վարույթ էր նախաձեռնվել, նա եղել է իրավապահների տրամադրության տակ, օգոստոս ամսին մեղադրանք էր առաջադրվել, կալանքը մերժվել էր, հետո՝ գործը կարճվել։
«Այսինքն՝ կամ մեր իրավապահները լավ չեն աշխատում, կամ լավ չեն գիտակցում, կամ էլ՝ մի հատ տարբերակ են պահում, որ երբ անհրաժեշտ լինի, տարբերակը վեր հանեն։ Ինչ է նշանակում, այսինքն՝ իրենք այդ ժամանակ չգիտեի՞ն՝ հետախուզում կա՞, թե ոչ, արտահանձնման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Հերթական շոուն են դարձրել»,- նշեց Էլբակյանը։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանը ձերբակալվել, ապա դատախազի որոշմամբ ազատ էր արձակվել՝ մինչ ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը։ Արսեն Մկրտչյանի նկատմամբ ՌԴ-ում հարուցված քրեական գործով ևս քրեական հետապնդում է իրականացվում՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ մեղադրանքով, ինչի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկումը՝ մինչև 12 տարի ժամկետով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ