ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էականը Արարատն է, Սրբազան լեռը․ և ոչ միայն՝ զինանշանի Արարատը, եթե մեր աչքերը փակելու մի հնար ունենար՝ այդ էլ կաներ․․․ 06/16/2023 18:14 | Վերլուծություններ
Ազգը զրկել բնօրրանի՝ բնիկությունից, հիշողությունից, ժառանգորդության իրավունքից, զրկել հային՝ սեփական անցյալի՝ ապագայի հետ կայանալիք հանդիպման հույսից ու երազանքից․ իր արածն այս է․․․
Այլ խոսքով՝ օրինականացնել, ԱԺ-ի /ընդ որում, ոչ միայն իր ուսապարկերի/ և ազգի ուսերին թողնել իր կատարած բոլոր հանցագործությունները։ Մեծից՝ փոքր, ուսուցիչ, աշակերտ, պատգամավոր և ցանկացած՝ չինովնիկ։
ՈՒ՞մ է պետք նա։ Հայաստանի՞ն։ Բնավ։ Նա խոչընդոտում է ի շահ և ի նպաստ Հայաստանի անվտանգության՝ հնարավոր բոլոր քայլերն ու նախաձեռնությունները՝ ընդ որում, այսօրվա ցանկացած քայլը մեզ համար պիտի լիներ հեռանկարային, ապագային միտված։ Ներսում թե՝ դրսում։ Հստակ է՝ Հայաստանի ապագայի մասին խոսակցության մեջ նա չպետք է լինի, այլապես Հայաստան չի լինի։ Կամ՝ կամ․․․
Ազարբայջան սարքովի պետությանը և Թուրքիայի՞ն է պետք։ Այո, և շատ, այլապես ալիևը չէր հայտարարի, թե՝ 2018-ի «հեղափոխության» մեջ իրենք ներդրում ունեն։ Ֆինանսավորել են։ Այսինքն, նրանք ամենաշահագրգիռն են եղել, որ Հայաստանում իշխանություն փոխվի և արցախյան պատերազմի բովով անցած ու հայոց զենքի հաղթանակներ կերտածներին փոխարինի մեկը, ով հեռու է այդ ամենից, ընդհանրապես հեռու է պետությունից և պետականությունից, այսինքն՝ ընդդիմադիր լինի, թե՝ իշխանության ղեկին՝հակապետական երևույթ է ցանկացած պարագայում։
Այդ Հայաստանում է, որ ազարբայջան սարքովի պետության ձեռամբ, միջոցներով հրատարակվող և հրապարակվող տեղեկատվությունը բարձիթողության է մատնված, մինչդեռ նրանք տասնամյակներ շարունակ աշխարհում իրենց հակահայ գործն արել և անում են՝ ուշի-ուշով հետևելով ՀՀ-ում կատարվող բոլոր իրադարձություններին և գործընթացներին, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներին, սոցցանցերին։
Ի վերջո, իշխանության է բերվել մեկը, որը ոչ միայն գործիք է Արևմուտքի ձեռքին, այլև փորձում է բոլոր կողմերին սպասարկել, միայն թե հնարավորինս երկար մնա իշխանության։ Եվ սա ակնհայտ է։
Բայց սպասարկու պետություն լինե՞լն է մեր երազանքը։ Ընդհանրապես, սա մի առանձին թեմա է, որի առաջին ջատագովը մեկ այլ վարչապետ էր, բայց որ ներկա պահին՝ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը 100 տոկոսով սպասարկու պետության գաղափարի կրողն է, փաստ է։
Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում դեռահասների հետ հանդիպման առիթները բաց չի թողնում «պատուհասը»՝ հայրենիքի և պետության, ազգի և ժողովրդի մասին է «քննարկում» ծավալում՝ հընթացս էլ՝ Հայաստանի ամենաբարձր լեռան մասին հարց է կախում օդում՝ վարչատարածքային համատեքստում․․․ ըստ ամենայնի՝ աշխարհագրության դասագրքերի խմբագրման «հանձնարարականով»։
Բայց չի հասկանում սույնը, որ դպրոցականների հետ հենց այնպես, իմիջիայլոց չի կարելի թեմաներ շոշափել, պիտի շատ ճշգրիտ լինի իր գիտելիքն էլ, ասելիքն էլ․․․Եվ, օրինակ, այս դեպքում պիտի քարտեզը շատ լավ պատկերացնի, պիտի տարբերակի, հասկանա, անվարան կամենա ընդգծել, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է Արարատը՝ 5165։ Այդպես եղել է և լինելու է միշտ։ Եթե չի կամենում և չի շեշտում, ուրեմն, օտարի շահն է սպասարկում։ Իսկ երեխաներին Արարատից վանելու մոտիվը, քանի որ այն այսօր ՀՀ վարչական տարածքից դուրս է, ուղղակի խայտառակություն է։ Համահունչ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ազգալդյանական բանաձևը չկիսելով՝ այն գողանալուն և պոպուլիստական ճառասացությամբ արցախցիներին խաբելուն։ Որը հետո իր տրամաբանությանը և մտածողությանը հատուկ՝ դավաճանական՝ «Արցախը ադրբեջան է և վերջ» ստահոդ ձևակերպմանը բերեց-հանգեցրեց։ Իր անելիքն այդ էր։ Անելիքն ու ասելիքը հատվեցին։
Ո՛չ հայրենի երկրից, ո՛չ Հայոց հայրենիքից, ո՛չ էլ առավել ևս՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, հայկական զույգ պետություններից՝ Հայաստան և Արցախ՝ նա խոսելու իրավունք չունի, հատկապես՝ նոր սերնդի առջև։ Նա այդ սերնդին, 5000 հոգու միտումնավոր մահվան տանողն է։ Հիմա մնացյալին էլ երազանքի՞ց է որոշել զրկել։ ՈՒղղակի ասածն այս է՝ «Արարատից ձեռք քաշեք, երեխեք, այն մերը չի և չի կարող լինել»։
Եվ ահա՝ երեկ էլ այս հարցն ԱԺ ձևաչափով քննարկելիք է դարձնում պետական խորհրդանիշերի օրը։ Ինքն է թեման բացում։ Էականն, ինչ խոսք, Արարատն է։ Սրբազան լեռը։ Եվ ոչ միայն՝ զինանշանի Արարատը։ Եթե մեր աչքերը փակելու մի հնար ունենար՝ այդ էլ կաներ․․․
Պետական խորհրդանիշերի օրը մի կողմից Արմեն Աշոտյանին է ձերբակալ անում /ինչն, ի դեպ, ավելի է ուժեղացնելու նրան/, մյուս կողմից՝ ԱԺ-ն վերածում է մեր զինանշանի թեմայով քննարկումների ցուցադրական հարթակի, քանի որ ինչ անում է նա այստեղ, այնտեղ լսեցնելու համար է անում։
Ի դեպ, հիմնի և զինանշանի վերաբերյալ բոլոր նախորդ շրջաններում քննարկում ծավալվել է, բայց ոչ մի ժամանակ Արարատի թեմա չի եղել։ Առյուծների համատեքստում էլ՝ Կարեն Աղամյանի՝ « առյուծը՝բերանը բաց, ժանիքն ու լեզուն երևացող պիտի լինի» և ընդհանրական՝ հերալդիկայի օրենքներին համապատասխան պահերն են շրջանառվել, այլ ոչ թե՝ ՀՀ-ում առյուծներ չկան, զինանշանից հանել՝ ուրեմն՝ անհեթեթությունը։ Իսկ ստուգե՞լ է՝ Մեծ Բրիտանիայում առյուծները անտառներում վազու՞մ են, որ նրանց զինանշանի վրա առյուծ է պատկերված։
Ընդհանրապես, Փաշինյանի բոլոր մտքերն ու մտածումները Հայաստանը սպասարկող պետություն դարձնելուն է միտված և պատահական չէ ներգաղթի՝ նրա վարած քաղաքականությունը և ընտրությունը ներգաղթյալների։ Իր պատկերացրած Հայաստանում երկրի բնիկը՝ հայը չի լինելու այլ՝ բացարձակ մերկանտիլ շահը։ Քարահունջի՝ Սթոունհենջից հին լինելու՝ գիտնականների տեսակետները վիճարկող, Գառնին հավաբուն անվանող, Հայաստանն էլ՝ ոչ ավելի՝ քան 2500-3000 ամյա, հենց այնպես չի՞ հո, ամեն դրվագը մի պետության տված խոստում է։
Քայլողների խմբակը՝ գլխավոր քայլողի և գլխավոր մերժողի առաջնորդությամբ հասել են իրենց նպատակին։ Նրանց այլևս ուրիշ բան չի հետաքրքրում։ Այլևս հարուստ են, ամենքը մի քանի տուն, դաչա, մեքենաներ ունեն թալանի դեմ պայքարի ելածները։ Իսկ վերոհիշյալ թեմաները նրանց համար պաթոս են կոչվում, ռոմանտիկա, մինչդեռ իրենք չափազանց պրագմատիկ են՝ եթե վճարող լինի, ամեն ինչ էլ կարող են վաճառել, հող, քաղաք, ընդհուպ՝ զինանշանի Արարատը։
Իսկ դու՞ ո՜վ հայ ժողովուրդ, ասելիք չունե՞ս, ե՞րբ է գալու քո՛ պրագմատիզմի, քո՛ հավաքական ծառս լինելու ժամանակը։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից