ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային դերակատարներին․ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ 06/16/2023 10:56 | Մեկնաբանություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ։ Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ և 70 հնդիկ։ Նրանք Պաշտպանին մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան մեկուկես ժամից ավելի ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են։ Կրակոցների հետևանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաև շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկաները։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված։
Նրանք Պաշտպանին պատմել են նաև, որ հաջորդ օրը՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Մինչդեռ, ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։ Ընդ որում, մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների հետևանքով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետևից։ Հիշյալ իրավիճակը քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական անձանց ակնհայտ և ուղղակի թիրախավորում է, ինչը կոպտորեն խախտում է ժամանակակից աշխարհում ընդունված իրավական չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։
Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետևանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։
Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների՝ միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։
Այնուհետև Պաշտպանը հանդիպել է Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցները ինտենսիվ են եղել, կիրառվել են խոշոր տրամաչափի զենքեր: Կրակոցները գյուղում պարզ լսվել են, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ և լարված մթնոլորտ։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաև բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված Հայաստանի դրոշի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է։
Երասխի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել է, որ դպրոցում սովորում է 129 աշակերտ։ Դպրոցը մոտակա ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր։ Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ի առավոտյան՝ աշակերտների քննություն հանձնելու ժամանակ, սկսվել են կրակոցները։ Հաշվի առնելով կրակոցների ինտենսիվության և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը՝ քննությունը ստիպված վաղաժամ դադարեցվել է, որից հետո ուսուցիչներն ու երեխաները տարհանվել են։
Ակնհայտ է, որ իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող մյուս իրավունքների համար։ Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիվ վարքագիծն ուղղակիորեն ազդում է երեխաների բնականոն կյանքի, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները:
Պաշտպանն այցելել է նաև Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Հնդկաստանի երկու քաղաքացիներին՝ Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին։ Հունիսի 14-ի առավոտյան վիրավորում ստանալուց հետո նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն և վիրահատվել։ Բժիշկը հայտնել է, որ բոլոր բեկորները վիրահատությամբ դուրս են բերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին ու այլ մանրամասների: Բուժկենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նրանք մշտապես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Պաշտպանը Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել։
Պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են անհերքելի ապացույցներն առ այն, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքներն են թիրախավորել։ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն փաստագրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին»,- նշված է հաղորդագրությունում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից