ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձնեն նոտարների քննությանը․ Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել 06/16/2023 14:18 | ԼՐԱՀՈՍ
Դատարանները բեռնաթափելու համար Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել Կառավարությանը։ Նախագիծը, որի համաձայն գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձնեն նոտարների քննությանը, այսօր ընդունվել է Կառավարության նիստում։
Նախարարության հեղինակած նախագծով՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննությունը ենթակա կլինի նոտարին, եթե դիմումով նեկայացվել է միայն գումարի բռնագանձման պահանջ, իսկ ոչ դրամական բնույթի պահանջները ենթակա չեն լինի քննության նոտարի կողմից։
«Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանների ծանրաբեռնվածությունը հիմնականում պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների քանակով»,-նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ըստ նրա՝ 2020-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 128 հայցադիմում, որից 395 149-ը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին:
«Ստացվում է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում ընդհանուրի մոտ 90 տոկոսը։ Այսինքն մեր դատարանները 90 տոկոսով ծանրաբեռնված են գործերով, որոնք իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա վեճեր են»,– նշեց Մինասյանը և հավելեց, որ այդ որոշումները հիմնականում չեն էլ բողոքարկվում, ինչը վկայում է, որ դատական կարգով դրանք լուծելը ինքնանպատակ է։
Հիմնավորման մեջ նշված է, որ բռնագանձման ենթակա գումարի չափը չի կարող գերազանցել 200 000–ը (ներառյալ տուժանքը (տուգանքը, տույժը), տոկոսները և այլ վճարները)։ Նոտարին դիմում կարող են ներկայացնել նաև բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը, ըստ նախարարի, 80 տոկոսով թեթևացնելու է դատարանների ծանրաբեռնվածությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ