ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան 06/15/2023 18:37 | ԼՐԱՀՈՍ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:
Աղբյուրի գնահատմամբ՝ Հայ պարարվեստի պատմության թանգարանը բացառիկ է. այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման, հիանալի միջավայրի ձևավորման առիթով և նշել, որ կրթական հաստատությունում թանգարանային միջավայրը ստեղծում է հավելյալ արժեք ձեռք բերելու հնարավորություն. «Հաճախ ենք խոսում այն մասին, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ՝ վերածվելով միջավայրի, որտեղ սովորում են երեխաները, և որտեղից թանգարանի ցանկացած տարիքի այցելու իր հետ արժեքային որևէ բան է տանում»:
Նախարարն ընդգծել է՝ առանց գեղարվեստական կրթության բաղադրիչի հնարավոր չէ ունենալ ստեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առաջ չերկնչող քաղաքացի, իսկ արվեստը դրա ճանապարհներից մեկն է: «Ստեղծագործությունն է, որ մղում է մեզ հասկանալու այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, ու պարն էլ դրա ամենավառ օրինակներից է: Այն ցույց է տալիս, թե մարդն ինչպես կարող է մարմնակրթությունը վերածել արվեստի: Վստահ եմ՝ Պարի թանգարանը նոր ծրագրերի և գաղափարների իրագործման յուրահատուկ միջավայր է դառնալու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ աղբյուրի՝ շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված կրթական և թանգարանային միջավայրը նպաստելու է ուսանողի կրթության, գիտական կարողությունների և կատարողական արվեստի որակի բարձրացմանը:
Նշվում է, որ Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման գաղափարը և նախաձեռնողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի, մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գևորգյանն է:
«Այս թանգարանը մեր պարի երախտավորների ստեղծած պարարվեստի ամբողջական պատմությունն է: Թանգարանում մեկտեղել ենք պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքը»,- ասել է Կարեն Գևորգյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանը, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր: Ցուցադրության են ներկայացված նաև տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ: Թանգարանում ներկայացված են նաև հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքներ, որոնք կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը և ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ