ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդամենն այդ մեկ նախադասությամբ Էրդողանը հարվածում է հայկական հնարավոր բոլոր երազանքներին. Ռուբեն Մելքոնյան 06/14/2023 21:05 | Քաղաքական
Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ նախօրեին Բաքվում արված հայտարությունը պետք է ընկալել մեծ խաղացողների միջև մեսիջների փոխանակման տիրույթում։ Մասնավորապես, Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելով, Էրդողանը պատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը հյուպատոսություն է բացել Սյունիքում, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությանը, որը, նույնպես, ցանկություն ունի՝ հյուպատոսություն ունենալ նույն տեղում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Էրդողանի վերջին հայտարարությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում, Թուրքիայի նախագահ Էրդողանը բարձրաձայնել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու իր ցանկությունը՝ ասելով. «Պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, որը հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին և Հայաստանին»։
Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ իր խոսքում, հիշատակելով նաև Հայաստանի անունը, Էրդողանը ցանկացել է, մեկ անգամ ևս, հիշեցնել այն մասին, որ օկուպացված Շուշին պաշտպանվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ Թուրքիայի կողմից.«Այլ կերպ ասած, Էրդողանը ցանկանում է հասկացնել Հայաստանին, որ Շուշին հետ բերելու ցանկությունը նշանակում պայքարի ելնել նաև Թուրքիայի դեմ, ինչը, փաստորեն, էլ ավելի է դժվարացնելու օկուպացիայի ավարտը։ Հետևաբար, ընդամենն այդ մեկ նախադասությամբ, Էրդողանը հարվածում է հայկական հնարավոր բոլոր երազանքներին՝ դադարեցնելու Շուշիի օկուպացիան և հետ վերադարձնելու հինավուրց հայկական այդ քաղաքը, ինչպես նաև՝ քաղաքական ազդակներ հղում Իրանի Իսլամական Հանարպետությանն ու ՌԴ-ին, ինչպես արդեն ասեցի»։
Թուրքագետն ընդգծում է՝ այս տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Թուրքիան երբևէ որևէ քաղաքական դերակատում չի ունեցել։ Հետևաբար, իր վերջին հայտարարությամբ, Էրդողանը, փաստորեն, ազդարարում է այստեղ խաղի մեջ մտնելու իր պլանների մասին, այսպիսով՝ փորձելով դուրս մղել տարածաշրջանային ավանդական մեծ խաղացողներ՝ Իրանի Իսլամական Հանարապետությանն ու ՌԴ-ին։ Այս հնարավորությունը, ըստ բանախոսի, Թուրքիան ստացավ, միայն և միայն, 2020 թ. պատերազմից հետո, ինչպես նաև՝ ՀՀ օրվա իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով։
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունը նաև նախազգուշացնող ակնարկ չէր, ուղղված՝ Իրանին և Ռուսաստանի Դաշնությանն առ այն, որ Հարավային Կովկասում նոր ռազմական գործողությունների կամ հավանական պատերազմի վերսկսման պարագայում, Իրանի և ՌԴ-ի մասնակցությանը կարող է հակադրվել նաև Թուրքիայի գործուն մասնակցությունը, Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ Էրդողանի մեսիջը բավական համապարփակ էր՝ իր մեջ ներառելով, գրեթե, բոլոր ոլորտները՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական.«Իհարկե, Իրանն ու Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում համատեղ շահեր ունեն։ Սակայն, Էրդողանն իր արած հայտարարությամբ հասկացնում է, որ Թուրքիայի շահերն այստեղ՝ այդ երկու պետությունների շահերի հետ զուգադրելի կարող են լինել, այսինքն, ըստ էության, հավասար կարգավիճակ կարող են ունենալ։ Մյուս կողմից, այո, կարող ենք նաև ասել, որ այս հայտարարության մեջ՝ թուրքական օկուպացիոն քաղաքականությունը տարածաշրջանում ամեն գնով պահելու վերաբերյալ հստակ սպառնալիք կար»։
Կգնա՞, արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայի հետ որոշակի համագործակցության ճանապարհով, ըստ թուրքագետի՝ դժվար կանխատեսելի հարց է.«Թեև Իրանի և Թուրքիայի միջև, դարեր շարունակ, թեժ կոնֆլիկտ չի եղել՝ չնայած այն հանգամանքին, որ նրանց շահերը շատ ու շատ հարցերում, ուղղակի, հակադիր են եղել, սակայն հիմա այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում այդ շահերն, ըստ էության, ավելի ակնառու և հակոտնյան են դարձել։ Այս ֆոնին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի հետ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, հստակ ազդանշան է Թուրքիային, առ այն, որ կան հարցեր, որոնց շուրջ Իրանը պատրաստ չէ որևէ զիջումների գնալ, այդ թվում նաև՝ սահմանների փոփոխությանը միտված թուրք ադրբեջանական տանդեմի ձգտումները։ Արդյո՞ք Իրանը խոսքից գործի կանցնի կամ կփորձի՞ այդ հարցերն ավելի դիվանագիտական խողովակներով լուծել, ցույց կտա միայն ժամանակը։ Մեկ փաստ, սակայն, հստակ է՝ Իրանի և Թուրքիայի թեժ բախումն, արդեն, լիովին այլ կատեգորիայի խնդիրներ է ստեղծելու տարածաշրջանում, ինչին, իրանական կողմն այդքան հեշտությամբ չի գնա՝ հաշվի առնելով դրա ողջ հետևանքային կապերը»,- ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ