ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով անցել են վաղեմության ժամկետները. ներկայացուցիչը միջնորդեց հայցային վաղեմություն կիրառել 06/14/2023 20:05 | ԼՐԱՀՈՍ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի, նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումի քննությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հարությունյանի եկամուտներն ու ծախսերը 1999թ. սկսած, երբ վերջինս նշանակվել է պաշտոնի, սակայն խնդրահարույց գույքի ժամանակահատվածը համարվում է՝ սկսած 2002թ. մարտի 20-ից հետո։ Դատախազությունը դատարանից պահանջում է Հարությունյանից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, այդ թվում` Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն:
Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը պատասխանող կողմի պնդմամբ նվիրատվություն է, դատախազի դիտարկմամբ՝ համարվում է ապօրինի, քանի որ իրական շահառուն եղել է Սերոբ Հարությունյանը, նրա եղբայրն ավանդ է ներդրել, որի համար բավարար միջոցներ չի ունեցել, Սերոբ Հարությունյանը ևս ավանդ է ներդրել 100.000 ԱՄՆ դոլարի չափով, որի համար ֆինանսական միջոցներ չի ունեցել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, որը պնդեց դատարանում։ Փաստաբանն արձանագրեց, որ հայցը բազմիցս փոփոխության է ենթարկվել, պահանջի ավելացում է տեղի ունեցել գույքային զանգվածի մասով, պահանջի էական և որակական փոփոխություն է եղել հայցադիմումի մասով։ Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ փաստաբանն արձանագրեց, որ փոփոխված պահանջը պետք է դիտարկվի նոր պահանջ և դրա նկատմամբ ժամկետի հոսքը պետք է սկսի ներկայացման պահից, ըստ այդմ, խախտվել են ժամկետները։
«Օբյեկտիվորեն կողմը չէր էլ կարող կանխատեսել, գուշակել, որ նման պահանջներ են իրեն ներկայացվելու, որ ապագայում ներկայացվելիք պահանջների դեմ որոշակի պաշտպանական գործողություններ իրականացվեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդությունը հիմնավոր է, խնդրում են կիրառել հայցային վաղեմություն։
Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ սույն գործը ներկայացվել է օրենքի նախկին խմբագրությամբ 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի ընթացքում, այսինքն, օրենքով սահմանված ժամկետը պահպանված է եղել։ Ինչ վերաբերում է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության դեպքում ժամկետների խախտման պնդմանը, դատախազը գտնում է, որ հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը կապ չունի ժամկետների հետ։
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակի հրաժարվելու պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը։ Եթե հարուցված հայցով հայցվորի կողմից հայցի հիմքի փոփոխությունը ներկայացնելը դիտվի հայցային վաղեմության ժամկետների՝ սկզբնական հայցադիմումի համար կիրառելի իրավակարգավորումների ներքո, ապա դա կամայականորեն կարող է զրկել հայցվորին՝ իր տնօրինչական իրավունքների իրականացման հնարավորություններից »,- նշեց դատախազը։
Լսելով կողմերին՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Բադալյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հունիսի 27-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից