ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի պես փոքր երկրում չի՞ կարող, եթե ո՛չ 10, ապա գոնե 5-6 ընկերություն ներկրել շաքար. Եղոյանը՝ Անահիտ Սարգսյանին 06/14/2023 13:23 | Քաղաքական
Ի տարբերություն պարոն Մամիջանյանի՝ ինձ համար շատ կարևոր է, թե որ խմբակցությունն ինչպես կքվեարկի, որ պատգամավորն ինչպես կքվեարկի ԱԺ դատին ներկայացված այս կամ այն պաշտոններում տարբեր թեկնածուների քվեարկության ժամանակ։ Դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիրների առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին՝ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա.Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար՝ Հայկ Մամիջանյանը՝ հայտարարելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ՔՊ խմբակցությունն ինչպես կքվեարկի իրենց թեկնածուի օգտին։
Եղոյանի խոսքով՝ ԱԺ պատգամավորը, ՀՀ Սահմանադրությամբ, ներկայացնում է ամբողջ ժողովրդին, և ոչ միայն այն մարդկանց, որոնք ընտրել են իրենց խմբակցությունը։ Նա շնորհակալություն հայտնեց Սարգսյանին՝ առաջադրումն ընդունելու և ԱԺ-ում գտնվելու համար։
Եղոյանը հիշեց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թվականին Չեխիայում հայ գործարարների հանդիպման ժամանակ, արձագանքելով Հայաստանում մոնոպոլիաներ լինելու հարցին, բարկացած արձագանքել էր՝ հայտարարելով, թե «բա ի՞նչ եք ուզում լինի։ Մի փոքր երկրում հո 10 հոգի շաքար չի՞ ներկրի»։ Նրա գնահատմամբ՝ այս հայտարարությունն, ըստ երևույթին, վերաբերել է նաև մեծ ծավալներով ներկրվող մյուս ապրանքներին։ Այս համատեքստում Եղոյանը Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է՝ անգամ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում։
«Կա՞ ինչ-որ մի թիվ, որ այդքան մարդ պիտի ներկրի շաքար, կամ բենզին, ձեթ։ Եվ արդյո՞ք ճիշտ է, որ մեկ կամ երկու հոգի պետք է ներկրեն։ Չի՞ կարող, օրինակ, եթե ո՛չ 10 ապա գոնե 5 կամ 6 հոգի ներկրել նույն շաքարը կամ բենզինը»,- ասաց նա։
Արձագանքելով հարցին՝ Սարգսյանն ասաց, որ տնտեսագիտության մեջ կա այսպխես կոչված, մասշտաբի էֆեկտ։ Իր խոսքով՝ երբ խոշոր ընկերությունը ներկրում է, բնականաբար, իր ծախսերն ավելի քիչ են։ Այս դեպքում , ըստ Սարգսյանի, ապրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ու այն ավելի ցածր գնով է ներկայացվում այդ ապրանը՝ շուկայում։
«Այո, ՀՀ-ն շատ փոքր է և, եթե , ենթադրենք, 10 խոշոր ընկերություն բերի այդքան մեծ ծավալներով, որպեսզի իր մոտ այդ ինքնարժեքը ցածր լինի և ապրանքը կարողանա էժան վաճառել՝ այդ դեպքում այդ ապրանքը չի վաճառվի։ Բնականաբար, պետք է բերեն մանր ընկերություններ, որոնց համար ինքնարժեքը բարձր կլինի, որովհետև ինչքան քիչ ես բերում, այնքան ինքնարժեքը բարձրանում է, այնքան ապրանքի գինը բարձրանում է»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ներառվելու ժամանակ շուկան բացվել էր ու սկսել էին շաքարավազ ներկրել՝ արդեն Ռուսաստանից՝ ավելի ցածր գներով, քանի այլ երկրներից ներկրելու ժամանակ։ Սարգսյանը հայտնեց, որ իր աշխատելու տարիներին իրենք մանրամասն ուսումնասիրել են այդ ոլորտը, և այդ ընկերությունները չդիմանալով մրցակցությանը՝ դադարեցրին գործունեությունը։
«Դա պայմանավորված էր նրանով, որ մենք ունենք խոշոր շաքարավազի ներկրող և այո՛, նրա մոտ ինքնարժեքը ցածր էր, և գինը համեմատաբար ցածր էր։ Արդյունքում փոքր ընկերոթյունները չդիմացան մրցակցությանը»,- ասաց նա։
Սարգսյանը նաև հայտարարեց, որ երբեմն 1 կամ 10 ներկրողի առկայությունն այնքան էլ չի վկայում Մրցակցության հանձնաժողովի գործունեության արդյունավետության կամ ո՛չ արդյունավետության մասին։ Իր խոսքով՝ այլ ոլորտներում կարող են լինել խնդիրներ և լինի այդպիսի խնդիր, որը դուրս է լիցենզավորման դաշտից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից