ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձում ենք մի լավ բան գտնել, որ երկիրը շարունակի գոնե գոյատևի, մինչև ձեզանից ազատվենք. Մամիջանյանը մարտական էր տրամադրված 06/14/2023 10:47 | Քաղաքական
Ես երբեք չեմ ասել, որ այս ամենին վերաբերվում եմ ժամանակավրեպ։ Ես ասել եմ, որ ձեր կողմից ու ձեր կառավարության կողմից երկրին, բացի չարիքից, ուրիշ որևէ բան բերելը շատ բարդ է։ ՀՀ ԱԺ նիստի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին։ Վերջինս հետաքրքրվել է, թե ընդդիմադիր խմբակցությունն ինչ խնդիրներ է լուծելու և ինչ ակնկալիքներ ունի ԱԺ տնտեսական հանձնաժողովում իրենց թեկնածուն ունենալով, եթե նախորդ օրը, իր գնահատմամբ, ելնելով քաղաքական հակամարտության տեսանկյունից, դեմ էին քվեարկել կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին։
Ինչ վերաբերում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուին՝ Մամիջանյանը վստահության հայտնեց, որ Անահիտ Սարգսյանը պրոֆեսիոնալ է, և հանձնաժողովում իր ներկայությունն օգուտ է բերելու երկրին։
«Թե դրան ինչպես կքվեարկեք՝ ինձ, ճիշտն ասած, շատ քիչ է հետաքրքրում։ Բայց համենայն դեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,- ասաց նա։
Ի պատասխան Մամիջանյանի հայտարարությանը՝ Թունյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու են առաջադրել թեկնածուին։ Այս համատեքստում, նրա դիտարկմամբ, եթե ընդդիմադիրները համարում են, որ բոլոր պետական ինստիտուտները հակապետական, ո՛չ պրոֆեսիոնալ որակներ ունեն՝ մի հոգով ինչպես են հարց լուծելու։
«Ես ասացի, որ ՔՊ-ն չարիք է բերում։ Ես բացարձակ չորակավորեցի այն պրոֆեսիոնալներին, որոնց հույսով, իմիջայլոց, շարունակվում է պետական ինստիտուտների գործունեությունը։ Խոսքը վերաբերում է պետական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին, որոնց ես երբեք չեմ պիտակավորել ու երբեք չեմ համարձակվի նման բան անել»,- արձագանքեց Մամիջանյանը։
Անդրադառնալով իրենց թեկնածուի օգտին քվեարկելու հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ այն օրենքները, որոնք իրականացնելու է իշխող ուժը, շատ վատ հետևանքներ են ունենում։ Իր խոսքով՝ նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են այնպիսի խայտառակ բացթողումներով, որ ձեռնպահ քվեարկությունն այդպիսի դեպքերում միակ հնարավոր տարբերակն է մնում։
«Որոշ պարագաներում մենք փորձում ենք որևէ մի լավ բան, որ երկիրը շարունակի գոնե գոյատևել՝ մինչև ազատվենք ձեզնից»,- ասաց նա։
Այս պատասխանից հետո ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկելու հարցին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընդդիմադիր թևին առհասարակ հետաքրքրում է իրենց թեկնածուի ընտրվելու հարցը։ Մամիջանյանը կրկնեց, որ թեկնածուի ընտրությամբ ՀՀ-ն կշահի։
«Իսկ ինչ վերաբերում է ձեր քվեարկության հետաքրքրել- չհետաքրքրելուն, ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում, կարծում եմ, երբեք չեմ առաջացրել։ Եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, ապա դրանից հետևում է, որ ինձ չի հետաքրքրում ձեր քվեարկությունը։ Իրոք ենթադրում էիք, որ ձեզնից մեկի մոտ կգամ ու կխնդրեմ՝ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն։ Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք։ Հակառակ դեպքում՝ կտուժի հանձնաժողովը»,- ասաց նա։
Ռուբինյանը կրկնեց իր հարցը՝ նորից հետաքրքրվելով՝ արդյո՞ք ընդդիմությանը հետաքրքրում է քվեարկության արդյունքը։ Մամիջանյանն ասաց, որ իր դանդաղ խոսելը ևս չփրկեց, ստիպված պետք է լինի խոսել անգլերենով՝ հավելելով, որ ինքը կարծում էր, թե եկել է զեկույցի համար եկել է ԱԺ և ոչ թե դպրոցական հանդեսի՝ հայտնելով, որ նկատի ունի դահլիճի աղմուկը։ Ռուբինյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ ինքը հարգալից վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ։ Մամիջանյանն ընդհատեց՝ հայտարարելով, որ ինքն է որոշում, թե ինչ ոճով ու ինչ տոնայնությամբ պատասխանել հարցերին։
«Ես հաշվետու եմ ՀՀ քաղաքացիների առաջ, հաստատ ոչ ձեր։ Եթե դուք մեր ընտրողն եք՝ դա հետագայում կարող ենք քննարկել։ Կրկնում եմ, ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի՝ հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ որպես կոմպետենտ մասնագետ կկարողանա իր փորձը ներդնել իր փորձը՝ իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար։ Բայց թե դուք ոնց եք քվեարկելու՝ ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից