ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների բողոքը մերժելով դատարանը դատական սխալ է թույլ տվել, խախտվել են ծնողների իրավունքները. Բողոքը մուտք է եղել դատարան 06/14/2023 16:32 | Դատական ռեպորտաժներ
«Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը մերժելու որոշման դեմ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, մերժել է դատախազության անգործության դեմ բողոքը, որով զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա առանձին քրեական գործ հարուցելուն։ Դատարանն արձանագրել էր, որ դատախազության կողմից անգործություն չի դրսևորվել, քանի որ դատախազությունը ծնողների ներկայացրած հաղորդումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթին կցելու համար։ Ըստ դատարանի՝ հաղորդում ներկայացրած անձինք, որոնք դատավարությանը մասնակցում են, կարող են միջնորդություններով հանդես գալ։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 181-րդ հոդվածի կարգի խախտման վերաբերյալ բողոքաբեր կողմի պնդումներին, ապա դատարանը գտել է, թե ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Մուրադյանի կողմից ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը՝ բովանդակային առումով չպահպանելը չի կարող հանգեցնել դիմումատուների իրավունքների և օրինական շահերի խախտմանը, քանի որ վերջիններիս կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը քննարկման առարկա է դարձել Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
Զոհված զինծառայողների ծնողները, սակայն, համաձայն չեն դատարանի որոշման հետ, պնդում են՝ այն հիմնավորված չէ, ըստ այդմ, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատարանի որոշումը։ Բողոքաբեր կողմի դիտարկմամբ՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը բոլորովին այլ փաստական հանգամանքների շուրջ է, մինչդեռ, ծնողների ներկայացրած հաղորդման հանգամանքները վերաբերում են այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները, դիտավորությամբ չի կանխել պատերազմը, ավելին իր անգործությամբ՝ համապատասխան միջոնցներ չձեռնարկելով իր պարտականությունները չկատարելով, դրդել է Ադրբեջանի Հանրապետությանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել լայնածավալ պատերազմական գործողություններ, որի հետևանքով Հայայստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 3800-ից ավելի զինծառայողներ և քաղաքացիական անձինք զոհվել են, անհայտ կորել են 100-ից ավելի անձինք, գերևարվել են 500 ավելի զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հրազենային վիրավորումներ ստանալու հետևանքով հաշմանդամ են դարձել 11000-ից ավել զինծառայողներ և քաղաքացիական անձինք, ինչպես նաև տեղի են ունեցել տարածքային կորուստներ: Ըստ այդմ, ՀՀ դատախազությունը պարտավոր էր կայացնելու միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում, ինչի կապակցությամբ դրսևորել է անգործություն: Փաստաբանն արձանագրել է, որ դատախազությունը, հանցագործության մասին հաղորդումը կցելով Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործի նյութերին՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի խախտում, որի արդյունքում էլ խախտվել է բողոքաբերների իրավունքները, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բողոքը մերժելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել դատական սխալ, չի կիրառել ներկայացված բողոքում մատնանշված ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերը, ինչպես նաև, դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում և ՀՀ Սահամանադրական դատարանի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումերին։
Բացի այդ, Դատարանը բողոքի քննարկմանը մասնակից չի դարձրել նաև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած մյուս անձանց, այսինքն սույն բողոքին առընչվող շահագրգիռ անաձանց, որի հետևանքով, ըստ փաստաբանի, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ։
Հիշեցնենք, որ Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները 2022թ ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք են ընդունել Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ինչի հետ համաձայն չեն տուժողները։ Նրանք պահանջում են հաղորդումն առանձին քննության առարկա դարձնել և անհապաղ հարուցել քրեական գործ և, ըստ այդմ, դատարան բողոք են ներկայացրել՝ դատախազության անգործության դեմ։ Նրանք դատական կարգով պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Բողոքն ի սկզբանե մակագրված է եղել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որը ավելի քան վեց ամիս չի քննել այն, իսկ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված Արղամանյանը և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, այսպես ասած, «կալանքի» դատարանի դատավորներն ուղարկվեցին կադրերի ռեզերվ։ Արդյունքում գործը վերակամագրվեց և քննվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի կողմից, որն էլ մայիսի 31-ին մերժեց այն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից