ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Արցախի հանձնման պարագայում եկեղեցու խուլ դիմադրությունը վերաճի համաժողովրդական ապստամբության՝ ոչինչ անել չենք կարող. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 06/13/2023 19:51 | ԼՐԱՀՈՍ
Եթե այս իշխանությունը դեմ գնաց ժողովրդի կամքին, հայկական ազգային և պետական շահին, ապա՝ եկեղեցին առավել ընդգծված է շարունակելու խուլ դիմադրությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Արքեպիսկոպոսի դիտարկմամբ՝ տեսականորեն հնարավոր է եկեղեցուն զրկել խոսքի իրավունքից, բայց, արդյոք, ասենք, նմանօրինակ օրինագիծ ընդունվելու դեպքում, որը կարգելի հոգևորականներին արտահայտել իրենց կարծիքը՝ այս կամ այն տեսակի հարցերի շուրջ, արդունավետ կլինի, կամ կտա՞ այն արդյունքը, որին ձգտում են եկեղեցուն խոսքազուրկ անել ցանկացողները։ «Այս մասին է պետք մտածել»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը։
Այն, որ Հայ Առաքելական եկեղեցին ինչպես անցյալում, այնպես նաև հիմա՝ մեր օրերում, հանդես է գալիս ազգային շահերի տեսանկյունից, որ եկեղեցու խոսքը կշիռ ու հեղինակություն ունի, ակնհայտ է։ Հավանաբար, հենց այս հանգամանքով է պայմանավորված երկիրը նոր տոտալ պարտության տանող օրվա իշխանությունների վախերը եւ մտադիր են եկեղեցուն զրկել խոսքի ազատության իրավունքից։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատում է՝ իհարկե, այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանության ղեկին կանգնածների խոսքն ու գործը, հերթական անգամ, իրար հետ չեն համընկնում.«Այսինքն, այս մարդկանց թվում է, թե այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի՞ է իրենց։ Երբ եկեղեցին չէր խոսում, ընդդիմադիր Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոններից հոխորտում էր, թե, իբր, եկեղեցին լուռ է, անկախ խոսք չի ասում՝ երկրում տեղի ունեցող այս կամ այն իրողության վերաբերյալ։ Հիմա, երբ եկեղեցին խոսում է, իսկ ստեղծված իրավիճակում չէր էլ կարող չխոսեր, որովհետև այնպիսի իրավիճակ, որում հայտնվել է Հայաստանն ու Արցախը վերջին տարիներին, աննախադեպ է, այս մարդը՝ հիմա էլ եկեղեցուն մեղադրում է խոսելու մե՞ջ և սպառնում օրենքներով փակել՝ երկրի և այդ երկրում ապրող մարդկանց ճակատագրով մտահաոգ հոգևորականների բերանը։ Բա իրենք չէի՞ն ժողովրդավարության հիմնադիրները Հայաստանում, իրենց իշխանությունը չէ՞ր ժողովրդավարության միանձնյա ջատագովը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ, իսկ Փաշինյանը՝ ժողովրդավարության քայլող ինստիտուտ չէ՞ր…»,-կիսահեգնական նկատում է հոգևորականը։
Սրբազանը նշում է՝ եթե իշխանությունները ցանկանում են օրենքի ուժով փակել եկեղեցու բերանը, խնդիր չկա, թող ընդունեն իրենց ցանկացած օրենքը, որը կարգելի հոգևորական դասին՝ բարձրաձայնելու երկրի առջև ծառացած մտահագությսւնների մասին և կտեսնեն, թե ինչ կլինի. «Որովհետև որևէ օրենք չի կարող արգելել հոգևորականին՝ խոսելու երկրում տիրող իրավիճակին մասին, որն սպառնում է պետության և ժողովրդի անվտանգությանը։ Իհարկե, մենք չենք լռելու, եթե խոսելու կարիքը լինի։ Թող դատեն մեզ, հատկապես, եթե, իրենք իսկ շատ լավ գիտեն և ընդունում են, որ թույլ են, տկար ու ողորմելի։ Թող դատեն մեզ, գնանք կնստենք մի քիչ կհանգստանանք՝ Փաշինյանի ղեկավարած պետության հաշվին։ Իսկ եթե իրենց թվում է, թե մենք բանտում վատ ենք ապրելու՝ սխալվում են։ Այսքան տարի պետության հաշվին չենք ապրել, թող մեզ մտահոգ խոսքի համար տանեն դատեն, կգնանք իրենց ղեկավարած պետության հաշվին մի քանի տարի կապրենք».- կեսկատակ նկատում է բարձրաստիճան հոգևորականը։
Օրեր առաջ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի ընթացքում բարձրաստիճան հոգևոր դասը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, մեկ անգամ ևս, դատապարտել է Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հորդորելով հրաժարվել ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից, ինչպես նաև՝ արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։ Բանախոսն ասում է՝ թե՛ Մայր Աթոռը, թե՛ Կիլիկո կաթողիոսարանը, բացառապես, միակարծիք են արցախյան հիմնահարցի շուրջ իրենց դիրքորոշումներում, այն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.«Իսկ եթե, հանկարծ, պատահեց այնպես, որ այս իշխանությունը դեմ գնաց ժողովրդի կամքին և հայկական ազգային և պետական շահին, ապա եկեղեցին առավել ընդգված կերպով է շարունակելու խուլ դիմադրությունը։ Եթե Արցախի հանձնման պարագայում եկեղեցու խուլ դիմադրությունը վերաճի համաժողովրդական ապստամբության, այստեղ մենք ոչինչ անել չենք կարող»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ