ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում 06/13/2023 19:25 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որին մասնակցել է շուրջ 200 պատվիրակ:
Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի ու գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Շնորհավորելով համաժողովի պատվիրակներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության որակի ապահովման և երկու երկրների գիտակրթական ներուժի զարգացման պատասխանատուների և մասնագետների հանդիպման հնարավորությունը ողջունելի է. «Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ քննարկելու համագործակցության հեռանկարները և ոլորտում առկա խնդիրները: Հուսով եմ՝ այս երկու օրերի ընթացքում կկարողանանք նախանշել նոր համագործակցության ծրագրեր: Ժամանակակից մարտահրավերներն ամբողջ աշխարհում ավելի են ընդգծում կրթության և գիտության հիմնախնդիրները, քանի որ դրանք նաև հաճախ համարվում են տնտեսական արդիականացման հիմնական շարժիչ ուժը։ Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր»:
Նախարարը նաև նշել է, որ նախատեսված են մի շարք հուշագրերի ստորագրում երկու երկրների բուհերի միջև, ինչը լավ հնարավորություն է յուրաքանչյուր հաստատության համար նոր ծրագրերի իրագործման, համագործակցության, դասախոսների և ուսանողների փոխանակման առումով: Ժաննա Անդրեասյանը համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք, հետաքրքիր և կառուցողական քննարկումներ է մաղթել:
ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբերը ձևավորված են, հեռավար ձևաչափով կայացել են մի քանի հանդիպումներ:
«Հարցերը քննարկում ենք հիմնականում 2 ուղղությամբ. առաջինը համագործակցությունն է` ՀՀ օրենսդրության շրջանակում, որի շատ լավ օրինակը մենք ունենք Հայ-չինական դպրոցի փորձով: Երկրորդ ուղղությունը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովումն է, և այս ուղղությամբ ևս քննարկումներ են ընթանում: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. պատրաստակամ ենք ամեն կերպ կարգավորել հարցերը»,- ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի կրթական հաջողված ծրագրերի փորձով: Նա, մասնավորապես, անդրադարձել է դպրոց-թանգարան համագործակցային ծրագրերին և նշել, որ այդ փորձը ՌԴ դպրոցներում ևս կարող է կիրառվել:
Անդրադառնալով Հայաստանում ռուսերենի ուսուցման զարգացմանը` Սերգեյ Կրավցովը նշել է. «Հայկական դպրոցներում ռուսերեն դասավանդվում է 2-12-րդ դասարաններում, և մենք պատրաստ ենք ապահովել մեթոդական, ուսուցիչների վերապատրաստման աջակցություն»: ՌԴ լուսավորության նախարարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի որոշ դպրոցներում դասավանդվում է հայոց լեզու, որի զարգացման ուղղությամբ ևս պատրաստ են օրենսդրության սահմաններում աջակցություն ցուցաբերել:
«Երկու երկրների նպատակը նույնն է՝ դպրոցականների որակյալ կրթության ապահովումը, և այս առումով մեր հետաքրքրությունների շրջանակները համընկնում են»,- եզրափակել է ՌԴ լուսավորության նախարարը:
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին հույս է հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կտա երկու երկրների համագործակցությանը:
«Կա մի հայկական բառ, որն ամբողջովին արտացոլում է այն ամենն, ինչ այստեղ տեղի է ունենում՝ «բարեկամություն»: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել նմանօրինակ համաժողովի կազմակերպման համար: Վստահ եմ՝ արդյունավետ երկխոսություն ենք ունենալու: Քննարկելու ենք կրթության ու գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, գիտահետազոտական ծրագրերի իրականացման հետ կապված: 34 բարձրագույն ուսումնական հաստատության, 21 գիտական կենտրոնների ավելի քան բազմաթիվ ներկայացուցիչներ այստեղ են՝ հայ ընկերների հետ խոսելու համատեղ նախագծերի և համագործակցության շարունակականության ապահովման մասին»,- ասել է Կոնստանտին Մոգիլյևսկին` ընդգծելով, որ Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը համագործակցության լավագույն օրինակ է:
Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի խոսքով` հայ-ռուսական մշակութային և կրթական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և ամուր հիմքեր ունի. «Պատահական չէ, որ այս օրերին, երբ մենք Հայաստանում ենք, անցկացվում են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները: Պետք է նշեմ, որ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում համեմատաբար քիչ հայ ուսանողներ են սովորում և Երևանում նույնպես ավելի քիչ ՌԴ քաղաքացի ուսանողներ են սովորում, քան կարող են սովորել: Բայց սա, կարծում եմ, լուծելի խնդիր է»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:
«Բուհերի միջև միջազգային համագործակցությունն այսօր ներառում է նոր ոլորտներ, զարգանում ու կատարելագործվում են տարբեր մեխանիզմներ, ի հայտ են գալիս նոր խնդիրներ ու գործիքներ, սակայն պահպանվում է առաջնահերթությունների, սկզբունքների ու նպատակների շարունակականությունը։ Միևնույն ժամանակ՝ այսօր անհրաժեշտություն կա ամրապնդելու գիտական նախագծերի ու կրթական ծրագրերի համատեղ մշակմամբ ու իրականացմամբ միջազգային համագործակցությունը, ինչը պետք է իրականացվի ակադեմիական շարժունակության ընդլայնման և կրթության որակի կառավարման համակարգերի զարգացման միջոցով»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ՌԴ ռեկտորների միության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Վ. Ա. Սադովնիչին կարևորել է հայ-ռուսական համագործակցության շրջանակում իրականացված համատեղ գիտական աշխատանքները. «Անցյալ ամսվա վերջին հանդիպում ունեցանք ԵՊՀ ռեկտորի հետ և քննարկեցինք մեր համալսարանների համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները: Այսօր ուրախ ենք ԵՊՀ-ում երկկողմ համաձայնագիր կնքելու համար և մեծ սիրով կընդունենք բոլոր այն առաջարկները, որոնք միտված կլինեն կրթության և գիտության զարգացմանը»:
Սադովնիչին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և ԵՊՀ-ին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք համագործակցության փաստաթղթեր ՀՀ և ՌԴ բուհերի միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ