ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա գողություն է, որն իրականացվել է պետական մակարդակով. Լարիսա Ալավերդյան 06/13/2023 21:12 | Քաղաքական
«Այս պարագայում, ես պետք է ոչ այնքան իրավաբանական տերմին օգտագործեմ՝ սա գողություն է, որ իրականացվել է պետական մակարդակով»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, ասել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած 100 մլն. ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության կողմից փոշիացմանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ համայն հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակել էր աննախադեպ ծավալլի գումար՝ 100 մլն դոլլար՝ օգնելու Արցախի պաշտպանունակության բարձրացմանը, սաւայն հիմնադրամը, առանց ստանալու բարեգործների համաձայնությունը, հանգամանակված գումարը փոխանցել է ՀՀ պետբյուջե, իսկ կառավարությունն էլ տնօրինել է՝ ըստ իր նախասիրության։ Այն է՝ Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն նպաստներ են բաժանել՝ փաստացի փոշիացնելով գումարը։
Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ «փոշիացում» տերմինն, այս պարագայում, կարելի է ասել, նույնիսկ, լավ խոսք է. «Փոշիացնել, նշանակում է ծախսել գումարն այն ուղղություններով, որով նախատեսված է եղել ի սկզբանե, բայց արդյունավետ չեն ծախսել։ Դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչպե՞ս են կատարվել այդ ստուգումները, որովհետև բոլոր ստուգողական և վերահսկողական աշխատանքներին պետք է ընդգրկված լինեին ընդդիմադիր ուժեր, անկախ նրանից՝ լա՞վն են նրանք, թե՞ վատը։ Ոչ թե նրա համար, որ նրանք ավելի ազնիվ կլինեին, այլ այն պատճառով, որ դա, հենց, այն հակակշիռների մեխանիզմն է, որը պարտադիր է; Ընդդիմությունը շահագրգռված կերպով պետք է հայտնաբերի և բացահայտի այն բոլոր գործողությունները, որոնք հանգեցրել են 100 մլն. ԱՄՆ դոլարի կորստի, որն, իրապես, աննախադեպ թիվ է կազմում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ողջ պատմության մեջ»։
«Հայաստան» հիմնադրամին հանգանակած գումարների ծախսը պետք է ստուգի ոչ թե պաշտոնատար անձը, այլև՝ այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի կազմում մեծամասնություն պետք է կազմեն ընդդիմադիր, ինչու չէ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ասում է Ալավերդյանը. «Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ հանձնաժողովի կազմի մեջ պետք է ընդգրկված լինեին ենթադրյալ շահառուների ամենապարզ ներկայացուցիչները, դրանք են՝ զոված, վիրավորում ստացած, ռազմաագերիների կամ անհետ կորածների ընտանիքների անդամները և այլն։ Այս ամենը հաշվի առնելով է, որ մենք, տվյալ պարագայում, պետք է խոսենք ոչ թե միլիոնավոր դոլլարների հասնող գումարների փոշիացման, այլ բացեբաց գողության դատապարտելի երևույթի մասին, երբ խոշոր չափերի հասնող գումարները կամ յուրացվել են, կամ ուղղված են եղել հակառակ ուղղությամբ՝ ծառայեցվելով բոլորովին ոչ սկզբնական նպատակներին։ Ի դեպ, սա պետք է դառնա խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաների պահանջը՝ ստեղծել այդօրինակ հանձնաժողով և գնալ վատնված կամ գողացված գումարների հայտնաբերման ճանապարհով։ Այստեղ պետք է հստակեցնել՝ մենք գործ ունենք ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող վարչակազմի հետ, ես նրանց չեմ համարում իշխանություն, այլ այնպիսի մի խմբի, որ եկել է, առանց բացառության, պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդման նպատակով և, արդեն, ավելի քան հինգը տարի լծված է հենց այդ աշխատանքի իրականացմանը»,- ասում է Ալավերդյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել իրողությունը, երբ հիմնադրամը որոշում է կայացնում դրամական արտահայտություն ստացած կամքի կատարումը վերապահել ՀՀ Կառավարությանը, Լարիսա Ալավերդյանը պատասխանում է՝ նախ շատ ճիշտ էր ընտրված գումարների ծագման բնութագիրը, որովհետև դրանք, իսկապես, դրամական արտահայտություն ստացած հազարավոր մեր սրտացավ հայրենակիցների կամքի կատարում էր.«Ինչ վերաբերում է դրանց կատարումը ՀՀ Կառավարությանը հանձնելու որոշման մասին, ապա այստեղ պատասխանը շատ հստակ է՝ սա օրենսդրության ուղիղ, կրկնում և շեշտում եմ՝ ուղիղ ոտնահարում է։ Նույնիսկ, ամենալավագույն Կառավարությունը, որին կվստահեր մի ողջ ժողովուրդ, այդպիսի պարագայում, անգամ, իրավունք չպետք է ունենար նման գումարների հետ գործ ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ