ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանական գվարդիայի ղեկավարը ի պաշտոնե կլինի ոստիկանության պետի տեղակալ. ՆԳՆ փոխնախարար 06/13/2023 15:34 | ԼՐԱՀՈՍ
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության համակարգում կլուծարվեն մարզային վարչությունները եւ Երեւանի քաղաքային վարչությունը, կլինի կենտրոնաձիգ կառավարում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներով: Կենտրոնական ապարատում կստեղծվի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, իսկ Երեւանում եւ մարզերում՝ գլխավոր վարչության ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ: Հարցը քննարկվել է ԱԺ հունիսի 13-ի հերթական նիստում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ գործընթացը կազմակերպվելու է պարեկային ծառայության օրինակով. բաց մրցույթ է անցկացվելու, եւ թե՛ քաղաքացիները, թե՛ ոստիկանության համակարգի գործող կադրերը կարող են հավասար հիմունքներով մասնակցել մրցույթին: Քրեական ոստիկանի պաշտոնին կարող է հավակնել առնվազն բակալավրի որակավորում ունեցող անձը: Վերջինս ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետք է ստանա քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն, որից հետո կարող է հավակնել քրեական ոստիկանության տարածքային բաժիններում պաշտոնի նշանակման: «Սա լինելու է մեկանգամյա կիրառման գործընթաց՝ որպես նախնական մասնագիտական կրթական ուղղություն, քանի որ հետագայում ոստիկանության համակարգում շարժը պատկերացնում ենք առկա կադրերի տրամաբանության մեջ: Նախատեսում ենք ոստիկանական համակարգ մուտք գործելու համար բազային կուրս, որից հետո փուլային տարբերակով անձը կարող է կարիերայի աճ ունենալ»,- ասել է փոխնախարարը:
Ոստիկանության համակարգում քրեական, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների, պարեկային ծառայության գլխավոր վարչության պետերը եւ ոստիկանական գվարդիայի ղեկավարը ի պաշտոնե կլինեն ոստիկանության պետի տեղակալներ:
Խոսելով ատեստավորման գործընթացից՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախնական մասնագիտական կրթական գործընթացին մասնակցած եւ պաշտոնի նշանակված քաղաքացիներն ու ծառայողները կհամարվեն ատեստավորումն անցած, այսինքն՝ կստանան հավելավճարի տարբերակով աշխատավարձ, ինչպես համակարգի՝ ատեստացիա անցած մյուս ոստիկանները:
Պատգամավորներ Գեղամ Նազարյանի ու Արսեն Թորոսյանի հարցերին անդրադառնալով՝ փոխնախարարը մանրամասնել է, քրեական ոստիկանի եւ քրեական ոստիկանության գործառույթները: Նշվել է, որ քրեական ոստիկանության հիմնական աշխատանքն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է: «Մենք ակնկալում ենք, որ քրեական ոստիկանությունը կկենտրոնանա ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վրա ավելի արհեստավարժ օպերատիվ աշխատանքի տեսանկյունից, իսկ համայնքային ոստիկանությունը կկենտրոնանա ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ աշխատանքի վրա»,- հավելել է Արփինե Սարգսյանը: Այժմ մարզային եւ Երեւանի մակարդակով խառը մոդել է գործում. Երեւանի քաղաքային ու մարզային վարչություններում թե՛ համայնքային, թե՛ քրեական ոստիկանությունն անելիք ունի: «Ցանկանում ենք հստակ տարանջատել գործառույթները, որ յուրաքանչյուր ուղղություն իմանա իր ֆունկցիոնալ բազան եւ ապահովվի թափանցիկություն եւ հաշվետվողականություն»,- պարզաբանել է զեկուցողը: Նա հավելել է, որ մարզային մակարդակում ակնկալվում է մի քանի մասնագիտացումներ ունենալ՝ թմրամիջոցների դեմ պայքարի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գծով, որոնք առավել տարածված են ու բնորոշ են ամբողջ հանրապետությանը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կադրերի համալրման գործընթացին վերաբերող օրենսդրական փոփոխությանն առաջարկել է դրական վերաբերմունք արտահայտել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ