ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտցի Գեորգիի Վերջին զանգը, առաջին պարը՝ Կապանում, ու վերադարձը շրջափակված Արցախ 06/13/2023 16:13 | Կյանքն՝ Արցախում
Դժվարություններն ու փորձությունները հաղթահարելուն զուգահեռ՝ արդեն ավելի քան կես տարի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները, հանգամանքների բերումով, չնախատեսված պայմաններում են նշում նաև կյանքի հիշարժան իրադարձությունները։ 14-ամյա Գեորգին, օրինակ, որ 9 տարի հաճախել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոց, Վերջին զանգի արարողությունն անցկացրել է Սյունիքում՝ Կապանի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։
«Ապրիլի 15-ին եկել էինք Երևան՝ բժշկի, ու պետք է մայիսի 9-ին վերադառնայինք Ստեփանակերտ։ Նախատեսված օրը չկարողացանք վերադառնալ, քանի որ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո մի քանի օր շարունակ Կարմիր Խաչի մեքենաները չէին կարողանում անցնել միջանցքով․ ստիպված մնացինք Կապանում՝ ընկերուհուս տանը։ Ստեփանակերտ՝ մեր տուն, վերադարձանք հունիսի 1-ին»,-Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Գեորգիի մայրը՝ Իլոնան։
Որդին առողջական խնդիր ուներ և անհրաժեշտ էր Երևան հասնել։ Երևանի բժշկական կենտրոններից մեկում Գեորգիի ախորոշումը հաստատվելուց հետո մայր ու որդի տեղափոխվել են Կապան։ Այնտեղ մոտ մեկ ամիս մնացեզ Իլոնայի ընկերուհու տանը։
«Քանի որ ավարտական դասարանում էր Գեորգին ՝ 9-րդում, Ստեփանակերտից՝ դպրոցի տնօրինությունը հորդորեց անպայման որևէ դպրոց դիմել, որպեսզի երեխան ծրագրից հետ չընկնի։ Դիմեցի Կապանի թիվ 1 դպրոց, ու այնքան ջերմ ընդունեցին որդուս, որ չեմ կարող նկարագրել։ Թե՛ աշակերտները, թե՛ դասղեկն ու տնօրենն այնպիսի ջերմ մթնոլորտ էին ստեղծել, որ տղաս, լինելով բնավորությամբ շատ ամաչկոտ, ընդհանրապես չնեղվեց։ Ավելին՝ ծնողներն անգամ ասում էին, որ, կարծես, 9 տարի այդ դպրոցում լինի սովորած»,-նշում է Գեորգիի մայրը։
Վերջին զանգի օրը Գեորգին հարազատ դպրոցից ու դասընկերներից ֆիզիկապես հեռու էր, բայց կարճ ժամանակահատվածում մտերիմ դարձած կապանցի ընկերների շրջապատում Վերջին զանգի արարողության ամբողջ ընթացքում ոչ մի պահ իրեն միայնակ չի զգացել։
Մայրը հիշում է՝ առաջին անգամ այդ օրը Գեորգին պարել է․․․
«Որդուս համար բանաստեղծություն է գրել դասղեկը․ Արցախի մասին էր բանաստեղծությունը, ու իմաստն այն էր, որ Աստծո օգնությամբ Արցախն այս փորձությունը՝ շրջափակումը, անպայման հաղթահարելու է․․․ Անգամ Վերջին զանգից հետո տնօրենն ինձ կանչեց, ծաղկեփունջ նվիրեց ու շնորհակալություն հայտնեց, որ Արցախում տոկուն ենք, դիմակայում ենք դժվարություններին ու չենք հանձնվում․․․»,-հիշում է Իլոնան։
Վերջին զանգն ու հրաժեշտի երեկոն Կապանում անցկացնելուց հետո, Գեորգին վերադարձել է Ստեփանակերտ։ Հիմա քննաշրջանն է ընթացքի մեջ․ մասնագիտության հարցում դեռ չի կողմնոորշվել, բայց վճռականությունը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ապրել, ուսում ստանալ ու աշխատել Արցախում, Գեորգիի մոտ ակնհայտ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ