ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական կողմի դիպուկահարները կրակել են Երասխում հայ-հնդկական ուժերով կառուցվող գործարանի ուղղությամբ, վնասվել է մեքենա. Երասխի համայնքապետ 06/13/2023 20:20 | ԼՐԱՀՈՍ
Երասխի մոտակայքում գտնվող ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մի քանի անգամ կրակ են բացել գյուղի տարածքում գտնվող հայ- հնդկական ուժերով կառուցված գործարանի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երասխի համայնքապետ Սարո Այվազյանը։
«Փառք Աստծո, ոչ մի զոհ չկա, մի հատ մեքենայի հետևի ապակին է կոտրվել։ Մեքենայում բարեբախտաբար, մարդ չի եղել։ Կարևորը, որ մարդկային կորուստներ ու վիրավորներ չունենք»,- ասաց նա։
Սարո Այվազյանի խոսքով՝ գյուղի ուղղությամբ կրակոցները մեկնարկել են մեր զրույցի պահից մոտ 30 րոպե առաջ (համայնքապետի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել 19։30-ին-խմբ.)։
Ադրբեջանական կողմի դիպուկահարներն այս ամբողջ ընթացքում չեն դադարել կրակ բացել բնակավայրի ուղղությամբ։ Կրակոցներ են հնչել ամեն 5 րոպեն մեկ պարբերականությամբ։ Համայնքապետի խոսքով՝ թշնամու նպատակն, ըստ երևույթին, համայնքում վախի մթնոլորտ ստեղծելն է։
«Իրավիճակը գյուղում, ամեն դեպքում, նորմալ է։ Մարդիկ այսպիսի պայմաններում գիտեն ինչպես վարվել։ Խուճապ այս պահին չկա։ Մենք սովոր ենք սրանց այդպիսի արարքներին։ Ուղղակի այս պահին ժողովուրդը դուրս չի գալիս։ Հիմա բոլորը ներսում են»,- ասաց նա։
Սարո Այվազյանի խոսքով՝ գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակում է, գտնվում է առաջնագծի մոտ։ Կրակոցներից անմիջապես հետո գործարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Այդ հատվածում կան նաև մեծաթիվ բնակելի տներ։
«Մետաղի ձուլարան է։ Այդտեղ բավականին շատ մարդիկ են աշխատում։ Այս պահին, քանի որ արդեն աշխատանքային ժամ չէ, գործարանը փակվել է։ Բայց բնակիչներին կոչ ենք արել փողոց դուրս չգալ։ Չգիտես՝ ինչ կարող է լինել։ Թշնամին շատ կեղտոտ է»,- ասաց նա։
Սարո Այվազյանը հայտնեց, որ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը դեռևս չի արձագանքել՝ ելնելով բնակիչների անվտանգությունից։ Իր խոսքով՝ հայկական կողմը կարող է շատ համարժեք հարված հասցնել, սակայն, ներկա իրավիճակում, ըստ նրա, անհրաժեշտություն չկա։ «Փաստինֆո»-ի զրուցակցի խոսքով, այդուհանդերձ, հայկական ԶՈւ-երը տեղում վերահսկում են իրավիճակը։ Անհրաժեշտության դեպքում կիրականացնեն անհրաժեշտ գործողություններ։
«Իրավիճակը վերահսկելի է։ Մեր երեխաներն էլ, մեր թոռներն էլ այս պահին գյուղում են։ Այնպես չէ, որ գյուղից դուրս գանք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից