ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պապոյանը երևի ո՛չ փետ է տեսել, ո՛չ ցեմենտ, ո՛չ պեմզաբլոկ. բանկերից խնդրել են նախագիծ բերել, ինքն էլ անում է. կառուցապատող 06/12/2023 17:15 | ԼՐԱՀՈՍ
«Այդ նախագիծը լրիվ անհեթեթություն է։ Պապոյանը երևի ո՛չ փետ է տեսել, ո՛չ ցեմենտ է տեսել, ո՛չ պեմզաբլոկ եւ ոչ էլ բետոն։ Ֆինանսից է խոսում ու չգիտի՝ գործընթացը ոնց է կատարվում»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Գևմիկ» կառուցապատող ընկերության տնօրեն Հրաչ Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանի առաջարկած նախագծին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ առաջարկվում է հիփոթեքային պայմանագրերի գումարները կառուցապատողներին տրամադրել ոչ թե սկզբում, այլ վերջում։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ գնորդների կողմից գնման իրավունքի ձեռքբերման դեպքում այդ գումարը գալիս ու սառում է կառուցապատողի հատուկ հաշվին։ Այդ գումարը որևէ ձևով չի գործածվում մինչև շենքի կառուցման ավարտը։ Նախագծի ընդունման դեպքում, ըստ Աթանեսյանի, ստացվում է, որ իրենք կառուցապատման փուլում չեն կարող ձևակերպել գնման իրավունք։ Այսինքն, բնակարանի վաճառքը կսկսեն միայն այն դեպքում, երբ շենքի կառուցումն ավարտված լինի։
«Դա ապուշության բարձրագույն աստիճանն է։ Միայն մորուք թողնելով չէ։ Որ չես թրաշվում, հետո էլ փողկապ ես կապում, չի նշանակում, որ գործից հասկանում ես։ Ես առաջարկություն եմ անում. ծրագի՞ր էին ուզում իրականացնել, թող կանչեին, հավաքեին կառուցապատողներին։
Մենք էլ այդ Պապոյանին կբացատրեինք՝ ինչ է նշանակում ավազը, ցեմենտը, բետոնը, շենքը, հետո էլ՝ ձևակերպումը»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս նախագիծն առավելապես նպատակ ունի բանկերի համար գումարի նոր աղբյուր ստեղծելու։ Ըստ նրա՝ կառուցապատողին տրամադրվող գումարները, որոնք այժմ սառեցվում են հատուկ հաշիվներում, իրենց ընդամենը 3 տոկոս ավանդ են բերում։
«Բա այդ գումարները որտե՞ղ են սառեցվելու։ Եթե հիմա գումարը ձևակերպել են, վերջում այդ գումարներն ո՞ւր են գնալու։ Պապոյանի՞ գրպանն է լցվում երկու տարով, ո՞ւմ գրպանն է լցվում։ Հիմա Պապոյանին երևի ասել են՝ ընկեր ջան, փողկապավոր տղա ես, մի հատ էնպիսի բան գրիր, որ այդ գումարները մենք տնօրինենք, ոչ թե կառուցապատողը։ Բայց մենք չենք տնօրինում, ընդամենը մի փոքր ավանդ է գալիս դրա վրա։ Իրենց կռիվն ընդամենը 3 տոկոս ավանդի համար է, որը պապոյաններն ուզում են տանել բանկ»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ նոր նախագծով հիփոթեքը ձևակերպվում է, բանկը գումարը տալիս է գնորդին, այդ գումարի դիմաց գանձում է տոկոսներ, իսկ գումարը մնում է բանկի հաշվին։ Այսինքն, ըստ մեր զրուցակցի, ստացվում է, որ բանկն այսպիսով կրկնակի ազատ գումար է ունենում։ Բացի այն, որ այդ գումարի վրա տոկոս է ավելանում, միևնույն ժամանակ, բանկը հնարավորություն է ստանում այդ գումարը շարունակել օգտագործել ու շահույթ ստանալ։
Անդրադառնալով տեղեկությանը, որ կառուցապատողները խնդրի քննարկման համար հանդիպում են պահանջել Փաշինյանի հետ՝ Աթանեսյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում գնալ որևէ հանդիպման։ Համոզմունք հայտնեց, որ որևէ հանդիպման դեպքում էլ որևէ փոփոխություն չի ակնկալում։
«Ես անգրագետ որևէ մասսայի հետ որևէ ցանկություն չունեմ հանդիպելու։ Եթե իրենք որոշել են, ապա մեկ է՝ անելու են։ Ցույց տվեք մեկ հանտ գաղափար, որ իրենք նպատակ են ունեցել իրականացնելու, սակայն չեն արել։ Մեկ է, ինչ որոշել են՝ անելու են։ Մեր խոսելով որևէ խնդիր էլ լուծում չի կարող ստանալ։ Այդ խնդիրները լուծվում են այնպես, ինչպես իրենք են ուզում։ Որ մտածեմ՝ մասնակցեմ հանդիպմանը, հնարավոր է իրենք հետ կանգնեն իրենց մտքից, այդ թվում և այդ անգրագետ Պապոյանը, ես անիրատեսական եմ համարում։ Դա Պապոյանը չի արել, իրեն ասել են, որ անի դա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ