ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեորեն հետապնդելի առնվազն երեք արարք՝ ԿԳՄՍ-ի կատարմամբ. Հայկ Դեմոյան 06/10/2023 13:28 | Մեկնաբանություն
«Հարգելի տիկին Անդրեասյան,
Անցյալ ամիս մամուլում հրապարակվեց «Հայոց պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագրքերի երկու հրատարակությունների իմ գրախոսականը, որի արդյունքում պարզ դարձավ, որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցում կիրառելու համար երաշխավորել է երկու դասագրքեր, որոնք ի սկզբանե հանդիսացել են խոտան՝ թե բովանդակային առումով և թե որպես գրահրատարակչական միավոր»,-ֆեյսբուքյան իր էջում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Բաց նակալի ձևորափով գրում է Հայկ Դեմոյանը։
2014 և 2019 թթ․ լույս տեսած «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերի նախապատրաստման ընթացքում
կազմողները համապատասխան պահանջկոտություն չեն ցուցաբերել ու չեն գիտակցել նման հրատարակության ռազմավարական ու կրթադաստիարակչական կարևորությունը։
Դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ՝ փաստագրական ու լուսանկարչական նյութի մատուցման մեջ։ Դասագրքերը որեւէ քննություն չեն բռնում գեղագիտական պահանջների տեսանկյունից, քանզի դրանց թե՛ կազմերի, և թե՛ միջուկի ձեւավորումները սիրողական աշխատանքի տպավորություն են թողնում։ Ինչ վերաբերում է լուսանկարչական նյութի ընտրությանը, ապա դրանք կրել են կամայական, բայց ոչ տեսողական նյութի միջոցով աշակերտների շրջանում հավելյալ տեղեկություն ու հետաքրքրություն առաջացնելու նպատակ։ Լուսանկարների մեծ մասը վերցվել է Համացանցից, անորակ են, շատ դեպքերում էլ սխալ վերնագրված։
Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում 2019 թ. վերահրատարակված դասագրքում որպես խմբագիր ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան հիշատակումը, առանց որեւէ նշումի, որ վերջինս կապ չունի դասագրքում 2017 թ. հետո հիշատակվող իրադարձությունների, ի մասնավորի՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ, քանի որ վերջինս մահացել է 2017 թ. մարտին։ Ակնհայտ է, որ դասագրքի հեղինակները թույլ են տվել բարոյականության տեսանկյունից անընդունելի քայլ, կոպտորեն խախտելով նաև հեղինակային իրավունքի միջազգային նորմերի ու պահանջների մի շարք դրույթներ։
Արդյունքում ունենք պետությանը հասցված խոշոր նյութական վնաս, որի քննությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Կատարվել է փնթի ու անպատասխանատու աշխատանք, պատշաճ կերպով չի իրականացվել գիտական ու լեզվական նյութի սրբագրման ու խմբագրական աշխատանքները։ Այս տեսքով երկու դասագրքերը տպագրության երաշխավորելով ԿԳՄՍ նախարարությունը թույլ է տվել առնվազն երեք քրեորեն հետապնդելի գործողություններ․
ա․ պետությանը հասցվել է զգալի նյութական վնաս, մսխվել են պետական միջոցներն ու հարկատուների գումարները,
բ․ կոպտորեն խախտվել են երեխաների իրավունքները, ի մասնավորի՝ նրանց հրամցնելով ոչ ճշմարտացի, հակագիտական նյութ, պարտադրելով նաև քաղաքական ներկա վարչախմբի պահանջով դասագիրք ներմուծված դրույթներ ու գնահատականներ,
գ․ կոպտորեն խախտվել են հեղինակային իրավունքի մի քանի միջազգային իրավական նորմեր։
Որպես գլխավոր երաշխավոր, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու եւ այդ տեսքով վերահրատարակման երաշխավորելու համար։
Հայտնի է, որ 2019թ․ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 2014 թ․ հրատարակված այս դասագրքերը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Արդյունքում դասագիրքն էլ ավելի խայտառակ տեսք է ունեցել՝ բազում սխալներով ու անճշտություններով լի։
Բազմաթիվ ծնողների ու ուսուցիչների անունից պահանջում եմ ներքին հետաքննություն սկսել նյութական ու բարոյական վնասի ճշգրտման ու հատուցման, ինչպես նաև մեղավորներին, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ավելորդ չեմ համարում նշել, որ նոր չափորոշիչներով այս տարվա ընթացքում նոր դասագրքեր հրատարակելու հանգամանքը բացարձակապես չի կարող կանխել իրավական գործընթացի իրականացումը և բոլորովին էլ չի չեղարկում պետությանը հասցված վնասի հատուցման արդարացի պահանջը։
Գրախոսականին կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի մայիս ամսին լույս տեսած երեք համարներում։
Հարգանքով՝
պատմական գիտությունների դոկտոր հայկ Դեմոյան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ