Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները 06/09/2023   10:42  |  Քրեական խրոնիկոն

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր:

Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում:

Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Բանաձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ (ԽՆԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց:

Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից[1]: Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը[2]։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում:

Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:

Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով:

Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ[3]: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»:

Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը:

Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում[4]։ Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը:

Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն:

Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին,
ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես՝  դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը:

Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում.

Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով:
Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց,
Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը,

Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը,
Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:10 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
17:58 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի դատարանի դատավորը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվելուց հետո կտեղափոխվի Երևան
13:49 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 7 դատավորների երդման արարողությունը
15:55 02/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴատարանների 30 թափուր հաստիքը պետք է համալրենք, որ մատներից փուշ հանող լինի. դատական դեպարտամենտի ղեկավար
21:02 31/05/2023  |  Վարչական իրավունքԴատավոր Արման Հովհաննիսյանի հայցադիմումը դատարանը մերժել է վարույթ ընդունել, Գնել Գասպարյանի հայցադիմումի վարույթ ընդունումը՝ մերժվել է մասնակի
10:29 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել
14:58 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵլիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
14:56 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է թեթևացնենք դատարանների ծանրաբեռնվածությունը, պետք է համամասնորեն համալրել դատավորների թիվը. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու
13:56 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրի քաղաքական իշխանությունը վերջին հինգ տարվա ընթացքում շարժվում է պետական և հասարակական կյանքում հրատապ արմատական փոփոխություններ նախաձեռնելու ճանապարհով. Թորոսյան
13:29 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄինչև 2018-ի հեղափոխությունը դատական համակարգը գործել է միասնական կլանային սկզբունքով. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Արխիվ

[]