ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ պարզաբանումը՝ «Կասկածելի տենդերի» վերաբերյալ 06/09/2023 17:56 | ԼՐԱՀՈՍ
ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ տենդերների վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկության վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«2023 թվականի հունիսի 9-ին «Hraparak.am» կայքում հրապարակված և տարբեր այլ լրատվամիջոցների կողմից տարածվող «Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով» հրապարակումն ունի որոշակի պարզաբանումների անհրաժեշտություն, որոնք նպատակ ունեն հստակ ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսախցիկների ձեռք բերման ուղղությամբ իրականացված ողջ մանրամասները՝ անթույլատրելի համարելով համակողմանի քննարկումների ու վերլուծությունների արդյունքում կազմակերպված մրցութային գործընթացի վերաբերյալ չճշտված տեղեկությունների հրապարակումը:
Նախ հարկ է տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 2023 թվականի մարտի 31-ին կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերման նպատակով էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով հրապարակել է թիվ «ՀՀ ՔԿ ԷԱՃԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով գնման ընթացակարգի հրավեր, որում (ի թիվս այլ տեղեկությունների) ներառված է եղել նաև գնման առարկայի համապատասխան տեխնիկական բնութագիրը` հասանելի լինելով բոլոր հետաքրքրվողների համար. մրցութային գործընթացը կազմակերպվել է էլեկտրոնային համակարգի միջոցով և չէր կարող որևէ դետալ ուշացած կերպով մատուցվել որևէ հետաքրքրվողի:
Աճուրդի արդյունքում հայտեր են ներկայացրել թվով 5 (հինգ) կազմակերպություններ՝ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն, «ԻՏ ՊՐՈՋԵԿՏՍ», «ՊՐԵՄԻՈՒՄ ՔՈՒԱԼԻԹԻ» ՍՊԸ-ն, «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն և «ԱԼԻԿԱՆՏԵ» ՍՊԸ-ն:
Էլեկտրոնային աճուրդ համակարգի կողմից «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն համարվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից, սակայն վերջինիս ներկայացրած հայտի ուսումնասիրության արդյունքում գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով չի կցել համապատասխան չափով հայտի ապահովումը (կանխիկ գումարի վճարման անդորրագրի կամ բանկային երաշխիքի ձևով, ինչի բացակայությունը, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն, հիմք է հայտը մերժելու համար): Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 40-րդ կետի 4-րդ ենթակետի և տվյալ ընթացակարգի հրավերի 7.1 կետի պահանջները, մերժել է «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ի հայտը, և գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Այնուհետև, հիմք ընդունելով գնման հրատապությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2023 թվականի հուլիսի 1-ից քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պահանջ), որոշում է կայացվել կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերումն իրականացնել հրատապ բաց մրցույթ գնման ձևի կիրառմամբ ու նույն տեխնիկական բնութագրի պահպանմամբ, և 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակվել է երկրորդ մրցույթը` թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով: Մրցույթի արդյունքում հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ն, որի առաջարկած գինը կազմել է 167 640 000 (հարյուր վաթսունյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Գնահատող հանձնաժողովի կողմից «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար, քանի որ ներկայացված փաստաթղթերը բավարարել են հրավերի պահանջներին, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված, առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրում ներառված որոշ չափորոշիչներ գերազանցել են հրավերով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրի` նվազագույն պահանջներին:
Տեսախցիկի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյուն ունենալու պահանջը պայմանավորված է տարբեր իրավիճակներում (ինչպես աշխատասենյակային, այնպես էլ՝ բաց տարածություններում) քննչական գործողությունների իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ այդ իրավիճակներում քննչական գործողությունների նկարահանվող տեսանյութի մոդելավորմամբ, դատավարության բոլոր մասնակիցների (հարցաքննվող անձ, թարգմանիչ, փաստաբան և այլն) տեսանկարահանվող նյութում ընդգրկման պարտադիր պահանջով և այլն:
Հարկ ենք համարում նշել, որ թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով մրցույթի արդյունքում տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ էլեկտրոնային «armeps» համակարգի միջոցով օրենքով սահմանված կարգով հարցումներ չեն եղել: Ավելին, թե՛ առաջին, թե՛ երկրորդ մրցույթում 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ պահանջը եղել է նույնը և չի փոփոխվել:
ԻԶԱԲԵԼ, [6/9/2023 5:54 PM]
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ տեխնիկական առաջադրանքներն անցել են բազմակողմանի քննարկումների փուլ և հաշվի են առնվել համապատասխան պետական մարմինների և շահագրգիռ այլ կազմակերպությունների` տեխնիկական մասնագետների կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ու նկատառումները, ինչպես նաև տեխնիկական պայմանները մշակվել են համատեղ քննարկումների արդյունքում, ինչն էլ դրվել է մրցույթի հիմքում:
Ներկայում գնման գործընթացը գտնվում է մատակարարման փուլում, և արդյունքում կազմակերպվելու է պայմանագրով սահմանված տեխնիկական նկարագրին համապատասխան ապրանքի ընդունման գործընթացը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից