ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիսառազմականացված կառույց է ստեղծվում, որի օգնությամբ լուծվելու են Փաշինյանի և իր թիմակիցների հարցերը. Ալբերտ Բազեյան 06/09/2023 21:06 | ԼՐԱՀՈՍ
«Որևէ դրական բան Փաշինյանից, արդեն շատ վաղուց, չեմ սպասում, չեմ էլ հետևում նրա գործունեությանը՝ կլինի դա հանդիպում, հայտարարություն, թե մեկ այլ բան։ Այդ մարդը, բացի վնասից, ընդունակ չէ որևէ այլ բան անել այս երկրի համար։ Ես նրան չեմ համարում երկրի ղեկավար։ Ամենակարճ ժամկետներում նրան պետք է հեռացնել այդ պաշտոնից, որովհետև նրա գոյությունն այդ պաշտոնում նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար՝ ամբողջ աշխարհում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանը։
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ տարբերակների շուրջ այլևս պետք չէ քննարկումներ ծավալել, ասում է Բազեյանը և հավելում՝ իրենք արդեն գործի են անցել. «Հիմա մենք կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորի սպաների միության կազմավորմամբ ենք զբաղված, որն իրենից կիսառազմականացված կառույց է ներկայացնում, և որը թիկունք կանգնելով ընդդիմադիր քաղաքական ուժերին, կլուծի Փաշինյանի և իր թիմակիցների հարցերը, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը կմիավորվեն՝ պայքարելու այս իշխանությունների դեմ և կհայտարարեն, որ իրենց նպատակը սրանց հեռացնելն է միայն»,- նշել է Բազեյանն ու նկատել, որ այսպիսի միավորում ստեղծելն ու արդյունավետ քայլեր իրականացնելն ավելի դյուրին է լինելու, քան քաղաքական ուժերի պարագայում է։ Ամեն դեպքում, կան որոշակի հավակնություններ և կողմնորոշումներ, որոնք մինչ այս պահը թույլ չեն տվել քաղաքական ուժերին լուծելու սրանցից ազատվելու օրհասական հարցը։
Մեր պետության արտաքին քաղաքականությունը պետք է բխի միայն մեր երկրի ազգային շահերից, ասում է Բազեյանը և հավելում. «Մեզ պետք է բալանսավորված, հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել։ Մեր դաշնակիցները կարող են լինել այն երկրները, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի և թուրքական աշխարհի հետ։ Դրանք են՝ Հունաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանը, Չինաստանը, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, որի հետ մենք և՛ փոխհամաձայնության երկկողմանի պայմանագիր ունենք և ՀԱՊԿ անդամ երկիր ենք, որի գլխավոր դերակատարը, հենց, Ռուսաստանն է»։
Ալբերտ Բազեյանը խիստ վտանգավոր է համարում ռազմաքաղաքական վեկտորի փոփոխությանը միտված իշխանական քայլերը, որոնք, ի վերջո, ըստ վերջինիս համոզման, տանելու են երկիրը դեպի վերջնական փակուղի.«Վրաստանն, արդեն, 30 տարի է, հակադրվելով Ռուսաստանի Դաշնությանը, փորձում է անդամագրվել Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին, բայց չի հաջողում։ Արդյունքում, նրանք կորցրել են Աբխազիան և Հարավային Օսեթիան, այսօր էլ՝ կորցնում են Բաթումին, որի կեսն, արդեն, թուրքական է։ Վրաստանը չի հաջողում, որովհետև այդ վեկտորն ունի խաղի իր յուրահատուկ կանոնները, որոնց ընդունումը կործանարար է լինելու մեր պետության համար։ Իշխանությունը, կարծում եմ, տեղյակ է այս ամենից, սակայն, համառորեն գնում է այդ ուղղությամբ՝ սպասարկելով թուրքական շահը։ Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ի ֆորպոստն այստեղ Թուրքիան է՝ մեր թշնամին, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն իր հոզորությամբ և թվաքանակով, նույնպես Թուրքիայինն է։ Հետևաբար, անդամակցելով ռազմական այդ կառույցին, այստեղ Հայաստան է մտնելու ՆԱՏՕ-ի համազգեստ հագած թուրք զինվորը»։
Հարցին՝ առաջնայնության կարգով որոնք պետք է լինեն քայլերը՝ դուրս գալու համար երկրում ստեղծված խիստ խոցելի անվտանգային իրավիճակից, Ալբերտ Բազեյանը նշում է՝ խնայել ամեն ինչի վրա՝ զինելու համար բանակը.«Մեր Հայրենիքի մի մասը Թուրքիան է զավթել։ Որտե՞ղ են մեր մայրաքաղաքները՝ Կարսը, Անին, որտե՞ղ է Կիլիկիան…Մի զգալի մասն էլ Ադրբեջանն է զավթել՝ Նախիջևանն, Արցախը։ Եթե որևէ մեկին թվում է, թե ցեղասպանական և նվաճողական այս քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգից դուրս է եկել, ապա նայեք, թե ի՞նչ է անում ադրբեջանական Զինուժը ՀՀ սուվերեն տարածքում՝ հայտարարելով ողջ Հայաստանը՝ Արևելյան Ադրբեջան, իսկ Թուրքիան անում է ճիշտ այն, ինչ 20-րդ դարասկզբին էր անում՝ նոր ցեղասպանություն, այս անգամ՝ Բայրաքթարների միջոցով։ Եվ, ահա, Հայաստանում եկել է մի իշխանություն, որը հայտարարում է՝ պատրաստ է բացել սահմանները Թուրքիայի առաջ և Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Չի՛ լինելու այդպիսի բան, մենք պահելու ենք Հայաստանն ու Արցախը միասնական»,- ասում է Ալբերտ Բազեյանը։
Եթե, այնուամենայնիվ, այս իշխանություններին հաջողվի, այսպես կոչված, «Խաղաղության» պայմանագիր կնքել թշնամու հետ, մենք չենք ճանաչելու այդ փաստաթուղթը, ամփոփելով զրույցն, ասում է Ալբերտ Բազեյանը և հավելում.«1991 թ. Արցախի ժողովուրդը օրենքով և Սահմանադրությանը համապատասխան հանրաքվեով, 99 տոկոս արդյունքով հռչակել է իր անկախությունն՝ Ադրբեջանից։ Նիկոլը չէ այն մարդը, որն իրավունք ունի որոշելու՝ ո՞ւմ կազմում է մնալու Արցախը։ Եթե նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, հետևաբար, ինքն իրավունք չունի որոշումներ կայացնել նրանց փոխարեն, ապա ի՞նչ իրավունքով, առցանց՝ Երևանում նստած, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թշնամուն թողնելով ոչ միայն պայմանավորված պատերազմի արդյունքում նրանց խլած հողերը, այլև, առանց կրակոցի, հանձնելով, ավելի քան 3000 քկմ տարածք՝ Քարվաճառն ու Բերձորը, որն այսօր, խիստ բարենպաստ պայմաններ է ստեղծել թշնամու համար՝ շուրջառի մեջ վերցնելու ողջ Արցախն ու անցակետ տեղադրելու՝ պատանդի կարգավիճակում թողնելով ավելի քան 120.000 մարդու։ Բայց արցախցիք չեն կոտրվել, նրանք դիմանում են, մենք էլ նրանց մեջքին կանգնած, մեր ստեղծած կառույցով, պաշտպանելու ենք ոչ միայն արցախցիներին, այլ նույն իրավիճակում հայտնված սահմանամերձ բնկավայրերի մեր հայրենակիցներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ