ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքի Գ․Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) 06/09/2023 16:21 | Քրեական խրոնիկոն
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային միջոցին, իսկ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և բախվել թիվ 39 երթուղին սպասարկող «Գազ-32213» մակնիշի միկրոավտոբուսին։
Դրա հետևանքով «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացվել են դեպքն արձանագրած տեսախցիկների տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցով՝ Բեյրութի փողոցի կողմից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով: Լուսացույցի կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ նշված ավտոմոբիլի վարորդը ուղիղ հատում է Գ.Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ երթևեկում է դեպի Ագաթանգեղոսի փողոցի ուղղությամբ: Այդ ընթացքում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենային համընթաց՝ աջակողմյան գոտիներով, ընթանում են նաև այլ տրանսպորտային միջոցներ:
Նույն պահին Խորհրդարանի փողոցի կողմից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային գոտի է մուտք գործում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող վաշտի ամենագնաց թափքով, կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով կահավորված մեքենան, որի աջ կողմից Խորհրդարանի փողոցից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի են մուտք գործում սև գույնի ամենագնաց թափքով այլ մեքենաններ: Նույն ժամանակահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով երթևեկության համար իր ուղեգոտում որևէ խոչընդոտ, ձախ եզրային երթևեկելի գոտով ուղիղ երթևեկելու ժամանակ կտրուկ մանևրում է դեպի ձախ, դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվում է լուսացույցի արգելող ազդանշանի առակության պայմաններում կանգնած «Տոյոտա» մակնիշի մեքենային և գլխիվայր շրջվելով՝ շարժվում է դեպի աջ և ընդհարվում երթուղային միկրոավտոբուսին:
Զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը որևէ խոչընդոտող հանգամանք չի եղել և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, Խորհրդարանի փողոցից ամենագնաց թափքով այլ մեքենանների շարասյան՝ դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի մուտք գործելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի ուղիղ ընթացքին։
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ