ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ի հետ ցանկացած հանդիպում՝ սկսած 2022թ. հոկտեմբերի 6-ից, այլևս, տեխնիկական բնույթ են կրում, ՌԴ-ն բանակցային գործընթացում այլևս որոշիչ դեր չի խաղում.պատգամավոր 06/09/2023 19:13 | Քաղաքական
«Հայաստանի Հարապետության պետական շահի տեսանկյունից որևէ դրական ակնկալիք չունեմ այսօր Սոչիում կայանալիք՝ Պուտին – Լուկաշենկո -Փաշինյան հանդիպումից, որովհետև, առաջին հերթին, ակնկալիք չունեմ Հայաստանը ներկայացնող մեկից, ով համաձայն է Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Ազգային Ժողովի պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Ինչ վերաբերում է Սոչում այսօր տեղի ունեցող հանդիպմանը, ապա, կարծում եմ, 2022թ. հոկտեմբերի 6-ից սկսած ՌԴ-ի հետ ցանկացած հանդիպում, այլևս տեխնիկական բնույթ են կրում. «Այն քաղաքականությունը, որ հստակ կերպով վարվում է անցյալ տարի Պրահայում կայացած բանակցային հանդիպումից հետո՝ Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը միայն նպաստում է այդ քաղաքականությանը, Ռուսաստանի Դաշնությունը, որպես բանակցային միջնորդ կողմ, նկատելիորեն թուլացրել է իր դիրքերը։ Ռուսական կողմն, ըստ էության, արբիտրի ֆունկցիա ունի և, երբ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ պայմանավորվում են՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ինչն իրենից փաստացի ենթադրում է նաև Լաչինի միջանցքի անցումը՝ Ադրբեջանին, ստեղծված իրավիճակում ռուսական կողմի ձեռքերը կապվում են»,- ասում է պարոն Թևանյանը։
Նկատառմանը, թե Արցախում, դեռևս, իր խաղաղապահ առաքելությունն է իրականացնում ռուսական զորամիրավորումը, հետևաբար, ռուսական կողմի ձեռքերը կարող են նաև ազատ լինել՝ որոշակի իրավիճակներում քայլեր ձեռնարկելու տեսանկյունից, բանախոսը պատասխանում է՝ մինչև ՀՀ-ն իր քաղաքական վեկտորը չհստակեցնի, որն այս պահին, ընդգծված դեպի հավաքական Արևմուտքի կողմն է, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում խնդիրները գնալով ավելի ու ավելի ակնառու են դառնալու։
Հարցին՝ արդյո՞ք այսօրինակ համատեքստում, տապալված կարելի է համարել նաև մոսկովյան վերջին՝ եռակողմ բանակցությունները, որոնք, ընդամենը, 20 րոպե տևողություն ունեցան, որից հետո, անգամ, քաղաքական հայտարարություններ չլսվեցին, Անդրանիկ Թևանյանը պատասխանում է՝ քանի – որ հայ ադրբեջանական բանակցությունների հիմնական պրոցեսը տեղի է ունենում Արևմուտքի հովանու ներքո, այսպես կոչված, վաշինգտոնյան պլանի տակ, ապա Մոսկվայում կայացած վերոհիշյալ բանակցությունները կարելի է որակել նաև տապալված, ինչն էլ իր հերթին գալիս է հաստատելու այն թեզը, թե ռուսական կողմի դիրքերը՝ արցախա-ադրբեջանական բանակցությունների ֆոնին թուլացել են։ Առարկայական բանակցությունների հարթակից էլ, որ այս պահին հանդիսանում է հավաքական Արևմուտքը, Հայաստանը որևէ արդյունավետ ձեռքբերում չի կարող սպասել, որն, ըստ բանախոսի, ցավալի իրողություն է։
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որի առնչությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար հանդես է գալիս կամայական հայտարարություններով, Անդրանիկ Թևանյանը նկատում է, այստեղ ևս հայկական կողմը զիջողի և հետևողի դերում է ընդամենը։ Դոմինանտ դիրքերից հանդես եկող Ադրբեջանն, ի շնորհիվ հայաստանյան օրվա իշխանությունների կամազուրկ և անթույլատրելի վարքագծի, անում է այն, ինչ ցանկանում է.«Երբ Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակներից հայտարարում է, թե Հայաստանն Արևելյան Ադրբեջան է, ի՞նչ սահմանների, կամ քարտեզների մասին կարող է խոսք գնալ։ Կամ արդյո՞ք հնարավոր է բանական որևէ քննարկում ծավալել մի իրավիճակի շուրջ և փորձել արդյունավետ ու պետական շահին ծառայող ակնկալիքներ ունենալ, այն պարագայում, երբ քո երկիրը ներկայացնող անձը ինքն է կողմ հայտարարել իր ղեկավարած երկրի աներկբա պարտության մասին, ավելին՝ նա առարկայական որևէ քայլ չի ձեռնարկում՝ թույլ չտալու համար հերթական ամոթալի պարտությունը»։
Հարցին՝ ի՞նչ պատճառով կարող էին չեղարկվել հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան – Բայրամով հերթական բանակցությունները, որի մասին որևէ հստակ տեղեկություն, մինչ այս պահը, չի հրապարակվել, Անդրանիկ Թևանյանը պատասխանում է՝ քանի որ հայաստանյան կողմը, որպես կանոն, բանակցային ողջ ընթացքում հանդես է եկել իրադարձություններին՝ կամազուրկ հետևողի դիրքերից, ապա վաշինգտոնյան առաջիկա հանդիպումն, ամենայն հավանականությամբ, չեղարկվել է, հենց, Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հավանաբար, ադրբեջանական կողմին ինչ – որ պայման չի բավարարել և նրանք նպատակահարմար են գտել հետաձգել կամ չեղարկել հերթական բանակցության օրը, ասում է Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից