ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՆԳՆ Դիլիջանի քրեականի պետը համաձայն չէ իր արարքի իրավական որակման հետ. տուժողի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել 06/09/2023 21:39 | ԼՐԱՀՈՍ
Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթամազյանը համաձայն չէ մեղադրանքի հետ։ Նա ընդունում է, որ հարվածել է տղային, սակայն իրեն ներկայացված մեղադրանքը՝ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ, չի ընդունում՝ գտնելով, որ արարքը ճիշտ որակված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ նշելով, թե իր պաշտպանյալը դեպքի ժամանակ չի իմացել, որ իր դիմաց անչափահաս է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 10-ին Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել միայն հունիսի 2-ին։ Ղայթմազյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր՝ անչափահասին ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով, թեև ավելի վաղ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացվել՝ գործուն զղջման հիմքով։
Պաշտպան Վահագն Քեշիշյանը պնդում է, թե Ղայթմազյանին ներկայացված մեղադրանքն ամբողջովին անհիմն է, չի համապատասխանում իրականությանը։
«Մեղադրանքի թե՛ փաստական, թե՛ իրավական կողմը չի համապատասխանում իրականությանը։ Իմ պաշտպանյալը չի հերքում, որ մի քանի հարված է հասցրել, ինչի համար տուժողից և տուժողի ծնողներից ներողություն է խնդրել, սակայն Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով որևէ փաստ առկա չէ, հետևաբար, անհիմն մեղադրանք է ներկայացվել, զուտ տեսանյութի հրապարակումից հետո հանրության ճնշման ներքո դատախազությունը, ինչու չէ նաև՝ դատարանը, փորձել է արդարացնել իրենց անհիմն գործողությունները և փաստացի իմ պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել, փաստաբանը հույս ունի, որ փորձաքննության եզրակացությամբ կհիմնավորվի, որ ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք չի եղել։ Դիտարկմանը, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է անդադար հարվածներ հասցնում տղային, վերջինս անգամ չէր կարողանում պաշտպանվել, փաստաբանն արձագանքեց. «Նմանատիպ դեպքերի համար ՔՕ-ն նախատեսում է 195-րդ հոդվածը։ Թե՛ ես, թե՛ իմ պաշտպանյալը չենք խրախուսում որևէ բռնություն, ուղղակի նման բան կարող էր լինել բոլորի հետ, որևէ մեկը երաշխավորված չէ, իսկ առհասարակ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանքի համար կարևոր նշանակություն ունի դրա հաճախակիությունը, օրինակ, այսօր՝ ինչ-որ գործողություն է իրականացվում՝ ֆիզիկական միջամտություն, վաղը կամ մեկ ժամից՝ կրկին իրականացնել»։ Բացի այդ, փաստաբանի դիտարկմամբ, ՔՕ-ն միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու դեպքում որպես պատիժ նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում, բայց 3-5 թերի հարված, այն էլ՝ բաց ափով, ինչը մեծ հաշվով, չի էլ դիպչել տուժողին, մեղադրանք են ներկայացրել անձին՝ 3-7 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով, որտեղ փաստաբանը տրամաբանություն չի տեսնում, գտնում է՝ սահմանադրականության խնդիր կա։
Նշենք, որ Ղայթմազյանին այժմ մեղսագրվող արարքի վրա «գործուն զղջման» ինստիտուտը չի տարածվում։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը կալանքի տակ է հայտնվել հանրային ճնշման հետևանքով, հանրությանը հանգստացնելու համար իր պաշտպանյալին կալանավորել են, թեև նա պատերազմի մասնակից է, որևէ կերպ արատավորված չի եղել, ունի անչափահաս երեխաներ։ Դատարանի որոշմամբ կալանավորման հիմքերից արձանագրվել է խոչընդոտման հավանականությունը, մինչդեռ, պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ իր պաշտպանյալը ձերբակալվել է հունիսի 2-ին, արդյո՞ք ողջամիտ է դատել, որ այդ ժամանակահատվածում ցանկության դեպքում լիարժեք հնարավորություն չուներ խոչընդոտելու, փաստաբանի հավաստմամբ՝ դրա վերաբերյալ որևէ փաստ չկա, ավելին՝ դեպքի հաջորդ օրը Ղայթմազյան զեկուցագիր է ներկայացրել ՆԳՆ ՆԱՎ՝ խնդրելով գնահատական տալ կատարվածին։ (Նկատենք, որ այդ ընթացքում Տավուշի իրավապահները գործի վարույթը կարճել էին՝ առանց տուժող կողմի համաձայնության ու դեռեւս դատախազությունը պարզաբանում չի տվել, թե ինչու էր դատախազն ի սկզբանե որոշել ներողամիտ լինել քրեականի պետի նկատմամբ-խմբ.)։
«Միջադեպի ժամանակ ցանկացած մարդ կարող է ափերից դուրս գալ և կատարել ինչ-որ արարքներ, ուղղակի պետք չէ ուռճացնել, կապել, որ քրեականի պետ է, անչափահաս է ծեծել։ Ընդ որում, քրեական վարույթով հիմնավորվել և հաստատվել է, որ ո՛չ տուժողն է ճանաչել իմ պաշտպանյալին, ո՛չ իմ պաշտպանյալն է ճանաչել տուժողին՝ նախքան դեպքը։ Գիշերվա այդ ժամին, հանդիպելով հյուրանոցի աշխատակցին, որևէ մեկի մտքով չի կարող անցել, որ անչափահաս է։ Իմ պաշտպանյալն առհասարակ չէր էլ կարող պատկերացնել, որ գործ ունի անչափահասի հետ, հետևաբար, եթե չկա փաստ, որ իմ պաշտպանյալը գիտեր, որ գործ ունի անչափահասի հետ, նման մեղադրանքն անհիմն է»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է քրեական հետապնդում չիրականացնելու որոշման վերացման որոշմանը, փաստաբանը նշեց, որ դրա մեկնաբանությունը երեք տող է. «Նույն դեպքի մասին նախորդ որոշման արտատպված տարբերակն է, վերջում միայն նշվում է, որ տուժող կողմը համաձայն չէ, տուժող կողմը գտնում է, որ արարքը չի համապատասխանում ՔՕ 195-րդ հոդվածին, համապատասխանում է՝ 196-րդ հոդվածին։ Գուցե իրենք էլ գիտեն, որ թերի որոշում է, դրա համար այդպես կիսատ էլ մեկնաբանել են»։
Միջադեպն առաջացել է կենցաղային հարցի շուրջ, մասնավորապես, փաստաբանը հայտնեց, որ տուժողը պահանջել է հյուրանոցի համարի համար ամբողջական գումարը վճարել, բայց մեղադրյալը նշել է, որ ամբողջական գումարը կվճարի համարը հանձնելուց հետո։ Դիտարկմանը, որ տուժողը սեփական նախաձեռնությամբ չէ նման պահանջ ներկայացրել, դա, ամենայն հավանականությամբ, իր վերադասի պահանջն էր, ինչու է բռնություն կիրառել նրա նկատմամբ, փաստաբանն արձագանքեց. «Կրքերի բորբոքման հետևանքով։ Կյանքում շատ դեպքեր են պատահում, որ ինչ-որ բան են ասում, դիմացինին դուր չի գալիս կամ հակառակը, այդտեղից սկսվի կոնֆլիկտային իրավիճակ, օրինակ, խոսակցության ընթացքում ոչ վայելուչ արտահայտություն, չեմ ասում սեռական հայհոյանք, գործով անգամ հիմնավորվել է, որ որևէ սեռական բնույթի հայհոյանք չի հնչել, իմ վստահորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ, սթափ դատել է։ Ուղղակի տհաճ խոսակցության հետևանքով առաջացել է «Մի կաթիլ» մեղրի պատմությունը»։
Ղայթմազյանի և տուժողի, ինչպես նաև՝ դեպքին ականատես վկայի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել, ըստ փաստաբանի՝ հակասություններ էլ, որպես այդպիսին, առկա չեն։
Պաշտպանության կողմը նաև միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ պահանջելով Ղայթմազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ որպես գրավի չափ առաջարկելով 3 մլն ՀՀ դրամը։
Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի դարձավ օրերս. մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։
Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց արվել և միայն բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։ ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ