ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրվելու դեպքում Ադրբեջանը հարվածելու է. ագրեսիա պետք է սպասել հենց հաջորդ օրը. Ջամալյան 06/09/2023 18:11 | Քաղաքական
Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստություն է տեսնում՝ «հիմնավորելու» իր կողմից պլանավորվող հերթական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ։ Տեղեկատվական նման գրոհներից հետո Ադրբեջանը, սովորաբար, սանձազերծում է ռազմական գործողություններ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից ակտիվորեն տարածվող ապատեղեկատվությունն առ այն, թե, իբր, մերոնք կրակ են բացել իրենց ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ալիևը լայնամասշտաբ որևէ գործողություն չի ձեռնարկել այս ընթացքում՝ առանց հաշվի առնելու ուկրիանական ճակատում տիրող վիճակը։ Հայաստանի ու Արցախի դեմ իրականացրած բոլոր ագրեսիաները համընկել են ուկրաինական ճակատում արձանագրված սրացումների հետ․ այդպես եղել է Փառուխի դեպքերի ժամանակ, 2022թ․ օգոստոսին, նույն թվականի սեպտեմբերի 13-14-ին։ Ուկրաինայում հիմա նույնպես շատ լարված է վիճակը, և Ադրբեջանն ուշի ուշով հետևում է այնտեղ ընթացող զարգացումներին։ Եթե հանկարծ ռուսական կողմն Ուկրաինայում խնդիրներ ունենա, ապա Ալիևն անխուսափելիորեն հարվածելու է Հայաստանին»,-շեշտում է փորձագետը։
Ուկրաինական հակագրոհը հետ մղելու ռուսների հնարավորությանը Ջամալյանը հավատում է, ըստ այդմ՝ մոտ ժամանակներս քիչ հվանական է համարում Արցախի ու Հայաստանի վրա ադրբեջանական նոր լայնամասշտաբ հարձակումը։
«Ալիևն, իհարկե, ուղղորդվում է թուրք-բրիտանական ուժերի կողմից, բայց նաև սեփական խաղն է վարում։ Նա երբեք իր երկրի պետական շահերի հաշվին տուրք չի տա բրիտանացիների՝ ռուսների համար այստեղ երկրորդ ճակատ բացելու հորդորներին։ Ինքն այդ քայլին կգնա, երբ վստահ լինի, որ ռուսները զգալիորեն թուլացած են և չեն կարողանա հակահարված տալ։ Փառուխի դեպքերի ժամանակ, օրինակ, Ալիևը վստահ էր, որ ռուսները կտրուկ քայլերի չեն դիմելու, իսկ ահա 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ռուսական կողմից նման կտրուկ հարված չէին սպասում»,-նշում է Ջամալյանը։
Փորձագետի խոսքով՝ 2022թ․ սեպտեմբերյան ռազմագործողությունների ժամանակ էական դերակատություն է ունեցել ռուս-իրանական սերտ դաշինքը։ Երկու երկրների՝ իրավիճակը կայունացնելուն ուղղված ջանքերն են, ըստ Ջամալյանի, մեծապես օգնել, որ ադրբեջանցիները չզավթեն Ջերմուկը։
«Սյունիքը հնարավոր եղավ պահել բարեկամ ու դաշնակից այս երկու երկրների ու մեր ուժերի շնորհիվ։ Եթե կհիշեք, մոկ մեկ ամիս առաջ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Օրուջն ասել է՝ Փաշինյանն անցած տարի սեպտեմբերին կողմ էր «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց մի երկիր ու Իրանը խոչընդոտել են դրան։ Հասկանալի է, որ «մի երկիր» ասելով՝ նկատի է ունեցել Ռուսաստանին։ Այսինքն, Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու տարբերակը ձախողվել է մեր բանակի ու ՌԴ-Իրան աջակցության շնորհիվ»,-ասում է փորձագետը։
Այս ամենով հանդերձ, փորձագետը մտավախություն ունի, որ Ադրբեջանն ուժի կիրառմամբ փորձելու է զավթել Արցախի մնացյալ մասն ու ՀՀ-ից նոր տարածքներ։ Ներկա դրությամբ, շատ լավ հասկանալով Արցախում ռուսական խաղաղապահների հետ առճակատման հետևանքները, ըստ նրա, Ալիևը լուրջ ագրեսիայի չի դիմելու, բայց, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրվելու դեպքում, անխուսափելիորեն հարվածելու է։
«Եթե Աստված մի արասցե, ստորագրվի այդ «խաղաղության պայմանագիր» կոչվող կապիտուլյացիոն փաստաթուղթը, հաջորդ օրն իսկ Ադրբեջանը փորձելու է Արցախի վերջին պատառը զավթել ուժով։ Կրկնում եմ՝ անմիջապես հաջորդ օրը պետք է սպասել ագրեսիայի։ Ալիևը գիտի, որ Արցախում հանդիպելու է հայկական ու ռուսական համատեղ դիմադրությանը, հնարավոր է նաև՝ առիթն օգտագործվի և միջանցքը բացվի, բայց դա չի զսպելու, որ ագրեսիա սկսի։ Արցախի մասով հանգիստ եմ որոշ չափով, քանի որ տեղի ուժայիններն ու ռուս խաղաղապահները համագործակցում են, կա նաև բարեկամ Իրանի գործոնը, բայց Հայաստանի մասով՝ ոչ։ ՀՀ օրվա իշխանություններն իրենց բրիտանական տերերի հրահանգով ամեն ինչ անում են ու անելու են, որ ռուսների գործողություններն այստեղ սահմանափակեն։
Ադրբեջանը եթե ագերեսիայի դիմի նորից, ապա Ռուսաստանին ամեն կերպ խոչընդոտելու են, թույլ չեն տալու, որ արագ արձագանքի, բայց հույս ունեմ, որ ռուսները դա հաշվի են առել և շատ լավ հասկանում են, որ եթե Սյունիքը պոկվի Հայաստանից, ապա պատերազմ է բռնկվելու Չեչնիայում»,-նշում է փորձագետը։
Կանխատեսելով, որ ադբեջանական հնարավոր ագրեսիայի հիմնական ուղղությունները լինելու են Արցախը, Սյունիքը կամ Վայոց ձորը՝ Ջամալյանը նկատում է՝ Ռուսաստանն ու Իրանը պետք է որ հասկանան դրանց հայկական մնալու կարևորությունը։ Փորձագետի դիտարկմամբ՝ թեմայի վերաբերյալ երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունների դիվանաագիտական քողը որ վերցնում ենք, մեզ ձեռնտու դիրքորոշումների հստակություն է երևում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
- 11/29/2024 10:37 Գեղանիստ գյուղում տնակ է այրվել
- 11/29/2024 10:25 Արգելափակումից դուրս է բերվել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել